User Tag List

Էջ 76 76-ից ԱռաջինԱռաջին ... 26667273747576
Ցույց են տրվում 1,126 համարից մինչև 1,140 համարի արդյունքները՝ ընդհանուր 1140 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1126
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ Օրհուսի առավոտները։ Առավոտյան վեց անց կես, երբ տանտիրուհիս դուրս է գալիս տնից, Հռութը գալիս է իմ սենյակ, բարձրանում վրաս, ու էդպես միասին ևս մի ժամ քնում ենք։ Ես չգիտեմ, թե ոնց եմ կարողանում էստեղ էսքան շուտ արթնանալ, որովհետև Կոպենհագենում անհնար է ինձ անկողնուց հանել։

    Էսօր հատուկ օր է։ Մտածում էի՝ Մարգարիտին գրեմ, էսօր հանդիպենք. երևի մի ամիս կլինի, ինչ ընկերներիցս ոչ մեկի հետ չեմ հանդիպել։ Բայց էրեկ փառատոնի ժամանակ որոշեցի էս օրերն ինքս ինձ տրամադրել։ Գործից հետո կտպեմ ամբողջ նյութը, կգնամ Լյովեի գրասրճարան ու կաշխատեմ վրան։ Կշարունակեմ «Ջադե կատուն» կարդալ։ Հետաքրքիր էր, որ ընթերցանության ակումբում բոլորին դուր էր եկել, թեև ոչ մեկս չէր վերջացրել։ Հետո էլ կգնամ գրախանութ Հելլե Հելլեի նոր գիրքը գնելու։ Ասում են՝ ծանր հիվանդ մոր և աղջկա հարաբերությունների մասին է։ Մի թեմա, որն էսօր ինձ շատ է հուզում։ Երեկ նորդիկ գրականության մասին պրեզենտացիայի ժամանակ Հելլե Հելլեն ներկայացվեց որպես մի գրող, որի գործերը դժվար է հասկանալ։ Ժպիտ առաջացրեց, որովհետև էդքանով հանդերձ նա Դանիայի՝ ամենաշատ վաճառվող գրողներից է։ Ու Հելլե Հելլեին դժվար չէ հասկանալ։ Պարզապես պետք է կարդալիս ուշադիր լինել, որ տողերի արանքները բաց չթողնենք։

    Վաղն էլ փառատոնի երկորդ իվենթին կգնամ։ Երեկ մեյլ գրեցին, որ Յուդիթ Հերմանը հիվանդ է, ու զրույցի փոխարեն միայն հարցազրույց է լինելու Հելլե Հելլեի հետ։ Մորթենն ասում է՝ անպայման մոտենամ, խոսեմ հետը։ Հաստատ կշոյվի, եթե իմանա, որ ես հայ լինելով հանդերձ կարդում եմ դանիական պրովինցիալ իրականության մասին գրքեր ու ոգեշնչվում։ Իսկ մյուս շաբաթ մի ուրիշ գրական փառատոն է Օրհուսում։ Օրհուսը գրականություն է շնչում ամենուր։ Փարիզն ու Դուբլինն են գրական քաղաքներ համարվում, բայց կարծես դրանք մնացել են անցյալում, իսկ Օրհուսը ներկան է։

    Անհամբերությամբ սպասում եմ աշխատանքային օրվա ավարտին։ Էսօր լավ է լինելու. առանց հեռախոսի, առանց համակարգչի։ Միայն ես ու իմ «ձեռագրերը»։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.06.2018), Ծլնգ (15.06.2018), Նաիրուհի (15.06.2018), Նիկեա (28.06.2018), Ուլուանա (15.06.2018)

  3. #1127
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր տարօրինակ օր էր: Գրասրճարանում նստած ամեն բջջով զգում էի կյանքը ու սիրում ներս մտնողն անծանոթներից ոմանց: Ոնց որ իրենց ճանաչեի: Ոնց որ ձեռքս իրենց զարկերակին դրած լինեի, ու շնչեինք նույն հաճախականությամբ:
    Այսօր տարօրինակ օր էր, որովհետև վերջին երեքուկես ամիսների ընթացքում երկրորդ ուրբաթն էր, որ մենակ եմ:
    Այսօր տարօրինակ օր էր, որովհետև Օրհուսը գրականություն էր շնչում: Էստեղ չեմ ուզում ապրել, ուզում եմ միայն ստեղծագործել:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.06.2018), Նիկեա (28.06.2018), Ուլուանա (16.06.2018)

  5. #1128
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ինչից է, բայց ամեն տարի հունիսին հույզերս սրվում են, տհաճության աստիճանի սրվում։ Անգամ դրական հույզերն են չափից դուրս շատ լինում, ու ուզում եմ դրանցից րոպե առաջ ազատվել։ Սովորաբար կարողանում եմ դրանք ճիշտ տեղ ուղղորդել ու ստեղծագործել։ Բայց երբեմն ցավեցնելու չափ շատ են լինում դրական հույզերս, ու դրանց դեմն առնելու համար միջոցներ է պետք ձեռնարկել։
    Դրական հույզերից էլ վատ են բացասականները, երբ ուշադրությունդ ոչ մի կերպ չես կարողանում կենտրոնացնել։ Աշխատավայրում նայում ես էկրանին, ու շունչդ սկսում է կտրվել, վերջույթներդ՝ ձգվել։ «Արձակուրդի կարիք ունեմ»,֊ արդարանում ես։ Ու կանգնում տագնապային փակուղու առջև. գործս վերջացնեմ, որ արձակուրդ գնամ, մինչև արձակուրդ չգնամ, չեմ կարողանա գործս վերջացնել։
    Եվ Լիզա Հանիգանի At Swim ալբոմն այն կախարդական դեղատոմսն է, որը կարողանում է մեկ֊երկու ժամ կենտրոնացած պահել, որի շնորհիվ ժամեր ես քամում չստացվող օրվանից։
    Իսկ երեկոյան նստում ես տանը մեն֊մենակ ու թաղվում հին նշումներիդ մեջ։ Մտածում ես՝ մարդկանց ներկայությունը կփրկեր, բայց հոգնել ես, ուժասպառ եղել անընդհատ նախաձեռնող լինելուց։ Ուզում ես սպասել, որ ուրիշները նախաձեռնեն, քեզ կանչեն, բայց գիտես, որ դա չի լինելու։ Ու մեն֊մենակ նստելու ես երեկոները ու հին նշումներդ փորփրես։

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.06.2018), Cassiopeia (19.06.2018), Katka (01.10.2018), Mr. Annoying (20.06.2018), Srtik (20.06.2018), Նիկեա (28.06.2018), Ուլուանա (19.06.2018)

  7. #1129
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինաչափություն

    Հունիսի երկրորդ կեսին միշտ հույզերի գերդոզավորում է լինում: Սովորաբար պատճառն անհայտ է լինում, բայց արդեն երրորդ տարին է, որ էդ գերդոզավորումը դրական բևեռում է: Սիրում եմ կյանքս: Երջանիկ եմ:
    Գրողը տանի։ Յոթ տարի առաջ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (28.06.2018)

  9. #1130
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էլ Ջորջինան գրեց, որ Դանիայից հեռանում ա։ Անցյալ շաբաթ էլ Լիզին էր։ Մայիսի վերջին Սիլվիան գնաց, Մարի֊Լուիզն էլ ասաց, որ սեպտեմբերից Ֆինլանդիայում է աշխատելու։ Երևի Դանիայում ձեռք բերածս ընկերների մոտ 90%֊ի հետ ծանոթացել եմ էստեղ գալուս առաջին տարում։ Հետո էլ կարիք չունեի, ակտիվ քայլեր չէի ձեռնարկում։ Անգամ Օրհուսում նոր գործ սկսելիս ոչ թե փորձեցի նոր ընկերներ ձեռք բերել, այլ էստեղ իմացածս մարդկանց գտնել, հանդիպե։ Բայց չորս տարի անց գրեթե մարդ չի մնացել։ Մի տեսակ տխուր ա, երբ կյանքումս կայունություն ունենալու համար մնում եմ Դանիայում, բայց էլի չորս տարի անց նորից ընկերական շրջապատ ստեղծելու խնդրի առաջ եմ կանգնում։ Ես չգիտեմ՝ կայունությունը որտեղ ա։

    Կոպենհագենն էնքան հարազատ ա, որ փողոցում քայլելիս ծանոթ մարդկանց եմ տեսնում։ Օրհուսում էդպես չի։ Բայց վախենում եմ, որ շուտով Կոպենհագենն էլ Օրհուսի նման կդառնա, որովհետև բոլորը գնում են։

    Հիշում եմ՝ սկզբում աջ ու ձախ բոլորի հետ էի ընկերանում ու մտերմանում, բայց հետո սկսեցի ընտրել նրանց, ովքեր Դանիայում մնալու մտադրություն ունեն։ Ու մնալու մտադրություն ունեցողները նույնպես գնում են։ Տեսնես ես կմնա՞մ։

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.06.2018), Mr. Annoying (26.06.2018), Արշակ (26.06.2018), Ծլնգ (26.06.2018), Մուշու (26.06.2018), Նիկեա (28.06.2018)

  11. #1131
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանգիստ Բյուր, հանգիստ, հանգիստ։ Հեսա մյուս հոդվածն էլ կտպագրվի, ու դու էդ մարդուց հավերժ անկախ կլինես։
    Օրհուս տեղափոխվելն էլ չօգնեց, որ PhD֊իս ղեկավարը կյանքս չուտի։
    Էսօր մեյլ էր գրել, որ էն հոդվածը, որ մենք երեքով գրում էինք, լրիվ ուրիշ տեսք ա ստացել, ու իմ արած գործն իրանց պետք չի։ Մի խոսքով, սիրուն ձևով ինձ տշում էր որպես համահեղինակի։ Իրականում սա վաղուց գիտեի ու սրա կատաղությունը վաղուց արդեն ապրել էի, թողել, գնացել. իրանք ինձ դեռ անցյալ տարի էին տշել էդ հոդվածից։ Բայց էսպես մի հատ էլ հիմա ջղայնացա։
    Դա էլ հերիք չի, պարզվեց, որ իմ հետազոտության տվյալները, որոնք դեռ չեմ տպագրել, առանց իմ թույլտվության ներկայացրել ա մեկ այլ գիտական հաստատությունում։
    Ախր լավ մարդ ինչքա՞ն տապոռ կարա լինի սենց հարցերում ու ե՞րբ ա գալու էն պահը, երբ էս մարդն իմ ակադեմիական կյանքից վերանա ու հետքն էլ չմնա։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.06.2018), Mr. Annoying (28.06.2018), Ծլնգ (28.06.2018), Նիկեա (28.06.2018)

  13. #1132
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նստած մտածում եմ։ Մտածում եմ ինձնից էդքան ժամանակ խլած ստից աշխատանքի մասին։ Սկսում եմ ինձ ահավոր ինկոմպետենտ զգալ, բայց փորձում նաև արդարացնել․ վեց միլիոն տողանոց ֆայլի հետ գործ անելը հանաք բան չի, ու երևի էս պահին ամենաարագ լուծումը մաս-մաս ձեռքով սյունակներն ավելացնելն ա․ մեկ ա, չես կարողանալու պարզել, թե գրածդ սկրիպտներն ինչու չեն աշխատում։ Ավելորդ ժամանակ է գնում։ Անընդհատ վախենում եմ, որ շեֆերս պարզելու են, թե ես իմ ասած հմտությունները չունեմ։ Բայց ախր իսկապես գիտեմ R ու Python էն մակարդակով, ինչ գրել էի սիվիումս։ Ես մեղավոր չեմ, որ այս խմբում բոլորը գժական ծրագրավորողներ են։

    Իսկ դանիերենս իրենք անձամբ են ստուգել գործի ընդունելուց։ Մեկ-մեկ էնքան փոքր բան է պետք մարդու ինքնավստահությունը գետնին հավասարեցնելու համար։ Բավարար էր, որ ղեկավարս գրեր, թե արդյոք կուզեմ դանիերենի դասերի գնալ, որ ինքնագնահատականս զրո դառնար, ու բերանս փակվեր, էլ չկարողանայի դանիերեն խոսել։ Մտածում եմ՝ սահունության հասնելու համար կոնկրետ ժամաքանակ է պետք։ Գուցե պարզապես սկսեմ դանիերեն խոսել ու ժամ պահել։ Իքս ժամ հետո պիտի որ սահուն խոսեմ։ Թող իքսը տասը տարի հետո լինի։ Բայց ախր իմ վախն իմ հիմնական թշնամին է։ Չեմ խոսում, դրա համար էլ չգիտեն, թե ինչքան գիտեմ։

    Ես անընդհատ ինքս ինձ ասում եմ, որ ուրիշ ոլորտից եմ եկել ուրիշ հմտություններով։ Անընդհատ ինքս ինձ ասում եմ, որ եթե կոմպետենտ չլինեի, ինձ գործի չէին վերցնի։ Անընդհատ ինքս ինձ ասում եմ, որ մի օր դանիերեն սահուն կխոսեմ ու որ բոլորն էլ անցել են էս փուլերով։ Բայց չի օգնում։ Իմպոստորի համախտանիշ։ Հետաքրքիր է՝ PhD-իս ժամանակ երբեք դա չեմ ունեցել։ Ավելին՝ նույնիսկ զգացողություն ունեի, որ մեր ամբիոնի լավագույններից էի։ Հիմա անընդհատ վախի մեջ եմ, որ «կբռնացնեն», որ ես էս ու էն գիտելիքը չունեմ, ու որևէ բան անելու փոխարեն ամբողջ օրը մտածում եմ, թե ոնց էս կամ էն հմտությունս լավացնեմ։ Մտածում եմ ու չեմ անում (երևի բացի Python-ի օնլայն դասընթացից, որը ձանձրալիորեն հեշտ է)։

    Ու մտածում եմ նաև, թե ինչքան լավ կլիներ, եթե ինտերնետային (ֆեյսբուքյան ու ակումբային) կռիվների փոխարեն ավելի իմաստալից գործերով զբաղվեի, թե ինչքան լավ կլիներ, որ բլոգիս գրառումները կարողանայի ավարտին հասցնել, որ նոր սկսածս գիրքը նույն ակտիվությամբ կարդայի, ինչ նախորդը, որ ամեն օր պարտաճանաչ կերպով գրեի, օրը կես ժամով անջատվեի ամեն ինչից ու մտածեի, կարգի բերեի ուղեղումս քաոս դարձած էն բոլոր գիտական պրոյեկտների գաղափարները, որոնք գաղափար լինելու փուլից առաջ չեն անցնում դեռ։

    Էնքա՜ն լավ էին այն մի քանի օրերը, երբ կոմպից էնքան էի զզվել, որ չէի էլ միացնում, երբ երեկոյան ես ու Մորթենը ուկուլելեով ու կիթառով նոր երգեր էինք սովորում ու միասին երգում, երբ Դուբլինի փողոցներում թրև էինք գալիս՝ առանց մի վայրկյանով նույնիսկ ինտերնետ մտնելու, երբ խոստանում էինք իրար, որ երեկոներն ավելի իմաստալից ենք անցկացնելու, ու կորչեն ֆեյսբուքյան անիմաստ բանավեճերը։ Ու՞ր կորավ էդ բոլորն ու ինչու՞ էդքան կարճ տևեց։ Ինչու՞ եմ անընդհատ անում մի բան, որն իմ տրամադրությունը գցում է, ներվայնացնում է, տհաճություն պատճառում։ Ու ինչու՞ ժամանակ չեմ տրամադրում այն բաներին, որոնցից հաճույք եմ ստանում կամ որոնք գործս առաջ են տանում։

    Իմ գլխում քաոս է։ Էսպես սովորաբար լինում է արձակուրդից առաջ։ Բայց անցյալ շաբաթ արձակուրդ էի։ Պիտի որ վերականգնված լինեի։ Բայց իմ գլխում նույն քաոսն է, ու ես ոչինչ չեմ հասկանում։

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.07.2018), Mr. Annoying (12.07.2018), Բարեկամ (12.07.2018), Ծլնգ (14.07.2018), Նաիրուհի (15.07.2018), Նիկեա (12.07.2018), Ուլուանա (13.07.2018)

  15. #1133
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպես կանոն, ֆեյսբուքում ով ինչ հարց ստատիստիկայից գրում ա, ասում եմ՝ կարամ օգնեմ, եթե նույնիսկ նենց բան ա լինում, որ կյանքում չեմ փորձել։ Ու որպես կանոն մի երկու ժամ բզբզալուց հետո միանգամից պատրաստի պատասխանը հանձնում եմ հարցատուին։
    Էսօր էլ էդպես կոլեգաներիցս մեկն էր հարց գրել։ Ասեցի՝ կանեմ։ Նստեցի, մի ժամում ամբողջ նյութը յուրացրեցի, անալիզն արեցի, տվեցի ձեռքը։ Ինքնագնահատականի բարձրացման համար լավ վարժություն էր։
    Չեմ հասկանում՝ ինչու՞ նույնը չեմ կարողանում իմ դատայի հետ անել։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (14.07.2018), Մուշու (13.07.2018), Նիկեա (13.07.2018)

  17. #1134
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ահավոր շոգ էր։ Մի ժամով տնից դուրս էկանք, բայց դա լրիվ հերիք էր, որ ուժասպառ լինեի։ Կոպենհագենի շոգը տանել չեմ կարողանում, բայց բարեբախտաբար սա ընդամենը երկրորդ անգամ էր, որ Դանիայում էղածս ընթացքում էսպիսի շոգի ականատես եղա։

    Մի խոսքով, հենց տուն հասանք, լրիվ ուժասպառ փռվեցի մահճակալին ու չգիտեմ ոնց հիշողությունների գիրկն ընկա ու գնացի դեպի դպրոցական տարիներ։

    Հիշում եմ՝ ամեն տարեվերջին, երբ դասարանով էքսկուրսիա էինք գնում, իմ գնալը միշտ պատմություն էր լինում։ Մամաս չէր ուզում թողնել։ Ու էն փաստը, որ հետներս լիքը ծնող էր լինելու, իրեն չէր հետաքրքրում։ Ոչ էլ համոզել էր լինում, որ ինքը գա մեզ հետ։ Պատճառ էր բռնում աշխատանքը ու չէր գալիս։

    Ի վերջո, իհարկե, հնարավոր էր լինում համոզել, որ դասարանիս հետ գնամ էքսկուրսիա։ Բայց մամաս երբեք չէր գալիս։ Հիշում եմ նույնիսկ, որ դասարանցիներիցս գրեթե բոլորի մամաները հետներս գալիս էին․ էն ժամանակներում աշխատող մամաները շատ քիչ էին։ Էդ էքսկուրսիաների ժամանակ մամաները սովորաբար սեղան գցելով, սննդի հարցերը լուծելով էին զբաղվում, իսկ մենք էրեխեքով դեսուդեն էինք վազվզում։ Հետո էլ մամաները նստում էին դասղեկի հետ, մի կուշտ բամբասում, իսկ մենք շարունակում էինք մեր զվարճանքը։

    Մի տարի էլ, երբ էդպես նոր էքսկուրսիա պիտի կազմակերպվեր, մեր դասարանի Ռուզանը համոզեց, որ շաբաթ-կիրակի գնանք, որ իր մաման էլ կարողանա գալ։ Ասում էր, որ իր մաման հավեսն է շատ, ու չենք ձանձրանա հետը։ Առանձնապես չէինք էլ կասկածում․ Ռուզանի մաման ահագին ջահել էր։

    Էդպես էլ եղավ։ Էքսկուրսիայից մանրամասներ ընդհանրապես չեմ հիշում, բայց հիշում եմ, որ մինչ մյուս մամաները դասղեկի հետ նստած բամբասում էին, Ռուզանի ու Աշոտի մամաները մեզ հետ խաղում էին ու լիքը հավես բաներ անում։ Էքսկուրսիայից ոգևորված գնացի տուն ու մամայիցս հարցրի, որ եթե գար, մամաների ո՞ր խմբում կլիներ․ դասղեկի հետ նստողների՞, թե՞ Ռուզանի ու Աշոտի մամաների հետ։ Պատասխանեց, որ ոչ մեկի։

    Էն ժամանակ շատ չէի հասկանում, որ մամայիս՝ էքսկուրսիաներին չգալու պատճառը ոչ թե աշխատանքն էր, այլ որովհետև չէր ուզում։ Մամաս չէր գալիս նաև ծնողական ժողովներին, միշտ հորս, տատիկիս կամ պապիկիս էր ուղարկում։ Պատճառաբանում էր, թե օրը ցերեկով ծնողական ժողով չեն դնում։ Դասղեկիս որ ասում էի՝ երեկոյան ժամի դնի, բորբոքվում էր, թե՝ ո՞նց դնի, իր աշխատանքային ժամն էդ է։

    Ու հիմա, երբ էսքան ժամանակ է անցել, հասկանում եմ, որ մամաս ուղղակի ինտրովերտ է, ու ամեն կերպ խուսափում էր ցանկացած սոցիալական իրավիճակից։ Աշխատանքն էլ պարզապես թաքնվելու տեղ էր իր համար։ Մտածում եմ՝ ծնողներիս սերնդի ջահելներն ավելի քիչ բան գիտեին իրենց մասին, քան մենք գիտենք մեր մասին։ Ու երևի բախտավոր ենք, որ մենք մեզ ճանաչելու էսքան հնարավորություն ունենք, զանազան իրավիճակներից էլ խուսափելու փոխարեն հմտություններ ենք ձեռք բերում այդ իրավիճակներում լինելու համար։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 14.07.2018, 03:30:

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.07.2018), ivy (14.07.2018), kitty (14.07.2018), Mr. Annoying (15.07.2018), Peace (14.07.2018), Srtik (14.07.2018), Բարեկամ (14.07.2018), Ծլնգ (14.07.2018), մարդագայլուկ (27.07.2018), Մուշու (14.07.2018), Նաիրուհի (15.07.2018), Ուլուանա (16.07.2018)

  19. #1135
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր լավ օր էր։ Մտածում եմ՝ ի՜նչ լավ էր, որ Գառնի չգնացինք, որովհետև եթե Գառնի գնայինք, էս բոլորը չէր լինի։ Էս օրվանից շատ բան եմ հիշելու։ Կհիշեմ, որ առավոտյան Գրին բինում նստած ես ու Մորթենը փորձում էինք հնչող երգերը գուշակել, ու վիճում էինք՝ Mr. Tambourine Man-ի կատարումը Դիլանի՞նն էր, թե՞ ոչ։ Բայց կմոռանամ, որ խմորեղենից հետո երկուսս էլ ստիպված էինք վազել զուգարան։ Կմոռանամ նաև, որ երբ դուրս եկանք, արևը խփեց աչքերիս, ու նորից աչքերս սկսեցին ցավալ․ մի երևույթ, որը Երևանում նոր է ի հայտ եկել։

    Կհիշեմ նաև, թե ինչպես մտանք Կասկադ ու ներսով բարձրացանք։ Կմոռանամ, որ թանգարանը փակ էր, ու չկարողացանք մտնել։ Կհիշեմ, թե ինչպես էինք ամեն հարկում դուրս գալիս, արձանները նայում, ու Մորթենին իմ ջահելությունից մի փոքրիկ դրվագ էի պատմում ամեն հարկի հետ կապված։ Կհիշեմ, թե ինչքան սիրուն էր Երևանը վերևից, բայց երկար նայել չէի կարող, որովհետև աչքերս ցավում էին։ Կմոռանամ, որ ցավում էին։

    Կհիշեմ, թե ինչպես տանը նստել էի մամայիս մահճակալին, մինչ ինքը հանգստանում էր ցերեկվա շոգից։ Կհիշեմ, թե ինչպես հարցրեց․
    - Երջանի՞կ ես։
    Իսկ ես առանց վարանելու պատասխանեցի․
    - Հա՛։

    Կհիշեմ Անահիտենց ողջ ընտանիքի ու պուճուր Անահիտի հետ հանդիպումը խաղողի վազերի տակ ու թռչունների շրջապատում։ Էն նույն պուճուր Անահիտը, որը մի ժամանակ տասնչորս տարեկան էր։ Էն նույն «մեծ» Անահիտը, որը ժամանակին ակումբի ոչ մի հանդիպում բաց չէր թողնում։

    Կհիշեմ նաև տատիկիս՝ բեմի վրա շքանշան ստանալիս։ Կհիշեմ, թե ինչպես դահլիճում բոլոր ներկաները ոտքի կանգնեցին ու ինչպես տատիկս նայեց բոլորին ու ձեռքերը թափահարեց։ Հետո հեռախոսով խոսելիս կասեր, որ պարզապես ուզում էր նայել ժողովրդին, որովհետև հայ ազգին շատ է սիրում, ինչքան էլ որ քննադատի։

    Կհիշեմ Սոնային ու Աննային հեղափոխության թեմաների մեջ խորանալիս։ Կհիշեմ նաև, թե ինչպես ես ու Աննան որոշեցինք միասին փոքրիկ հետազոտություն անել։ Կհիշեմ, թե ինչպես հանկարծ Լիզա Հանիգան հնչեց այդ սրճարանում, ու Մորթենը սովորականի պես հարցրեց, թե ով է երգում։ Կհիշեմ, թե ինչպես նայեցինք իրար ու ժպտացինք․ մենք էստեղ էլի ենք գալու։

    Կհիշեմ նաև Նարեին խոստանալս, որ անպայման Լիոնում կհանդիպենք։ Կհիշեմ ուշ երեկոյան զբոսանքը Նանեենց հետ ու իրենց սերը, մինչ եղբայրս ու Մորթենն առանձին էին զբոսնում ու զրուցում։

    Շատ բաներ կմոռանամ այս ճամփորդությունից։ Կմոռանամ, թե ինչպես չէի հասցնում ծրագրել բոլորին տեսնել։ Կմոռանամ, թե ինչպես էի ճղվում տեսարժան վայրերն ու սիրելի մարդկանց տեսնելու միջև։ Կմոռանամ գլխացավերս։ Կմոռանամ, որ ամենայն պատասխանատվությամբ հետս բերել էի գրքիս առաջին սևագիրը, որին այդպես էլ չհասցրի ձեռք տալ։ Կմոռանամ, թե ինչ ահավոր էր քշում մեզ Գյումրիից Երևան բերող վարորդը։ Բայց կհիշեմ այս օրը ու այն բոլոր հրաշալի մարդկանց, որոնց հանդիպել եմ այսօր։ Ու կհասկանամ, որ մարդիկ շատ ավելի կարևոր են, քան Գառնի գնալը․ Հայաստանում տուրիստ լինել չեմ ուզում։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 25.07.2018, 02:58:

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), Mr. Annoying (25.07.2018), Peace (25.07.2018), Ruby Rue (26.07.2018), Աթեիստ (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Հայկօ (25.07.2018), մարդագայլուկ (27.07.2018), Նաիրուհի (06.08.2018), Նիկեա (26.07.2018), Շինարար (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)

  21. #1136
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մագդայի հետ Օֆելյայի հրապարակում վերընկած պաղպաղակ էինք ուտում։ Մի քիչ ինձ մեղավոր էի զգում, որովհետև քաղաքի բոլոր լավագույն պաղպաղականոցները ես ու Մորթենը միասին ենք փորձում։ Գիտեի, որ երբ երեկոյան, ասեմ, որ Մագդայի հետ նոր պաղպաղականոց եմ հայտնաբերել, կտխրի։

    Մագդան հարցնում էր, թե հեչ ում եմ տեսել վերջերս։
    - Ոչ ոք չի մնացել Կոպենհագենում, բացի քեզնից,- ասում եմ։
    - Ու Անդրեասից,- ասում է։
    - Դե պարոն պրոֆեսորին բռնացնել չի լինում։

    Ինչ Մառլենը գնացել է Կոպենհագենից, Անդրեասին հանդիպել չի ստացվում։ Առանց այդ էլ դոցենտի կոչում ստանալուց հետո լրիվ անհասանելի էր դարձել, բայց գոնե Մառլենը կարողանում էր համոզել-բերել մեզ հետ հանդիպելու։

    - Ջորջինան գնում է,- ասաց Մագդան։
    - Գիտեմ,- ասում եմ։
    - Փարթիին երևի կգամ։
    - Ես հաստատ կգամ,- ասում եմ։

    Ջորջինայի հետ երբևէ մտերիմ չեմ եղել․ միշտ իրար հանդիպում ենք Գլոբում կամ փարթիների ժամանակ։ Ջորջինան իր տանը փարթիներ էր կազմակերպում։ Ես երբ կարողանում էի, գնում էի, իսկ Մորթենն էնտեղ միայն մի անգամ էր եղել․ հակաիմիգրանտային գաղափարներով ուկրաինուհու հետ բանավեճից հետո փարթիները միշտ ինչ-որ աջական մթնոլորտի հետ էր ասոցացնում։ Հիշում եմ՝ մի անգամ էլ էդ փարթիներից մեկի ժամանակ ջենգա էինք խաղում։ Իմ չսիրած խաղերից է, բայց մի քանի կոկտեյլից հետո լրիվ մեկ էր։ Ու հիշում եմ, թե ոնց ոչ մի անգամ ոչ միայն չէի պարտվում, այլև էնպիսի հնարքներ էի բանեցնում, որ թե՛ ներկաները, թե՛ ես զարմանում էինք։ Դրանից հետո ջենգա չեմ խաղացել։

    Մագդան շուրջը նայեց։
    - Տե՛ս,- ասում է,- սև են հագել։
    Ծիծաղեցինք։ Հետո սկսեցինք թվարկել էն բոլոր հիմարությունները, որոնք դանիացիներն անում են շոգ ժամանակ․ սև հագնել, արևի տակ կանգնել, գլխարկ չդնել, խոտերը չջրել, սենյակները չօդափոխել։
    - Այգիների խոտերը լրիվ չորացել են,- ասում եմ,- ոռոգման գյուտը Դանիա չի հասել։
    - Կոնդիցիոներներինն էլ,- ասում է։ Հետո պատմում է, թե ինչպես Օրհուսում Նորթսայդ փառատոնի ժամանակ ստիպված է եղել ավտոբուսից իջնել ու հսկայական տարածություն ոտքով գնալ, որովհետև ավտոբուսի մեջ խեղդոց էր, ու ոչ մի պատուհան բաց չէր։
    - Էստեղ լավ է,- ասում եմ,- էս հրապարակում մեկ էլ անցյալ տարի Սանկտ Հանսին եմ եղել։ Մի քաղաքական գործիչ իմիգրանտների դեմ ելույթ էր ունենում, ու անձրև էր գալիս։ Ահավոր էր։

    Օֆելյայի հրապարակում լիքը լողացողներ են հավաքվել, բայց էնքան շատ չեն, որքան Իսլանդ բրյուգեում կամ Ֆիսկետորվետում։ Անցյալ շաբաթ երկու օր իրար հետևից ես ու Մորթենը գնացինք Ֆիսկետորվետում լողալու, ավելի ճիշտ՝ ինքը արևի տակ պառկելու, ես՝ լողալու։ Հավես էր, բայց ասեղ գցելու տեղ չկար․ դանիացիները դուրս էին եկել սևանալու։

    Մագդայի հետ հասցրինք մեր նոր աշխատանքներից խոսել․ ինքը ապրիլին է պաշտպանել, ու հուլիսից Էփըլում է աշխատում, բայց նոր բան է փնտրում։ Արձակուրդներից էլ խոսեցինք։ Ասաց, որ ծնողների հետ Իսպանիայում էր, ու ընտանիքով կյանքի լավագույն հանգիստներից էր։ Խոսեցինք մեր գնացած վերջին համերգներից ու փառատոններից։ Ասաց, որ Հեյվըն չի գալու։ Ասացի, որ մենք գնալու ենք, բայց այնքան էլ ոգևորված չենք։ Խոսեցինք մեր կարդացած վերջին գրքերից։ Ասաց, որ վերջերս խորացել է ռումինական գրականության մեջ։ Ասացի, որ ես էլ հայկականի մեջ կխորանայի, եթե նորմալ բան տպագրվեր, բայց որակյալ բաներ չկան։ Ասացի, որ Սալլի Ռունի եմ կարդում ու խորհուրդ տվեցի։ Ասաց, որ դեռ չի ուզում Ֆարումի տնից տեղափոխվել։
    - Անտառում լավ է,- ասաց։
    Հետո շարժվեցինք ամեն մեկս մեր ուղղությամբ՝ պայմանավորվելով, որ շաբաթ երեկոյան Մորթենն ու ես կգնանք իր տուն ընթրիքի։

    Մի քանի օր առաջ Մորթենն ասում էր՝ էս ամառային արձակուրդը նրանով էր առանձնահատուկ, որ ընկերներին էր նվիրված։ Համաձայնեցի ու հիշեցի Դուբլինի այն գիշերը, երբ բոլորս ինքնամոռաց երգում ու պարում էինք։ Լավ ամառ էր։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (08.08.2018), Նիկեա (01.08.2018)

  23. #1137
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ակադեմիական կյանքի ընթացքում լիքը մարդկանց հետ եմ համագործակցել տարբեր երկրներից։ Որոշ համագործակցություններ կատաստրոֆիկ են էղել, իսկ որոշները՝ ահագին հաջողված։ Բայց մեծ մասամբ դրանցում կա՛մ կրտսերի, կա՛մ ավագի դերում եմ եղել (այսինքն՝ կա՛մ կոնկրետ առաջարկներ ընդունողի, կա՛մ առաջարկողի)։ Ընդ որում, առաջինի դերում լինելիս միշտ ներվայնացել եմ անորոշ, ոչինչ չասող քոմենթներից։ Էդ առումով Սիլվիան ու Գեզան իմ սիրելիներն են, որովհետև չնայած իրենց քոմենթներից հետո հոդվածը պիտի զրոյից նորից գրվի, ամեն դեպքում էնքան կոնկրետ էն ամեն ինչ ասում, որ չեմ վախենում նորից գրելու պրոցեսից։ Ամենաահավորը ղեկավարս էր. նրա քոմենթներից բան չէի հասկանում, մի մասն էլ ակադեմիական էթիկային դեմ էին կամ ուղղակի առաջարկում էր ճիշտ բանը սխալ սարքել։ Նրա քոմենթներից հետո գնում էի էն աշխարհ, հետ էի գալիս։ Դրա համար ինձնից կրտսերների հետ աշխատելիս փորձում են հնարավորինս Գեզայի ու Սիլվիայի մոտեցումը ցույց տալ. հնարավորինս կոնկրետ ու հնարավորինս շատ քոմենթներ։

    Բայց Օրհուսում համագործակցությունը մի ուրիշ մակարդակի է բերված։ Էսպիսի բան ոչ մի ակադեմիական միջավայրում չեմ տեսել։ Ոտքից գլուխ թիմային աշխատանք, ոտքից գլուխ ընդհանուր նպատակ, իսկ անձնական շահերը՝ միլիոներորդ պլան։ Սկզբում դա ահագին անսովոր էր, բայց կամաց֊կամաց վարժվեցի։ Իսկ այս թիմային աշխատանքի մեջ միանշանակ ամենահետաքրքիրն այն է, որ վերջապես կրտսերի կամ ավագի կարգավիճակում չեմ, այլ աշխատում եմ նաև ինձ հավասարի՝ Ֆաբիոյի հետ։ Դա ահագին հետաքրքիր փորձություն է, որովհետև ինձ հավասարն իմ անմիջական մրցակիցն է, ու վաղը֊մյուս օրը իրար դեմ ենք պայքարելու նոր ֆինանսավորում ստանալու համար։ Էսքանով հանդերձ սա կյանքիս ամենալավ համագործակցություններից է. ես ու Ֆաբիոն աշխատանքն էնպես ենք բաժանում իրար միջև, էնպես ենք տարբեր առաջադրանքներ միմյանց փոխանցում, որ ուրիշ տեղերում ամիսներ տևող աշխատանքը մենք մի քանի օրում վերջացնում ենք։ Գժվելու բան է էս արդյունավետությունն ու էս կարգի ընդհանուր նպատակի վրա կենտրոնանալը։ Եթե միայն ամեն տեղ այսպես լիներ։

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.08.2018), Katka (22.08.2018), Նիկեա (18.08.2018), Շինարար (17.08.2018), Ուլուանա (18.08.2018)

  25. #1138
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանգնած էի բլրին։ Հետևում մայրամուտն էր, առջևում՝ ծովը։ Իսկ ներքևում դու էիր նստած՝ ակնոցն աչքերիդ։ Խոսում էիր քեզ մոտեցողների հետ։ Կանգնած էի վերևում ու քեզ էի նայում։ Ես էլ պիտի մոտենայի, բայց չգիտեմ ինչից վախենում էի։ Րոպեներ առաջ դու ասում էիր, որ երբ առանձնանում ես, կյանքն ամեն բջջով զգում ես ու այդ ժամանակ սկսում ես ստեղծագործել։ Գիտեի՝ ինչ նկատի ունեիր։ Ասում էիր, որ առաջին տասը էջը գրելը կարող է մի ամբողջ տարի տևել։ Ասում էիր, որ պիտի իմանաս կերպարներիդ մասին ամեն ինչ, մինչև սկսես գրելը։ Գիտեի՝ ինչ նկատի ունեիր, որովհետև մենք երկուսով ոգեշնչման նույն աղբյուրից՝ Հեմինգուեյից ենք օգտվում։ Ուղղակի բացի Հեմինգուեյից ես նաև քեզ ունեմ՝ կենդանի, իրական, շոշափելի։
    Դու ասում էիր, որ շատերը դժգոհում են, թե գրքիդ մեջ հիվանդության մասին շատ չես խոսում։ Գիտեի՝ ինչի մասին ես ասում. երբ հիվանդությունը կա, դրա մասին չեն խոսում։ Դու ասում էիր, որ գիրքդ իրար իմանալու մասին է, որ քո բոլոր կերպարներն իրար շատ լավ գիտեն, ու որ դու քո մորից շատ բաներ ես գրում, որովհետև իրեն լավ գիտեիր։
    Հետո քեզ տեսա կայարանում։ Նույն գնացքը նստեցինք, բայց ոչինչ չասացի։ Տեսա նաև գնացքից իջնելիս, որովհետև նույն կայարանում իջանք։ Դու խառնվեցիր բազմությանը՝ առանց իմանալու, որ պայուսակիս մեջ քո հին գրքերից մեկն էր, առանց իմանալու, որ երեկ քո գրքերից մեկ ուրիշն եմ գնել, առանց իմանալու, որ այսօր քեզ տեսնելուց հետո ուզեցի նոր գիրքդ նորից կարդալ, առանց իմանալու, որ քեզ տեսնելուց հետո գալու եմ տուն ու գրեմ։ Բայց ես քեզ ասել եմ, որ դու ինձ ոգեշնչում ես, ու դու ինձ համար երկու բառ ես գրել։ Այդ երկու բառերն ինձ հետ ընդմիշտ կտանեմ։ Մեր այդ հանդիպումն ընդմիշտ կհիշեմ։ Շնորհակալ եմ, որ գոյություն ունես։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 24.08.2018, 00:28:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.08.2018), Jarre (02.12.2018), Katka (27.08.2018), Նիկեա (01.09.2018), Շինարար (24.08.2018), Ուլուանա (24.08.2018)

  27. #1139
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է չորս տարի անց նորից նույն կոնֆերանսի շրջանակներում Վենետիկում հայտնվելը, նորից նույն հյուրանոցում մնալը ու գրեթե նույն մարդկանց տեսնելը, նորերի հետ ծանոթանալը, բացակա հներին կարոտելը։ Հետաքրքիր է չորս տարի առաջվա անցած֊գնացած մտքերին ու զգացողություններին վերադառնալը։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիլվիան ասաց, որ եթե իր մասին որևէ պրոֆեսոր նման բնութագիր գրեր, ինքը կլացեր: Ես չգիտեմ բովանդակությունը, չգիտեմ՝ ինչ տեքստ է, բայց հաստատ չէի սպասում նրանից, որովհետև միշտ էնպիսի տպավորություն եմ ունեցել, որ ինձ չի սիրում:

    Ու նաև չգիտեմ, թե ինչ մտածեմ նրա մասին, որովհետև այն հզոր կանանցից է, որին դեմ չէի լինի նմանվել, բայց մյուս կողմից նրա ներկայությամբ վախից դողում եմ: Ու էդ վախի հետ մեկտեղ չեմ կարողանում չխոստովանել, որ ամեն դեպքում հիանում են նրանով ու չափից դուրս շատ եմ սիրում: Էմոցիոնալ եմ: Ու չեմ կարող չնկատել նաև, որ լուռ հետևում է մեզ, հայացքը չի կտրում մեզնից: Կարճ զրույց ունեցա հետը: Գրողը տանի, անգամ խմած ժամանակ ի՜նչ պրոֆեսիոնալ է ինձ հետ: Ու զարմանալին այն է, որ անցյալ տարի շատերի նկատմամբ խիստ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է ցուցաբերել (թե՛ ֆավորիտներ ունենալով, թե՛ ոմանց հալածելով): Բայց իմ դեպքում երբեք սահմանը չի անցել ոչ մի կերպ: Ու երևի դա շատ ավելի լավ է:
    Այս անգամ իմացա, որ բնութագրում նաև բացասական բաներ են եղել։ Այս անգամ արդեն նույնիսկ չէի ուզում այդ պրոֆեսորին նայել, ու նրա արհամարհանքն ինձ համար մեկ էր։ Ես էլ փոխադարձաբար արհամարհում էի։ Իսկ չորս տարի անց հասկանում էի, որ ես էլ եմ ուզում հզոր կին պրոֆեսոր լինել մի օր, բայց այդ մեկը հաստատ հարմար օրինակ չէ, որին պիտի հետևեմ, որովհետև ուզում եմ հզորության հետ մեկտեղ չկորցնել ակադեմիական ազնվությունս, չանել այն, ինչն ինքն անում է ուսանողների նկատմամբ։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրեմ, որ չմոռանամ:

    Վենետիկում աստղազարդ երկնքի տակ նավի վրա հավաքված մի խումբ ջահել գիտնականներով գինի էինք խմում ու ուրախանում: Հետո կորանք քաղաքի նեղլիկ փողոցների լաբիրինթոսում: Մարդ չկար տարածքում: Վենետիկը լուռ էր, բնավ ոչ նման իր ցերեկային կերպարին: Մի մասը հասան իրենց հյուրանոցներին, մենք երեքով նստեցինք Լիդո գնացող վապորետոն:
    - Ինչպիսի՞ն կլինենք մի երեսուն տարի հետո,- հարցնում եմ Սիլվիային:
    - Նայիր Էվիին ու Ռուլինին, այ էդպիսին:
    - Տեսնես քանի՞սս ակադեմիայի աստիճաններով մինչև վերջ կբարձրանա:
    - Հա, մի մասս չի դիմանա:

    Հասանք հյուրանոց: Սիլվիային հաջող արեցի, ու ի տարբերություն անցյալ տարվա, երբ չգիտեի՝ հաջորդ անգամ երբ կհանդիպենք կամ կհանդիպե՞նք արդյոք, այս անգամ արդեն վստահ.
    - Կտեսնվենք շուտով:

    Շատ եմ ուզում, որ տարիներ անց բոլորիս էս լավ, մաքուր հարաբերությունները պահպանվեն, չդառնանք մեր ավագ սերնդի նման, որոնք կեղծ ժպիտները դեմքներին ման են գալիս՝ ներքուստ ատելով միմյանց:
    Ես էնքա՜ն լավ եմ հիշում այս երեկոն։ Միայն վստահաբար չեմ կարող ասել, թե ովքերով էինք։ Սիլվիան հաստատ կար։ Անան ու Ջայնան էլ։ Չգիտեմ՝ ուրիշները կայի՞ն, թե՞ ոչ։ Անան ակադեմիան թողել է, Ջայնան այս տարի չկա, Սիլվիան կա, բայց գործազուրկ է, իսկ ես երևի վերջին անգամ եմ այս կոնֆերանսին եկել։ Ահագին տխուր է տեսնելը, որ չորս տարի առաջվա մասնակիցներից շատերը չկան այս տարի, մեծ մասը թողել են ակադեմիան։ Բայց նաև նոր սերունդն է այստեղ։ Այն սերունդը, որին անցյալ աշուն Ֆինլանդիայում դասավանդում էի։ Մի տեսակ սիրուն բան կա էս ամենի մեջ։ Ես մի տեսակ մեծացել եմ, ավելի ինքնավստահ եմ, բայց պրոֆեսորներից հեռու եմ մնում։ Ու նեթվորքինգ չեմ սովորի, երբեք չեմ սովորի։

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.12.2018), Katka (01.10.2018)

  29. #1140
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,254
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ այս քաղաքում երկար կդիմանայի՞։
    Թվում էր՝ ուսանողներս գնացել են, հետևաբար ծանոթ ոչ ոք չի մնացել։ Թվում էր՝ մեկ տարի է անցել, ուրեմն քաղաքի բաղադրությունը պետք է փոխված լիներ, ինչպես Կոպենհագենում է փոխվում։
    Ու քայլեցի առավոտյան դեպի իմ սիրելի սրճարանը, որտեղ հանդիպեցի Ստանին ու իր ընկերուհուն. մարդիկ, որոնց հետ այնքա՜ն շատ էի փորձել մտերմանալ անցյալ տարի, ու էդպես էլ չէր ստացվել, մարդիկ, որոնք բարևիս ու ժպիտներիս չեն պատասխանում, կարծես անծանոթ լինենք։ Քիչ անց նաև այս տարվա ուսանողներիցս մեկը հայտնվեց։ Հետո՝ մեկ ուրիշը։ Ավելի ուշ՝ նախկին շեֆս տիկնոջ հետ։ Իսկ երբ դուրս եկա սրճարանից ու նստեցի ավտոբուս, այնտեղ էր նաև իմ նախկին կոլեգաներից մեկը։ Ավտոբուսի միակ երկու ուղևորներն էինք։ Ու ես մտածում եմ, թե ինչպես բացարձակապես ոչինչ չի փոխվում այս քաղաքում ու թե ինչպես ես հաստատ կխելագարվեի, եթե մինչև հիմա այնտեղ աշխատելիս լինեի։ Ու մտածում եմ՝ ի՜նչ լավ արեցի, որ գնացի։

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (07.12.2018)

Էջ 76 76-ից ԱռաջինԱռաջին ... 26667273747576

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  2. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  3. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 220
    Վերջինը: 05.01.2014, 14:27
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •