User Tag List

Էջ 78 78-ից ԱռաջինԱռաջին ... 28687475767778
Ցույց են տրվում 1,156 համարից մինչև 1,163 համարի արդյունքները՝ ընդհանուր 1163 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1156
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ժամանակակից աշարհի կանոնների, մենք հիմա պիտի ատեինք իրար, պիտի իրար տեսնելիս կա՛մ գզեինք միմյանց, կա՛մ ցուցադրաբար արհամարհեինք: Բայց ես քեզ ընկալում եմ որպես իմ մի ուրիշ տեսակ, որպես այն մարդը, որը կդառնայի, եթե կյանքիս տարբեր հատվածներում այլ որոշումներ ընդունեի: Ուրիշ կյանքում գուցե մտերիմ ընկերուհիներ լինեինք, միասին սուրճի բաժակներ դատարկեինք, տղամարդկանցից խոսեինք, քաջալերեինք իրար: Բայց էսօրվա աշխարհը դա թույլ չի տալիս մեզ, ու ամենաշատը, որ կարող եմ անել, քո համերգին գալն է ու ասելը, որ դու գերազանց արտիստ ես: Էսօրվա աշխարհը թույլ չի տալիս, բայց քեզ գրկում եմ ամեն անգամ տեսնելիս:

    Քեզ ճանաչում եմ գրեթե այնքան լավ, ինչքան ինքս ինձ: Լրիվ թափանցիկ ես ինձ համար: Կարծես նույնիսկ զգում եմ քո ցավը և ուզում եմ ձեռք մեկնել: Ու երազում եմ, որ մի օր հանդիպենք բոլորովին այլ պայմաններում, որտեղ աշխարհն իր օրենքները չի թելադրի, նստենք ու մի կուշտ զրուցենք:
    Ու էս տարօրինակ, տարօրինակ կյանքը մեզ ավելի ու ավելի ա մոտեցնում։ Եթե չիմանայի, որ մի հոգի ահավոր կնեղվեր դրանից, կընդունեի Օրհուսում անչովիս ուտելու հրավերը։ Ուզում եմ մի օր հանդիպել քեզ, դեմ-դիմաց՝ միայն երկուսս, պինդ գրկել, կուշտ լացել հետդ ու անգամ երգել։ Բայց էս անիծյալ հանգամանքները թույլ չեն տալիս, որովհետև էսպիսի հասարակական կոնստրուկտում մենք պիտի ատենք իրար։ Մենք հաճախ ենք քննադատության արժանանում հրապարակայնորեն իրար դրական վերաբերմունք ցուցաբերելիս, որովհետև մեր փոխարեն որոշել են, որ մենք թշնամիներ պիտի լինենք։ Իսկ ես ուղղակի ափսոսում եմ, որ հանգամանքները բոլորովին այլ կերպ չեն դասավորվել, ուղղակի ափսոսում եմ, որ պիտի ենթարկվենք այս աշխարհի օրենքներին։

  2. #1157
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ կյանքս զզվել եմ Նոր տարվա ուտուշ-խմուշ վիճակներից ու որպես կին տունը պլպլացնելու ու էփել-թափելու պարտավորություններից։ Էդ առումով Դանիա գալն իսկական փրկություն էր․ տոներին սկսեցի Հայաստան չգնալ, իսկ գնալիս էլ հնարավորինս դուրս եմ մնում տոնական եռուզեռից։ Բայց փախչելով հայկական մշակույթից՝ եկա ու խրվեցի դանիակի մեջ։ Հիմա այստեղի Քրիսմըսն է, որ հայկականից ավելի անտանելի է, որովհետև ոնց ու ինչ նշելու մեջ ես որևէ ձայն չունեմ, իմ կամքով արած ցանկացած քայլ դիտարկվում է որպես անքաղաքավարություն ու հարգանքի բացակայություն։ Ու էդպես Քրիսմըսը, որին ամբողջ Դանիան մեծ անհամբերությամբ սպասում ու պատրաստվում է, ինձ համար դարձել է մի մղձավանջային սեզոն, որին պետք է մի կերպ դիմանամ։ Իսկ կուլմինացիան հենց Քրիսմըսի երեք օրերն են նախապես գրված սցենարով ու մենյուով, որի հենց սկզբից ժամերն եմ հաշվում, թե երբ է այս ամենը վերջանալու, որ իմ տանը մենակ մնամ ու փռվեմ բազմոցին։ Ու էսպես ամեն տարի։

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.12.2019), Varzor (27.12.2019), Նիկեա (28.12.2019)

  4. #1158
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մ.֊ն իմ Օրհուսի տանտիրուհու նախկին տնվորն ա, թուրք ա։ Դանիա երկուսս եկել ենք մոտավորապես նույն ժամանակ ու երկուսս էլ PhD անելու։ Էս պահին երկուսս էլ մեր առաջին պոստդոկի վերջերում ենք՝ անորոշ ապագայով, չիմանալով ակադեմիայում մնալու ենք, թե չէ։ Տանտիրուհիս Մյուգեի հետ ահագին մտերիմ ա։ Դրա համար իրեն ահագին պատմում ա ինձնից, ինձ էլ՝ իրենից։ Ու մի տեսակ երկուսս էլ միմյանց մասին շատ բան գիտենք։ Մի քանի անգամ էլ հանդիպել ենք համալսարանական կոնտեքստում։

    Էսօր վերջապես հարմարացրեցինք նորմալ շփվել. իրեն ու ամուսնուն հրավիրել էի մեր տուն ոսպով սուպ ուտելու։ Ու էդպես սեղանի շուրջ նստած զրույց էր, որ ծավալվեց։ Շշմելու բան էր, թե ոնց ենք մեր ակադեմիական կարիերայի ընթացքում լրիվ նույն բաների միջով անցել. դանիախոս ամբիոններ, որ անգլերենի անցնել չեն ուզում, ղեկավարության սպասելիք, թե հետ ենք գնալու մեր երկրները, ազգությամբ պայմանավորված տոննաներով դիսկրիմինացիա։ Ու որ խորանում ես, մենք իրոք ահավոր նման ենք իրար. երկու «ոչ֊արևմտյան» կին իմիգրանտ, որ փորձում են Դանիայում ակադեմիական կարիերա անել։ Դանիական ակադեմիայում տեղից քիչ են արտասահմանցիները, իրենց մեջ ահավոր քիչ են «ոչ֊արևմուտք» դասակարգվածները, իսկ էս քչի մեջ էլ մատների վրա կհաշվես կանանց։

    Հետո էլ սկսեցինք մշակույթից խոսել։ Ասենք, նորություն չի, որ Հայաստանն ու Թուրքիան մշակույթով ահագին մոտ են։ Բայց ինքը Ստամբուլի հայկական ավանդույթներից էր պատմում, բաներ, որոնց մասին ես որ չգիտեի։ Խոսեցինք նաև Դանիայի թուրքերից ու Դանիայի հայերից ու թե ոնց ենք մենք մեզ առանձնացնում նրանցից։ Մեկ էլ հիշեցի, որ ֆեյսբուքում Դանիայի հայերի խմբում մեկը գրել էր, թե որտեղից կարա հայկական մածուն ու լավաշ առնի։ Գրեցի՝ թուրքական խանութներից։ Ու մի հսկայական հարձակում սկսվեց, թե՝ դավաճան, թե՝ ինչու՞ թշնամու խանութ մտնենք և այլն։

    Ու էնքան տարօրինակ էր էս ամենը։ Ես ու Մ.֊ն իրար դիմաց նստած զրուցում ենք, ու մենք ավելի շատ ընդհանուր բան ունենք, քան ֆեյսբուքի Դանիայի հայերի խմբում գրառում անողները, քան մեր դանիացի, իտալացի ու ամերիկացի գործընկերները։ Իրար դիմաց նստած զրուցում էինք ու իմ տանտիրուհուն երկուսս էլ խորհուրդ տալիս Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» կարդալ։

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.01.2020), ivy (13.01.2020), Աթեիստ (18.01.2020), Նաիրուհի (13.01.2020), Ներսես_AM (13.01.2020), Ուլուանա (14.01.2020)

  6. #1159
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրհուսում էս վերջին օրերը դեռ երկար եմ հիշելու։
    2019֊ի վերջն ուղղակի ահավոր էր։ Հիշում եմ՝ ոնց էի մի կերպ քարշ գալիս աշխատանքիս տեղը մինչև արձակուրդը կսկսվեր։ Հիշում եմ էն օրերը, երբ ընդհանրապես աշխատանքի գնալը մեծ նվաճում էի համարում։ Հիշում եմ նաև, թե ինչպես տարեվերջին հայտնաբերեցի, որ կոլեգաներս էլ առանձնապես ուրախ վիճակում չէին։ Հիշում եմ, թե ինչպես տոնական ճաշկերույթի ժամանակ անհանգստացա Միկելի համար։

    2020֊ը լրիվ ուրիշ էր։ Հունվարի 1֊ը հեչ ոնց որ 2019֊ի շարունակությունը չլիներ։ Ինչ֊որ բան միանգամից շուռ եկավ, միանգամից փոխվեց, ու առանց Նոր տարվա կարևորագույն որոշումների, առանց «մյուս տարվանից էսքան էս եմ անելու, էսքան էս չեմ անելու» տիպի խոստումների։ Խնդիրները լրիվ նույնն էին մնացել, դրանց նկատմամբ վերաբերմունքս՝ ուրիշ։ Բայց ամենակարևոր փոփոխություններից մեկը մարդիկ էին։

    Այս տարի առաջին անգամ Օրհուս հասա անցյալ հինգշաբթի։ Ու այդ օրվանից սկսած շաբաթ օրը միակ օրն էր, երբ այլ մարդկանց հետ գործից դուրս հանդիպումներ չունեի։ Իմ ինտրովերտ անձը պիտի սատկեր, պիտի ուժասպառ լիներ ամենօրյա այս շփումներից։ Բայց ամեն օր տուն եմ գալիս մինչև հոգուս խորքը գոհ էս բոլոր հանդիպումներից ու շփումներից։

    Երեկ Միկելի տանը Կորդուլայի հետ ընթրիք սարքեցինք։ Միկելն ասում է, որ սովոր չէ մենակ ընթրելուն։ Ինչ֊որ սիրուն բան կա միմյանց մասին էսպես հոգ տանելու ու ակադեմիական էս ամաչկոտության մեջ, որ զրույցի թեմաներ հաճախ դժվարությամբ ենք գտնում, բայց երբեմն էլ ծիծաղում ենք միասին, զանազան պատմություններ պատմում ու սեղանի խաղեր խաղում։ Տուն գնալիս Կորդուլան ասաց, որ պետք է Միկելին մենակ չթողնել։ Կորդուլան՝ ինքն ահավոր ամաչկոտ ու լռակյաց, բայց իմ սիրելի մարդկանցից մեր ամբիոնում, ամբողջ ակադեմիայում։ Կորդուլան Օրհուսի Մառլենն է, բայց այն առավելությամբ, որ նաև իմ ոլորտից է։

    Այսօր էլ Օրհուսի կին գրողների խմբով էինք հավաքվել։ Իմ՝ Օրհուսում գտնվելու տարբեր ժամանակների տարբեր մարդիկ մի տեղում էին։ Ասսելան Ղազախստանից վերադարձել է, վաղուց չէի տեսել նրան։ Ամելիան նոր է մեր խմբում, բայց եթե ինքը չլիներ, կալարեինք հավաքվել։ Բեթը վերջապես որոշել է կանոնավոր գալ։ Կորդուլան առաջին անգամ էր միանում, որովհետև ինքն իրեն խոստացել էր նոր բան փորձել։ Ու բոլորս գրեցինք անտեսանելի լինելու մասին։ Բոլորս մեր տեսանկյունից, մեր մեկնաբանությամբ, բայց նույն ընդհանուր գծերով։

    Ու հագեցած են օրերս, տրամադրությունս՝ լավ։ Իրոք որ զարմանալի է, թե ինչքան բան կարող է կյանքումդ փոխվել հենց ուրիշ մարդկանց հետ շփման շնորհիվ։ Ու տուն եկա՝ մտածելով ինտրովերտ անձիս համար էս բոլորը շատ էր։ Տուն եկա ու Ագաթային գրեցի, որ տեսնեմ՝ վաղը կամ մյուս օրը ժամանակ ունի՞, գնանք գինի խմելու։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (15.01.2020)

  8. #1160
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մորգանային ասում եմ՝ մի քանի օր ա ինչ Օրհուսում ես, ո՞նց ես հասցրել էսքան լայն սոցիալական շրջանակ ձեռք բերել։ Ասում ա՝ ես իտալացի եմ։ Մեկ էլ ասում ա՝ իրիկունը Ֆեդերիկայի հետ էսինչ տեղն ենք գնալու, գալի՞ս ես։ Ասում եմ՝ հա, վազում սրճարան, որտեղ մի պոստդոկի պիտի հանդիպեմ, որին ո՛չ դեմքը գիտեմ, ո՛չ անունը։ Հերիք չի ներս մտնելուն պես ճանաչում եմ, մեկ էլ պարզվում ա՝ ինքը Ֆեդերիկան ա։ Իմ կյանքը լրիվ կինո ա։

  9. #1161
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկվանից քո երգերն եմ լսում։ Վաղուցվանից էի լսում երգերդ, բայց երեկ վերջապես ինքդ հղումն ուղարկեցիր, ու այլևս պետք չէր գաղտնի պահել, որ քո երգերը լսում եմ։ Քո երգերը հենց Օրհուսն են որ կան՝ էստեղի մռայլ տրամադրությամբ ու նեղվածքով, որ պիտի լսվեն մթության մեջ։ Իսկ դու ինձ համար Օրհուսի հարատևության խորհրդանիշն ես, մեկը, ով եկել է այստեղ ու չի գնացել, տարիներ շարունակ չի գնացել։ Երբ առաջին անգամ հանդիպեցի քեզ, մտածեցի՝ ի՜նչ լավ է, վերջապես ակադեմիայից դուրս մեկին գիտեմ, նոր շունչ կլինի կյանքումս։ Դու այդ նոր շունչն էիր, ակադեմիայից դուրս էիր, բայց երաժիշտ, իսկ իմ կյանքում ուղղակի չկան մարդիկ, որոնք ակադեմիայից չեն կամ արվեստագետ չեն։ Իմ կյանքում չկան «նորմալ» մարդիկ, «նորմալ միջին խավ», որ ապրում է իննից հինգ մշտական աշխատանքով, սովորական ընտանիքով, տուն֊տեղ բնակարանով։ Իմ կյանքում մարդիկ խառն են ու չկողմնորոշված, գիտության կամ արվեստի մեջ թաղված։ Ու դու ես, որ ասում ես՝ թողնելու եմ աշխատանքս, սկսեմ միայն երաժշտությամբ ապրել, ինչպես մի ժամանակ էր։ Ես էլ ասում եմ՝ թողնելու եմ ակադեմիան ու մենակ գրեմ։ Ու երկուսս ծիծաղում ենք իմ ասածի անհեթեթությունից։ Հետո ասում ես՝ Լոնդոն ես տեղափոխվելու, ու ես ջղայնանում եմ, որովհետև ասում եմ՝ վերջերս չեմ մտերմանում էնպիսի մարդկանց հետ, որոնք գիտեմ՝ գնալու են։ Ու գիտեմ, որ ճիշտ չեմ ասում, որովհետև ինձ ձգում են հենց նրանք, ովքեր գնալու են, թեկուզ որ մնում են, բայց գնալու պոտենցիալ ունեն, որովհետև փնտրում են, անվերջ փնտրում ու չեն գտնում։

    Օրհուսը ոչ միայն նրա համար եմ սիրում, որ էստեղ լիքը մարդկանց եմ ճանաչում, այլև նրա համար, որ ճանաչածս մարդիկ ահավոր լավն են։ Ու իմ կյանքում երբեք այս աստիճանի իմ շրջապատին մերված, ինքս իմ տեղում չեմ զգացել։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (21.01.2020)

  11. #1162
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ գիտական գրանտ տրամադրող հիմնադրամներից մեկը գրանտների դիմումների ռիվյուներն էր ուղարկել։ Երկու գրանտի դիմումների գրելուն մասնակցել եմ։ Մոտավորապես նույն որակի պրոյեկտներ են երկուսն էլ, չնայած որ երկու լրիվ տարբեր թիմեր են իրականացնում։ Մեկը մեր ներկայիս թիմն ա՝ որպես գիտական խմբի ղեկավար աշխարհահռչակ պրոֆեսորով֊բանով։ Երկրորդը միայն կանանցից բաղկացած թիմ ա, որի ղեկավարը մեր ամբիոնի միակ կին դոցենտն ա, բայց նաև գիտական խորհուրդ կա թիմին կից, որի անդամներն էլ աշխարհահռչակ կին գիտնականներ են։ Դիմումներից առաջինը աշխարհի գովասանքներն ա ստացել, թե ինչ յուրահատուկ, չլսված֊չտեսնված, հրաշալի պրոյեկտ ա ու ինչքան կարևոր ա իրականացնելը։ Երկրորդը նենց միջակ քոմենթներ ա ստացել, լրիվ՝ մե՜հ, պրոյեկտ ա էլի։ Ես ախր մասնակցել եմ երկուսի գրման պրոցեսին էլ, գիտեմ, որ որակական առումով առնաձնապես տարբերություն չկա, իսկ թեմայի կարևորությամբ նույնիսկ երկրորդը մի քիչ ավելի կարևոր ա (ինքներդ դատեք. դանիացի ու նորվեգացի աուտիկների ու խուլերի հոգելեզվաբանական առանձնահատկություննե՞րն են կարևոր, թե՞ պատվաստումների մասին դիսկուրսի առանձնահատկությունները տարբեր երկրներում, որ հասկանանք՝ ոնց դավադրությունների տեսությունների տարածման դեմն առնենք)։ Ու ամենախոխմն էն ա, որ էս նույն երկու պրոյեկտները մի այլ հիմնադրամի էլ են գնացել։ Առաջինը նախնական փուլում մերժվել ա, իսկ երկրորդը նախնականը հաղթահարել ա, հիմա առաջին փուլում ա։ Ակադեմիան անդուր տեղ ա անհասկանալի առաջնահերթություններով։

  12. #1163
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Էս երգը տասներկու տարեկանից ինձ հետ է։ Ու տասներկու տարեկանից լսում էի, երբ դասարանում ինձ օր ու արև չէին տալիս, երբ հայերենի դասատուն մատյանով խփում էր գլխիս ու թքում վրաս, երբ դասղեկը մեր դասարանից մեկին ակնհայտորեն նախընտրում էր ու որտեղ հասցներ ինձ նվաստացնում էր։ Լսում էի էս երգը, երբ ամբողջ դպրոցով ու ուսուցչական կազմով ինձ համոզում էին, որ մեդալից հրաժարվեմ, բայց չհրաժարվեցի, գնացի ու ստացա։ Ականջներիս մեջ զրնգում է ուսմասվարի ձայնը, թե՝ մեդալը տաղանդավոր էրեխեքի համար է։ Ականջներիս մեջ զրնգում է կենսաբանության ուսուցչուհուս՝ ընկեր Յոլչյանի ձայնը, որ օլիմպիադայի դիպլոմներս վերցրած մտավ տնօրենի մոտ ու ասաց, թե՝ էս տեսակ երեխային ո՞նց չեք թողնում, որ մեդալի գնա։

    Ու տարիներ անց, երբ հոգեպես լրիվ կոտրված դուրս եկա գործից, նստեցի հեծանիվս ու բլուրն ի վար սլացա, նորից այս երգը միացավ։ Նույն օրն առավոտյան նոր պայմանագիրս էի ստացել, որ ևս վեց ամիս ինձ աշխատանքով էր ապահովելու, ու չգիտեի՝ ուրախանայի՞, թե՞ տխրեի։ Նույն օրը ամբողջ օրը Էմիլի հետ իմ օֆիսում էի անցկացնելու՝ կառուցելով նորվեգերեն գիտափորձը, որովհետև պարզվելու էր՝ էդ ուղղությամբ ոչինչ չի արվել, իսկ երկուշաբթի արդեն պիտի Նորվեգիա մեկնեի։ Պիտի մեկնեի, որ մեր էնտեղ գտնվող մեր ուսանող֊օգնականին ուղղություն ցույց տամ, թե ոնց էքսպերիմենտներն անցկացնի։ Պիտի Էմիլը մանրամասն բացատրեր ինձ, որ ես էլ էնտեղ մանրամասն բացատրեի։ Ու էստեղ անարդարն էն էր, որ խմբից հենց ինձ էին ուղարկում, որովհետև երեխա չունեմ։ Ինձ ուղարկում էին օգնելու, որ մի ուրիշի պրոյեկտն առաջ գնա։ Ու այդ մի ուրիշը նույնիսկ իր մասը չէր արել, ու Էմիլի հետ ժամերով տանջվում էինք էսօր, որ ավարտին հասցնենք, մինչ այդ ուրիշը տանը նստած հոդվածներ է գրում ու տպագրում, տպագրությունների ցանկը երկարացնում, սիվին սիրունացնում։

    Օրեր առաջ, երբ լանչին խոսք բացվեց նոր հայտարարվող ասիստենտ պրոֆեսորի տեղի մասին, ղեկավարս միանգամից ասաց, որ էդ տեղը հենց այդ ուրիշի համար է, մինչդեռ ամիսներ առաջ ամբիոնի վարիչն ինձ էլ էր քաջալերել դիմել էդ տեղի համար։ Այդ նույն ուրիշի պայմանգիրը լրիվ դրույքով ու մի տարով էին երկարացրել, իմը՝ ոչ լրիվ դրույքով ու կես տարով։ Ու հիմա նաև իմ հոդվածները թողած իր գործն եմ անում, մինչ ինքը ստանում է ամեն ինչ, ես՝ կես տարվա պայմանագիր ոչ լրիվ դրույքով։

    Երգը լսում էի ու հիշում ինքս ինձ դպրոցական տարիներին։ Հիշում, թե ոնց էր երգն ինձ օգնության գալիս էն բոլոր պահերին, երբ բոլորն իմ դեմ էին, ու ես պիտի մի նոր դժվարություն հաղթահարեի։ Բայց հիմա չկա ընկեր Յոլչյան, որ մտնի տնօրենի մոտ։ Հիմա ես մենակ եմ էս ամբողջ համակարգի դեմ։

    Երբ հասա Ասսելայենց տուն ու մի երկու բառով բացատրեցի, թե ինչու եմ վատ, Յորունը մի քանի խորհուրդ տվեց ու հիշեցրեց էն հասարակ ճշմարտությունը, որ ես մի քանի անգամ ավելի շատ պիտի աշխատեմ, որ նույն հաջողությանը հասնեմ, Ասսելան գրկեց։ Ու հիմա գիշերվա կեսին արթնացել եմ, նորից ու նորից լսում եմ այս երգը, մի կուշտ լացում եմ ու հիշում դպրոցը, մեդալը ու ընկեր Յոլչյանին։ Ու էդ հիշողությունից պինդ կառչած՝ գիտեմ, որ եթե մեդալը ստացա, ուրեմն էս կռիվն էլ կհաղթեմ, թեկուզ որ էս անգամ իմ կողմից միակ կռվողը ես եմ։

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.01.2020), Chilly (31.01.2020), ivy (24.01.2020), Mr. Annoying (24.01.2020), Tiger29 (24.01.2020), Varzor (27.01.2020), Նաիրուհի (25.01.2020), Ներսես_AM (24.01.2020), Շինարար (24.01.2020)

Էջ 78 78-ից ԱռաջինԱռաջին ... 28687475767778

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  2. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  3. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 220
    Վերջինը: 05.01.2014, 14:27
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •