User Tag List

Էջ 72 80-ից ԱռաջինԱռաջին ... 2262686970717273747576 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,066 համարից մինչև 1,080 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1066
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Սիլվիայի ու Մարիայի հետ գարեջրվելու էի գնացել: Աշխարհի բոլոր թեմաները քննարկելուց հետո սովորության համաձայն հասանք տղամարդ-կին հարաբերություններին: Մարիան էլ, Սիլվիան էլ սինգլ են: Երկուսն էլ ասում են, որ էդպես ավելի հեշտ ա, երբ չգիտես՝ վաղը որ երկրում կլինես: Էնքան հետաքրքիր ա. հենց էս պատճառով հարաբերություն ունենալը ես ոչ թե թերություն եմ համարում, այլ առավելություն, որովհետև միշտ ուզեցել եմ, որ աշխարհագրությունս սահմանափակվի, որ որևէ երկիր գնալու կամ էնտեղ ապրելու միակ պատճառս գործ ճարելը չլինի:

    Հետո սկսեցի մտածել, թե ինչքան հաճախ են սինգլները փորձում մյուսներին համոզել, որ դա ա ճիշտ ապրելակերպը, հարաբերություն ունեցողները՝ որ կողքին մեկին ունենալն ա ճիշտ: Կախված մշակույթից, կրթությունից ու անհատական առանձնահատկություններից դա արվում ա հիստերիկ չամռվելուց ու քեզ ինքնախաբեությամբ զբաղվող անվանելուց մինչև «ես կարծում եմ, որ ինձ համար լավագույն տարբերակը սա ա» ձևակերպումներով, բայց դե բովանդակությունը նույնն ա: Ու երևի պատճառ կար, որ Լոբստեր կինոն ստեղծվել ա:

    Նենց հետաքրքիր ա, որ էս հարցերում մարդիկ մտածում են, թե իրենց կարգավիճակն ա ճիշտը: Ես երկուսում էլ եղել եմ, եղել եմ նաև զանազան-զարմանազան միջանկյալ կարգավիճակներում: Միջանկյալները միանշանակ սխալ եմ: Բայց եղել եմ երջանիկ սինգլ ժամանակ: Ու երջանիկ եմ նաև հիմա, երբ հարաբերություն ունեմ: Իհարկե, ինձ համար հարաբերությունը երբեք գերնպատակ չի եղել, այլ եղել է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, այսինքն՝ կա՛մ պիտի ունենամ էնպիսի հարաբերություն, որ սինգլ կյանքս չկարոտեմ, կա՛մ պիտի ուղղակի սինգլ մնամ: Ու հիմա, երբ գտել եմ էն մարդուն, որի հետ եղած ժամանակ ոչ մի վայրկյան չեմ կարոտում սինգլ կյանքս, ինչու՞ պիտի ուզենամ նորից սինգլ լինել:

    Ինձ թվում ա՝ ամենաճիշտ բանն ուղղակի երջանկությունն ու ռոմանտիկ կարգավիճակն իրար հետ չկապելն ա: Եթե մեկը մտածում ա, որ հենց մեկին ճարի, երջանիկ կլինի, հաստատ սխալվում ա: Ու եթե մտածում ա՝ հենց մեկից բաժանվի, երջանիկ կլինի, էլի սխալվում ա: Երջանկությունն ինչ-որ բանի առկայությամբ կամ բացակայությամբ պայմանավորված չի: Էս էլ պատասխան էս վերջերս ֆեյսբուքում շրջող երկար-բարակ քննարկումներին:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.01.2017), Marcus (15.03.2017), Mr. Annoying (14.01.2017), Progart (13.07.2017), Smokie (08.02.2017), մարդագայլուկ (15.01.2017), Մուշու (14.01.2017), Նաիրուհի (14.01.2017), Նիկեա (14.01.2017), Ուլուանա (14.01.2017)

  3. #1067
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրիկունը նստած գործի դիմում եմ գրում: Էս ամեն ինչը նենց սյուռ ա թվում: Մի տեսակ հավատս չի գալիս, որ երեք ամսից ամեն ինչ վերջանալու ա, ու ես սկսելու եմ նոր գործ ման գալ: Ներսից ինչ-որ թաքուն բնազդ ինձ փորձում ա համոզել, որ հետ գնամ Հայաստան՝ «ապահով» անկյուն, մինչև գործ ճարեմ էս կողմերում: Ծիծաղս գալիս ա, երբ Դանիան թողած Հայաստանն եմ ապահով տեղ համարում:

    Վաղն առավոտը ութից մինչև երեկոյան յոթը գործի եմ: Էսպիսի խելագարություն դեռ չեմ արել, բայց ուղղակի չէի կարող մի օրում չորս էքսպերիմենտ խցկելու գայթակղությանը դիմանալ: Եթե էս շաբաթ ամեն ինչ ըստ պլանավորածի ընթանա, տասնհինգ էքսպերիմենտ արած կլինեմ: Գրողը տանի, նախատեսված վաթսունից տասնհինգը մի շաբաթում: Մարդիկ էս վաթսուն էքսպերիմենտը վեց ամսում են անում, իսկ ես եսիմ ոնց մեկուկես ամսում ուզում եմ հասցնել: Բայց ախր հասցնում եմ: Ե՞րբ ա հասնելու էն օրը, երբ վերջին մասնակցին վճարման թուղթը ստորագրել կտամ ու տուն կգնամ: Դրանից հետո արդեն ես իմ շեֆն եմ լինելու, էլ կախված չեմ լինելու ուրիշներից:

    Մեկ էլ երազում եմ, որ էս դեդլայնս շուտ գա, անցնի: Մի տեսակ գիտակցում եմ, որ սա կյանքիս առաջին ու վերջին մեծ դեդլայնն ա: Էլ երբեք ստիպված չեմ լինելու ֆիքսված ժամանակահատվածում էս ծավալի աշխատանք անել: Փոքր պրոյեկտները տանելի են:

    Մասնակիցներիս մեյլերին պատասխանելը տեղափոխել եմ օրվա վերջ: Ահագին օգնում ա. ով ինձ պետք չի, չեմ պատասխանում: Իսկ առաջ դնում, երկար-բարակ բացատրություններ էի տալիս, թե ով ում բարեկամն ա: Էսպես սովորում եմ էգոիստ լինել ու ժամանակս իմ շահերին ծառայացնել:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.01.2017), Cassiopeia (20.01.2017), Marcus (15.03.2017), Mr. Annoying (19.01.2017), Smokie (08.02.2017), Նաիրուհի (19.01.2017), Նիկեա (22.01.2017), Շինարար (19.01.2017)

  5. #1068
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ մի փոքր միտք էր պետք, որ կարող ա տեղափոխվենք ուրիշ երկիր, որ հասկանայի, որ գրողը տանի, ախր ես էս կյանքս ահավոր շատ եմ սիրում: Էս տունս, էս աշխատանքս, հեծանիվս, միջավայրը, սիրածս մարդը: Ամեն ինչն էնքան ներդաշնակ ա, էնքան էնպես, ոնց որ ուզում եմ, որ սարսափում եմ էն մտքից, որ կարող ա մի օր ստիպված լինեմ էս բոլորը թողնել ու ուրիշ երկիր գնալ:

    Գրեթե երեք տարի տևեց, որ էս բոլորը կառուցվի: Ու մի տեսակ սխալ ա, որ նոր գործ պիտի գտնեմ մայիսից: Էս ժամանակներն ինձ թույլ են տալիս հասկանալ, որ ուզում եմ, որ նոր գործս լինի հնի հետ կապված, հնի որոշ մարդկանց ներառելով: Ինձ երեք տարին հերիք էր հասկանալու համար, որ ամբիոնում մնալ չեմ ուզում, որովհետև էնտեղ լիքն են անասուն ռասիստները, այլ ուզում եմ հիվանդանոցի հետազոտական կենտրոնում լինել, որտեղ կարևորվում է գիտությունը:

    Թեզս գրելու տեղ եմ ման գալիս: Կենտրոնական գրադարանը չստացվեց, որովհետև հերթեր են էնտեղ, ինձնից առաջ 155 հոգի կա: Երևի սև ադամանդ գնամ. թե՛ կամպուսին ա մոտիկ, թե՛ տանը: Մնում ա հասկանամ, թե ոնց եմ շալակելու հսկայական գրքերս:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.01.2017), Marcus (15.03.2017), Mr. Annoying (21.01.2017), Smokie (08.02.2017), Մուշու (22.01.2017), Նաիրուհի (21.01.2017), Նիկեա (22.01.2017)

  7. #1069
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, հայկական միջավայրում մեծանալիս էրեխեքին մտցնում են «ամեն ինչ կամ ոչինչ» օրենքի տակ ու դրանով ահագին դժվարացնում կյանքը: Հայաստանում դու կա՛մ տաղանդավոր ես, կա՛մ տաղանդավոր չես, մի բան կա՛մ կարող ես անել, կա՛մ չես կարող: Հեծանվորդները բաժանվում են լավ ու վատ քշողների, բլոտ խաղացողները՝ լավ ու վատ խաղացողների, գրողները՝ լավ ու վատ գրողների, պարողները՝ լավ ու վատ պարողների: Գրեթե չի խոսվում էն մասին, որ եթե աշխատես, կարող ես այս կամ այն հմտությունդ լավացնել:

    Էս մտածողության պատճառով շատ եմ տառապել: Դեռ մանկապարտեզից ստացել եմ ռուսերեն չիմացողի պիտակը, ու տարիներ շարունակ համոզված եմ եղել, որ էդպես էլ ռուսերեն չեմ իմանալու: Ինձ ահագին ժամանակ պետք եղավ հասկանալու համար, որ լեզվակրի ու լեզուն ընդհանրապես չիմացողի միջև տարբեր աստիճաններ կան, ու որ հնարավոր է այդ աստիճաններով բարձրանալ լեզուն օգտագործելու շնորհիվ:

    Մյուս կողմից, փոքրուց ինձ ասել են, որ լավ եմ գրում: Էդ պատճառով ահագին ժամանակ համոզված էի, որ ինչ գրեմ, լավն է լինելու: Տարիներ պետք եղան հասկանալու համար, որ կարելի է միշտ էլ ավելի լավ գրել, իսկ դրան հասնելու համար պետք է ուղղակի ավելի շատ գրել:

    Բայց սրանք միակ օրինակները չեն: Նման մտածելակերպի պատճառով կյանքումս բազմաթիվ բաներ ուղղակի չեմ փորձել կամ կիսատ եմ թողել մի երկու փորձից հետո: Ու միայն չորս տարի առաջ հասկացա, թե որքան սխալ է կարծելը, որ մեզ ի վերուստ տրված է այս կամ այն ունակությունը, ու եթե ինչ-որ բանից լավ չենք, էդպես էլ լավ չենք լինելու:

    Եվ միայն այդ ժամանակ սկսեցի աշխատել ինձ վրա: Եթե մի բան չէր ստացվում, նորից էի փորձում, ջանք թափում: Հեշտ չէր, որովհետև միշտ էլ հանձնվելու գայթակղությունը մեծ էր լինում: Միշտ ուզում էի պիտակել, թե էս հարցում անտաղանդ եմ, անցնել առաջ:

    Բայց աճի գաղափարն առավելապես ամրապնդվեց PhD անելիս: Հիմա, երբ մի նոր բան պիտի անեմ, չեմ վախենում, որ սկզբում դանդաղ է գնում: Մտքիս մեջ պատկերացնում եմ, որ ինչքան շատ անեմ, էնքան արագ ու լավ է ստացվելու: Ու դա օգնում է ինձ:

    Ինչու՞ հիշեցի սա: Ուղղակի իմ պրոյեկտի հետ կապված մոտ հինգ հազար աուդիո ֆայլ պիտի սեգմենտավորեմ: Առաջինը երբ արեցի, հինգ րոպե տևեց: Եթե դա տասը տարի առաջ լիներ, մի կողմ էի շպրտելու, ասելու էի՝ չեմ կարող: Բայց այս դեպքում խորը շունչ քաշեցի ու շարունակեցի: Հիմա հասել եմ ֆայլ/կես րոպե արագության: Իսկ երեկոներս նվիրում եմ կիթառ ու ուկուլելե նվագելուն ու երգելուն: Էն կիթառը, որը տասնհինգ տարեկանում մի կողմ շպրտեցի՝ մտածելով, որ էդպես էլ երբեք լավ նվագող չեմ դառնա:

  8. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.01.2017), Cassiopeia (24.01.2017), laro (24.01.2017), Mr. Annoying (24.01.2017), Progart (13.07.2017), Sky (09.02.2017), Smokie (08.02.2017), Արէա (24.01.2017), մարդագայլուկ (24.01.2017), Մուշու (24.01.2017), Նաիրուհի (24.01.2017), Նիկեա (25.01.2017), Շինարար (24.01.2017), Ուլուանա (25.01.2017), Վոլտերա (24.01.2017)

  9. #1070
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ նվնվում եմ, որ կյանքս շարունակելու համար ինձ օդի-ջրի պես որևէ պարգևատրում ա պետք: Մորթենն ասում ա՝ ես քեզ հա էլ պարգևատրում եմ: Բայց էդ նույնը չի, որովհետև իր պարգևատրումն իմ մասնագիտական կարիերայի հետ կապ չունի:

    Ահավոր սարսափելի բան ա երեք տարի PhD անելն ու որևէ տեսակի գնահատական չստանալը: Նենց զգացողություն ա, որ լողում ես ինչ-որ տեղում, ցամաքը չի էրևում, բայց ոչ էլ խեղդվում ես: Գաղափար չունես մասնագիտական որակներիդ մասին, չգիտես՝ վերջացնես ինչ ես կարողանալու անել, ինչ՝ չէ: Ու էդ վիճակին դիմանալու համար պինդ ներվեր են պետք, գիտեմ, որ մենակ ես չեմ էդ վիճակում:

    Կողքից էլ պարգևատրման բոլոր օրինակները հենցընենց են. դանիերենի քննությունը հանձնեցի, բայց էնքան էլ բարձր չստացա, փաբ քուիզերին որ չորրորդ տեղ գրավում ենք, լավ ա, դասավանդման գնահատականս ահագին բարձր էր, բայց բավարար չափով բացառիկ չէր, որ ամբիոնի վարիչը մոտը կանչեր: Ու սենց լողում էի էս վիճակում, մինչև էսօր մեյլ ստացա. "accepted for publication": Այս սա հերիք ա ևս երեք ամիս ձգելու ու հույս ունենալու համար, որ դիսերտացիաս որևէ որակ կունենա։ Ի վերջո, դրա մեկ քառորդը կազմող հոդվածը շուտով տպագրվելու ա։

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.02.2017), CactuSoul (10.02.2017), Cassiopeia (09.02.2017), Mr. Annoying (09.02.2017), Progart (13.07.2017), Հայկօ (09.02.2017), մարդագայլուկ (09.02.2017), Մուշու (09.02.2017), Նաիրուհի (09.02.2017), Նիկեա (10.02.2017), Ուլուանա (10.02.2017)

  11. #1071
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ ձմեռն անվերջ էր թվում։ Մոտավորապես նոյեմբերից ջերմաստիճանն իջավ պլյուս ութ-տասի ու էդպես շարունակվեց մինչև մայիս։ Գրեթե ամբողջ ժամանակ գորշ էր, անձրևոտ ու քամոտ։ Մի երկու անգամ ստից ձյուն եկավ ու արագ վերացավ։ Բայց ձմեռն անվերջ էր թվում, գարնան հույսը լրիվ կորել էր։

    Էս ձմեռը կարծես ավարտվում է։ Նոյեմբերին ջերմաստիճանն իջավ պլյուս ութ-տասի ու շարունակեց իջնել մինչև փետրվարի սկիզբ, երբ ավելի քան մի շաբաթ զրոյից ցածր ջերմաստիճանի ու անդադար իջնող ձյան դեմ կռիվ էինք տալիս։ Հետո հանկարծ արև դուրս եկավ, ու ցերեկները գոնե զրոյից բարձր ջերմաստիճան էր լինում, ու գիշերվա սառնամանիքի միակ նշանն առավոտվա սառցե ծածկոցն էր լինում հեծանիվի նստատեղին։ Հիմա արդեն գիշերներն էլ է զրոյից բարձր ջերմաստիճան լինում։ Ու թեև դեռ հեռու ենք պլյուս ութ-տասից, բայց արդեն զգում ենք գարունը։ Իսկ երբ դառնա ութ-տասը, կասենք՝ գարուն եկավ։

    Բայց բոլորս ահավոր հոգնած ենք։ Մագդան երեկ ասում էր, որ սկի վիտամին D-ն չի օգնում: Իսկ ես հինգշաբթի օրը չորս բաժակ սուրճից հետո չէի կարողանում երեք րոպեից ավել կենտրոնանալ։ Բռնեցի ու չորս օրով արձակուրդ վերցրեցի։ Նման դեպքերում ինչ-որ տեղ հոգու խորքում քեզ մեղավոր ես զգում, որ էս թեժ ժամանակներում արձակուրդ ես գնում, որ ժամանակ ես կորցնում, երբ պիտի իրականում նստես գրասենյակումդ ու աշխատես: Բայց էդ մեղքի զգացումից ազատվելու համար անընդհատ ինձ հիշեցնում եմ, թե որքան անարդյունավետ էր դարձել աշխատանքս վերջին օրերին ու թե ինչպես էի ժամանակ վատնում սեգմենտացիայի սխալներս գտնելու վրա: Ու երբ երեկ տանը մնացի, զգացի, որ դեկտեմբերի վերջից հետո իրականում առաջին անգամ էի նորմալ հանգստանում: Մեկուկես ամիս անընդհատ ճռռացել եմ, անգամ հանգստյան օրերին որևէ աշխատանքային բանով զբաղվել: Հիմա ուղեղս մաքրում եմ, ուժ հավաքում, որ թեզիս վերջին հատվածները կարգի բերեմ:

    Նայում եմ եղանակի տեսությունը: Մյուս շաբաթվա վերջին նորից ցրտելու է: Թքած: Կարևորը՝ ուզում եմ, որ երբ գարունը գա, նկատեմ:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.02.2017), Cassiopeia (18.02.2017), մարդագայլուկ (18.02.2017), Մուշու (24.02.2017), Նաիրուհի (18.02.2017), Նիկեա (18.02.2017)

  13. #1072
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ որ ազատ օր ունեի, լրիվ տնային տնտեսուհի էի դարձել: Տունը սիրուն մաքրեցի, ճաշ էփեցի-բան: Մեկ էլ Մորթենին ասում եմ՝ մի հատ լավ վարձատրվող աշխատանք ճարի, ես տնային տնտեսուհի դառնամ, էրեխա բերեմ, տուն մաքրեմ, ճաշ էփեմ: Սկզբում միտքը դուր էկավ, բայց մեկ էլ ասում ա՝ ո՞նց, ուրեմն ես խոհանոց չեմ մտնելու, էդ չեղավ:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.02.2017), CactuSoul (02.03.2017), Smokie (08.03.2017), Srtik (22.02.2017), Մուշու (24.02.2017), Նաիրուհի (22.02.2017), Նիկեա (22.02.2017), Ուլուանա (23.02.2017)

  15. #1073
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անարդար աշխարհ շարքից

    Ով ինձ լավ գիտի, գիտի նաև, որ Կոպենհագենում ապրելու էս երեք տարիների ընթացքում վեց տարբեր հասցեներում եմ ապրել: Իսկ երբ ֆեյսբուքում ամեն անգամ նոր հայտարարությունս հայտնվել ա, միշտ էլ եղել են «խելացիներ», ովքեր Երևանից կամ այլ վայրերից էստեղ զանազան խորհուրդներ են տվել, թե ոնց տուն ճարեմ՝ առանց հասկանալու էստեղի շուկայի առանձնահատկությունները:

    Իսկ վարձով տուն ճարելը Կոպենհագենում խնդիր է մի քանի պատճառով: Առաջին հերթին, քաղաքը շատ մեծ արագությամբ աճում է, չեն հասցնում նոր բնակավայրեր կառուցել: Քսան-երեսուն տարի առաջ ջահելներն ուսումն ավարտելուն ու երեխա ունենալուն պես տեղափոխվում էին արվարձաններ՝ տեղ ազատելով նորեկների համար: Հիմա մնում են քաղաքում, իսկ նորեկները գալիս են, տեղ չի լինում: Երկրորդ խնդիրն այն է, որ վարձով տներն իրենք իրենցով ահագին քիչ են: Ջահել դանիացիները հիմնականում առնում են տներ: Իսկ դա տեղի է ունենում էսպես կոչված կոոպերատիվների շնորհիվ, ինչի արդյունքում բավական էժան գներով կարելի է դառնալ բնակարանի մասնակի սեփականատեր դառնալ: Հաճախ էդպիսի տներ առնում են, մի սենյակն էլ վարձով են տալիս վարկը փակելու համար, իրենք լրիվ ձրի ապրում են քաղաքում: Հենց էդ պատճառով է, որ սենյակ ճարելն առանձնապես դժվար չէ:

    Երրորդ պատճառն այն է, որ գոյություն ունեցող վարձով բնակարանների վրա հսկայական հերթեր են: Դանիացիներն իրենց երեխաներին հերթագրում են ծնված օրվանից, որ հենց չափահաս դառնան, հերթը հասնի: Չորրորդն էլ այն է, որ ոչ ոք չի ուզում երկարատև պայմանագիր տալ, որովհետև ըստ օրենքի մի տեղում երկու տարուց ավելի բնակվելու դեպքում տան տերը չի կարող քեզ դուրս հանել: Հինգերորդ պատճառն այն է, որ էստեղ ամեն ինչ նեթվորքինգով է, այսինքն՝ երբ հարմար տուն է ազատվում, առաջինը մոտիկ ծանոթներին է հասնում: Լինելով օտարերկրացի ու չունենալով էդքան մեծ նեթվորք՝ էդպիսի տներն ինձ անհասանելի են դառնում: Ի վերջո, օգտվելով շուկայում տիրող իրավիճակից՝ որոշ սեփականատերեր իրենց տների վրա աստղաբաշխական գներ են դնում, ու անգամ իմ նորմալ, միջին աշխատավարձով չեմ կարող էդպիսի վարձ վճարել: Արդյունքում՝ ստանում ենք այն, ինչ ունենք. վեց տեղափոխություն երեք տարվա մեջ:

    Ներկայիս բնակավայրն իրականում ամենահարմարներից է: Ընկերս, լինելով դանիացի ու ունենալով մեծ նեթվորք, հարմարացրել էր մի սենյակ քաղաքի բավական լավ հատվածի կոոպերատիվ շենքերից մեկում: Ու քանի որ տանտերը, միևնույն է, էնտեղ չէր ապրում, կարողացավ համոզել, որ ամբողջ բնակարանը վարձով տա: Էդպես հայտնվեցի բավական լավ իրավիճակում. ընկերոջս հետ ապրում եմ մի ամբողջ բնակարանում (ասեմ, որ նույնիսկ լիքը ջահել զույգեր են վարձած սենյակներում ապրում), ու պայմանագիրն էլ վերջնաժամկետ չունի: Այնուամենայնիվ, գիտեինք, որ ինչ-որ մի պահի տանտերը վաճառելու է բնակարանը: Մտածում էինք՝ հենց մենք էլ կլինենք գնորդները, կապրենք էդ բնակարանում մինչև մի օր երեխա կունենանք, կտեղափոխվենք քաղաքից դուրս:

    Ու էսպես տանտերը վերջերս հայտնեց, որ տունն ուզում է վաճառել: Մենք էլ խելք խելքի տվեցինք, մեր հնարավորություններն ի մի բերեցինք ու որոշեցինք հերթով բոլոր բանկերը այցելել, տեսնել՝ մեզ վարկ կտա՞ն, թե՞ չէ: Ամեն ինչ շատ պայծառ կլիներ, եթե չլիներ մի հսկայական բայց:

    Կոոպերատիվներում չգրված օրենք կա, ըստ որի վաճառվող բնակարանն առաջին հերթին առաջարկվում է հարևանին: Ու հենց սա է պատճառը, որ վերջին տարիներին ընտանիքները մեծանալուց հետո չեն տեղափոխվում արվարձաններ: Պարզապես գնում են հարևան բնակարանը, կպցնում իրար, ստանում մեծ, շքեղ ու էժան բնակարան քաղաքի կենտրոնում: Մենք մտածում էինք՝ դժվար սա մեզ սպառնա, որովհետև մեր հարևանուհին քսանմեկ-քսաներկու տարեկան ջահել աղջիկ է, ու իր բնակարանն իրեն էս պահին էլ է հերիք, եթե ապագայում որոշի բոյֆրենդի հետ ապրել, դրա համար էլ հերիք կլինի: Բայց հանկարծ պարզվեց, որ հարևանուհին ուզում է այս բնակարանը:

    Ինչու՞ պիտի քսանմեկ-քսաներկու տարեկան աղջիկը երկրորդ բնակարան ուզի, երբ սկի ֆինանսապես էլ չի կարող իրեն թույլ տալ: Դա նաև տեղի է ունենում հարուստ ծնողների ճնշման տակ: Քանի որ քաղաքում կա բնակարանային խնդիր, ու հարևանի վաճառվող բնակարանը գտած բան է, հարուստ ծնողները կարող են հարևանի անվան տակ գնել բնակարանը ու տրամադրել իրենց մյուս երեխային, որը շուտով տասնութ տարեկան է դառնալու ու գնալու է քաղաք սովորելու:

    Փաստորեն, մտածում էի՝ բնակարանի խնդիրը մեկընդմիշտ լուծել ենք: Ուրեմն չէ, առաջիկա ամիսներին սպասվում է յոթերորդ տեղափոխությունը: Գժվել կարելի է: Իսկ մինչ այդ քրֆում եմ բոլոր հարուստներին ու բոլոր նրանց, ովքեր թույլ են տալիս, որ հարուստներն իրենցով անեն աշխարհը:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (25.02.2017), Smokie (09.09.2017), Աթեիստ (24.02.2017), Նիկեա (24.02.2017), Շինարար (24.02.2017)

  17. #1074
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտա գործի ու Շերիլ Քրոուի վերջին ալբոմը միացրեցի։ Միացրեցի ու հիշեցի, թե ինչքան վատն է դարձել նա վերջին տարիներին։
    Վերջին տարիներին։
    Հիշեցի նաև, որ էսօր ծննդյանդ օրն է, ու կդառնայիր 32 տարեկան։ Հիշեցի, որ վերջին ծննդյանդ օրը Շերիլ Քրոուի այն ժամանակվա վերջին ալբոմն էի նվիրել քեզ։ Չգիտեմ՝ լսեցի՞ր, թե՞ էդպես էլ մնաց քո մնացած 39 կասետների կողքին, որ թողեցիր քո հետևից։
    Կարծում էի՝ կմեծանամ ու էլ չեմ կարոտի քեզ։ Բայց ամեն տարի ծննդյանդ օրը ներսումս ինչ-որ բան կծկվում է։ Ամեն ինչ կտայի, որ ապրեի մի զուգահեռ իրականությունում, որտեղ դու 32 տարեկան ես։ Կուզեի իմանալ՝ որտեղ ես, ինչ մասնագիտություն ունես, Շերիլ Քրոու դեռ լսում ես, թե չէ։ Կուզեի իմանալ՝ մենք կշարունակեի՞նք շփվել։ Գուցե իրար հետ համերգներ գնայինք, այցելեինք իրար տարբեր երկրներում, նվագեինք միասին։ Կամ գուցե մոռանայինք միմյանց գոյության մասին, ու միայն տարին մեկ ծնունդ շնորհավորեինք։
    Կարոտում եմ քեզ։ Ու էնքա՜ն կուզեի էսօր քեզ տեսնել։

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2017), CactuSoul (02.03.2017), Cassiopeia (04.03.2017), ivy (02.03.2017), Smokie (08.03.2017), Մուշու (04.03.2017), Նաիրուհի (02.03.2017), Ուլուանա (03.03.2017)

  19. #1075
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն երեկ գնացի հայ ջահելների հետ հանդիպմանը։ Ընդհանրապես, Դանիայի հայության հետ կապ ունեցող միջոցառումներին հազվադեպ եմ գնում։ Սկզբում շատ էի փորձում հայերի հետ շփվել, բայց հետո հասկացա, որ մենակ նրա համար, որ հայ են, չարժե հետները շփվել։ Ախր Հայաստանում նույն տիպի մարդկանցից հեռու եմ մնում։ Ինչու՞ պիտի Դանիայում շփվեմ հետները։

    Բայց քանի որ էս մի միջոցառումը ջահելներին էր վերաբերում, հետևաբար ավելի հավանական էր հանդիպելն էնպիսի մարդկանց, որոնց հետ կուզենայի ընկերանալ, ու քանի որ կազմակերպիչը Տաթևիկն էր՝ ֆեյսբուքյան ընկերներիցս, հայկական լոբիինգով զբաղվող ակտիվ աղջիկ, որի հետ կուզեի ավելի մոտիկից շփվել, վեր կացա, գնացի, Մորթենին էլ հետս տարա, որովհետև ուզում եմ, որ հայկական միջավայրերին ինտեգրվի, ականջն էլ սովորի լեզվին:

    Հենց ներս մտանք ու տեղավորվեցինք, Մորթենն իսկույն նկատեց, որ կանայք հավաքված են սեղանի մի կողմում, տղամարդիկ՝ մյուս: Ու տղամարդկանց մեջ հայտնված միակ կինը ես էի, որովհետև Աշոտին տեսա, գնացի, կողքը նստեցի, որ ասենք-խոսենք: Էդ գենդերային անդունդը հայկական միջավայրերում ահավոր ուժեղ եմ զգում: Իմ ընկերական շրջապատներում՝ չէ, բայց անծանոթ, խառը տեղերում սարսափելի է: Ամեն նոր մտնող տղամարդ էլ մոտենում, կողքիս տղամարդկանց ձեռքով բարևում էր ու ինձ լրիվ արհամարհում՝ ասես էնտեղ դրված ինչ-որ ավելորդ իր լինեի:

    Հավաքվածների մեջ ամեն տեսակի մարդ կար: Ջուլյան էլ էր էնտեղ՝ Կոպենհագենում ճանաչածս առաջին հայերից: Երեք տարի կլիներ չէինք տեսել: Ինքն արդեն պուճուր բալիկ ուներ: Ասում էր՝ ինքն ու ամուսինը տանը ռուսերեն են խոսում, բայց երեխայի հետ ինքը հայերեն է խոսում, ամուսինը՝ ռուսերեն։ Պատմեց, որ երկլեզվության մասին էնքան գրականություն է կարդացել, որ վերջը որոշել է, որ ճիշտը դա է, որ ծնողներից ամեն մեկն իր մայրենի լեզվով խոսի երեխայի հետ։

    Հետո սկսեցի մի քիչ էլ անծանոթ մարդկանց հետ շփվել։ Ու էստեղ սկսվեց ամբողջ կոշմարը։ Մոտավորապես իմ տարիքի մի կին սկսեց հարցաքննել, թե ոնց եմ էկել Դանիա ու «թղթերս ինչ վիճակում են»։ Հետո մատնացույց արեց Մորթենին ու ասաց, որ դե լավ է, մնալու ձևը գտել եմ։ Դրանից ահավոր վիրավորվեցի։ Երբ նման բաներ են ասում, ինձ թվում է՝ նսեմացնում են մեր հարաբերությունը, ու դժվար է լինում նման մարդկանց բացատրելը, որ ինձ համար ոչ թե Դանիայում, այլ միասին մնալն է կարևոր։

    Դանիայում մեծացած մի քանի աղջիկներ էլ սկսեցին զանազան խորհուրդներ տալ էստեղի կյանքի մասին: Մեկը սկսեց հարցաքննել, թե լեզուն ինչքան գիտեմ: Ասեցի, որ քննությունն արդեն հանձնել եմ, բայց խոսելիս ահագին ամաչում եմ: Խորհուրդ տվեց գրքեր կարդալ, սկսել մանկական հեշտերից: Ասացի, որ ես նորվեգերեն գրքեր եմ կարդում: Հետո խորհուրդ տվեց լիքը խոսել, բա տանն էլ դանիացի ընկեր ունեմ, ինչու՞ եմ հետն անգլերեն խոսում: Ամենայն քաղաքավարությամբ փորձեցի բացատրել, որ նրա ծնողների հետ դանիերեն եմ հաղորդակցվում, իսկ տանը մեզ ավելի հեշտ է անգլերեն, բայց մեկումեջ դանիերենի անցնում ենք:

    Մի ուրիշը սկսեց ինձ Դանիայի խմելու մշակույթը բացատրել: Բացատրում էր էնքան կտրված, էնքան օտարացած ձևով, ոնց որ ինքը չէր էս երկրում քսանհինգ տարի ապրել: Ես էլ՝ էս երկրից բան չհասկացող նորեկս, սուսուփուս գլխով էի անում:

    Տուն գնալուց Աշոտն ասեց, որ լավ միջոցառում էր, բայց շատ մարդ կար: Իրոք լավ էր, բայց նաև լիքը մարդիկ կային, որ ուրիշ կոնտեքստում հեչ հետները չէի շփվի։ Աշոտն ասեց՝ կարելի ա նեղ կռուգով հավաքվել։ Հա էլի, հա իմ մտքով անցնում ա Կոպենհագենի ինձ մոտիկ հայերին իրար գլխի հավաքել ու հա չի ստացվում։

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.03.2017), Cassiopeia (04.03.2017), Mr. Annoying (04.03.2017), Ruby Rue (04.03.2017), Smokie (08.03.2017), Աթեիստ (04.03.2017), մարդագայլուկ (05.03.2017), Նաիրուհի (05.03.2017), Նիկեա (04.03.2017), Ուլուանա (06.03.2017)

  21. #1076
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարիներ առաջ Սիլվիան ինձ խորհուրդ էր տալիս սովորել ինքս ինձ ցույց տալ ու գլուխ գովել: Երևի մագիստրոսական թեզիս տեքստում ինչ-որ չափով կարողացա, որ «գերազանց» ստացա: Բայց այն ժամանակ չգիտեի, որ տարիներ անց այս խորհուրդն աղմկոտ կերպով շրմփալու է դեմքիս, ու ես սուսուփուս փակվելու եմ գրասենյակումս՝ չիմանալով ինչ անել:

    Մոտ երեքուկես տարի առաջ մեր ամբիոնում հիմնադրվեց այս փոքրիկ գիտական խումբը՝ բաղկացած երկու պոստդոկից, երկու PhD-ից և մեկ դոցենտից՝ որպես խմբի ղեկավար: PhD-ներից մեկը մի տարի անց կիսատ թողեց, մնացինք երեքով: Կողքից զանազան ուսանողներ և օգնականներ էին գալիս-գնում՝ մի քանի ամսով աշխատելով պրոյեկտի վրա, որոշ պրոֆեսորներ էին մասնակցում քննարկումներին: Բայց հիմնական խումբն այդ երեքս էինք ու ղեկավարը: Երեք տարիների ընթացքում պոստոկդներից մեկի ու իմ շնորհիվ խումբը որոշ միջազգային կապեր հաստատեց:

    Էդ միջազգային համագործակցություններից մեկի արդյունքում էր, երբ ղեկավարս հանդիպեց Սիլվիային: Էդ պահին Սիլվիան վերջացնում էր հերթական պոստդոկը ու գնում դեպի գործազրկություն: Ղեկավարս ինձ հետ առանձին խորհրդակցեց, ասաց, որ ուզում է Սիլվիային մի քանի ամսով գործի վերցնել, ի՞նչ կարծիքի եմ: Ուրախացա ահագին, ասացի, որ Սիլվիան հզոր է, շատ լավ միտք է:

    Սիլվիան հիմա էստեղ է: Մեր գիտական խմբի ֆինանսները շուտով վերջանում են: Պոստդոկներից մեկը որպես խմբի համահիմնադիր մինչև տարեվերջ պայմանագիր ունի: Ես ու մյուս պոստդոկը մայիսից այն կողմ ոչինչ չունենք: Ղեկավարիս հետ խոսել եմ նոր պայմանագրի մասին: Ասաց, որ փող չկա, հազիվ միայն Սիլվիային երկարացնի:

    Երեկ իմացա, որ Սիլվիային նաև դասավանդման ժամեր են տվել: Չգիտեմ՝ ինչ առարկա է դասավանդելու, բայց ենթադրում եմ, որ իմ առարկան է լինելու: Իրականում պատճառ չկա էդ առարկան ինձ չտալու, որովհետև անցյալ տարի բավական լավ ֆիդբեք էի ստացել: Ու պատճառ չկա ինձ ու մյուս պոստդոկին մայիսից հաջող անելու, որովհետև ի վերջո մենք մասնակցել ենք էս բոլորի ստեղծելուն: Իսկ ինչու՞ Սիլվիան: Որովհետև ինքը գիտի իրեն ցույց տալ ու գլուխ գովել:

    Մայիսից գործազուրկ եմ: Դանիայի ապուշ բյուրոկրատիայի պատճառով գործազրկության նպաստ չեմ կարող ստանալ, չնայած որ ապահովագրությունը պարտաճանաչ կերպով վճարել եմ: Մայիսից լրիվ օդի մեջ եմ: Ու երևի սպասում են, որ գործազուրկ վիճակում պիտի նստեմ, իրենց հոդվածները տպագրեմ: Հիմա մտածում եմ՝ Սիլվիայի թե՛ սկզբնական մի քանի ամսվա աշխատավարձը, թե՛ երկարացնելը, փաստորեն, իմ ու մյուս պոստդոկի հաշվին եղավ: Մտածում եմ՝ ինչքան անհեռատես էի, երբ ղեկավարիս խորհուրդ տվեցի նրան գործի ընդունել: Մտածում եմ՝ էս աշխարհն ինչ անարդար է մեզ նմանների նկատմամբ: Դաս, որ սովորեցի էս պատմությունից հետո. երբեք քեզնից մեծ փորձ ունեցողին խորհուրդ մի տուր գործի ընդունել: Մեկ էլ հիշեցի Սիլվիայի տված դասը: Սրանից հետո երկրորդ հարկում եմ սուրճ խմելու ու ամբիոնի վարիչին ամեն առիթով տեսնելիս հիշեցնելու եմ, թե ինչքան լավն եմ:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.03.2017), Enipra (09.03.2017), Smokie (07.07.2017), Գաղթական (08.03.2017), Նաիրուհի (08.03.2017), Նիկեա (09.03.2017), Ուլուանա (09.03.2017)

  23. #1077
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միջազգային զանազան ռեյտինգային համակարգերում Կոպենհագենի համալսարանը հաճախ բարձր տեղեր է գրավում ու միշտ Դանիայի ամենաբարձր վարկանիշով համալսարանն է: Համալսարանը ներսից բավական լավ իմանալով ու մի քիչ ծանոթ լինելով Դանիայի մյուս համալսարաններին՝ միշտ զարմացել եմ, թե ինչն է Կոպենհագենին մյուսներից էդքան լավը դարձնում. լիքը կոռուպցիա (ըըըը, ներողություն, նեթվորքինգ), հեշտ կուրսեր, որոնք ուսանողներին չափազանց ալարկոտ են դարձնում, քիչ տպագրություն, միջազգայնացման ցածր մակարդակ: Դրան ավելացնենք, որ անտանելի շատ ֆինանսներ, որոնք սխալ նպատակներով են մսխվում: Հաճախ նույնիսկ մտածում եմ, որ եթե Հայաստանի ցանկացած համալսարան Կոպենհագենի համալսարանի ֆինանսներն ունենար, հաստատ շատ ավելի բարձր վարկանիշ կունենար, քան հենց Կոպենհագենի համալսարանը:

    Բայց վերջերս հետազոտություն է անցկացվել Դանիայի ուսանողների ու նոր շրջանավարտների շրջանում (մասնակիցների թիվը՝ 120 000), որպեսզի պարզեն, թե որքանով են ուսանողներն ու շրջանավարտները բավարարված իրենց կրթությամբ: Ո՜վ զարմանք: Կոպենհագենի համալսարանը չորրորդ տեղում է: Ու փոխանակ համալսարանը նստի, փորձի պարզել, թե ինչու Օրհուսը կամ տեխնիկական համալսարանն իրենից առաջ անցան, խառնվել ա իրար, որ պետությունից ավելի քիչ փող ա ստանալու:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.03.2017), Cassiopeia (10.03.2017), Mr. Annoying (10.03.2017), Smokie (13.07.2017), մարդագայլուկ (10.03.2017), Մուշու (11.03.2017), Նաիրուհի (10.03.2017), Նիկեա (16.03.2017)

  25. #1078
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ կարևորը՝ հասկացա, որ Յոենսուում ամեն դեպքում ինչ-որ բան կա: Կա ձյուն, կան սոճիներ, կան դրանց տակ թաքնված փայտե տնակներ, որոնցում երբեք չեմ լինելու, կա վառվող փայտի տաք հոտ, երբեք չբարձրացող արև, սառած ու սպիտակած գետ, պոչով ձյունը թափ տվող սկյուռիկներ, գիշերվա կեսին փողոցը հատող հսկա նապաստակներ, մթության մեջ ապակու նման փայլփլող ձյուն, աստղազարդ երկինք ու ավրորայի սպասում, չաշխատող ավտոբուսներ, ձյուն մաքրող մեքենաներ, որոնք երբեք իրենց գործը նորմալ չեն անում, անցորդներ, որոնց աչքերի մեջ կարող ես նայել հենց էնպես, ուղղակի որ համոզվես՝ դեռ ապրում ես, լոնգեռո կոչվող խմիչք, սուրճի հետ պուլլա, դժվար ու անհասկանալի լեզու, տաքուկ գրադարան, որտեղ ժամերն էնպես են թռչում, որ մեկ էլ ուշքի ես գալիս, երբ փակման ժամն է հայտարարվում:

    Էստեղ ոչինչ չկա, որ ինձ հետ բերի. ո՛չ մարդիկ (որովհետև այս ամիսների ընթացքում ոչ մեկի հետ չծանոթացա ու առավելևս չկապվեցի), ո՛չ ինչ-որ վայրեր, որոնք դեռ կուզեի տեսնել (որովհետև ինչ հնարավոր էր ու անհնար արդեն տեսել եմ), ո՛չ կիսատ թողած գործեր (որովհետև հեռանալու եմ բոլոր կրեդիտներս հավաքած), բայց ես գիտեմ, համոզված եմ, որ մի օր վերադառնալու եմ էս քաղաքը, որտեղ ոչինչ չկա:
    Ու ոնց որ էդ օրն էնքան էլ հեռու չի: Էն ժամանակ, երբ նստած PhD ծրագրեր էի փորփրում, կպատկերացնեի՞ արդյոք, որ հավանական հաջորդ կանգառս հենց Յոենսուում է լինելու:

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.03.2017), Cassiopeia (13.03.2017), GriFFin (13.03.2017), Mr. Annoying (13.03.2017), Smokie (13.07.2017), Srtik (14.03.2017), մարդագայլուկ (13.03.2017), Մուշու (13.03.2017), Նաիրուհի (14.03.2017), Նիկեա (16.03.2017)

  27. #1079
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպեսզի անընդհատ նույն բառերը չօգտագործեմ հոդված գրելիս, կոմպիս էկրանին կպցված հաճախ գործածվող բառերի հոմանիշների ցանկ ունեմ։ Ինձ բացում ա, երբ հոդվածն ուղարկում եմ ղեկավարիս, ինքն առաջարկում ա ուրիշ բառ գրել էդտեղ, ու էդ բառը հենց էդ հոմանիշներից մեկն ա լինում։ ։))

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (13.07.2017), Մուշու (17.03.2017), Նաիրուհի (16.03.2017), Նիկեա (16.03.2017)

  29. #1080
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն PhD անողի կյանքում գալիս ա էն պահը, երբ թեզը փաթաթվում ա վզին, սկսում խեղդել։ Ամեն մեկի մոտ տարբեր ժամանակ ա էդ լինում։ Մեկի մոտ դեդլայնից կես տարի առաջ, մյուսի մոտ՝ երկու շաբաթ առաջ։ Էդ ժամանակ է, երբ շրջապատի ամեն ինչ թողնում են մի կողմ, կտրվում աշխարհից ու ամբողջությամբ նվիրվում թեզին։ Շատերը նույնիսկ տնից դուրս չեն գալիս

    Վերջին մի երկու շաբաթների ընթացքում ահագին հանգիստ էի ու ոչ սթրեսված՝ հմտորեն համատեղելով աշխատանքն ու հանգիստը։ Բայց էսօր ցերեկը զգացի, թե ինչպես թեզս եկավ ու վզիս նստեց։ Չնայած էնքան էլ շատ բան չի մնացել անելու (կամ ինձ ա թվում՝ շատ բան չի մնացել), բայց զգում եմ, որ արդեն ժամանակն ա: Արդեն ժամանակն ա ժամանցն ամբողջությամբ մի կողմ շպրտելու (դե չհաշվենք կարճատև այցելությունս Խրոնինգեն՝ Սրջանի, Սանայի ու Միրենի պաշտպանությանը) ու ժամանակս ամբողջությամբ թեզիս նվիրելու: Մի տեսակ ոգևորիչ ա, որ ընդամենը երկու բան ա մնացել անելու. մտածել ու գրել: Իսկ էդ բոլորը մենակ ինձնից ա կախված: Էնքան անհամբեր եմ: Իրոք ուզում եմ վերջնաժամկետս շուտ գա, թեզս հանձնեմ ու կենտրոնանամ հետագա կյանքիս վրա՝ անկախ նրանից ՄակԴոնալդսում կհայտնվեմ, թե պոստդոկ կճարեմ մի տեղ:

    Մի խոսքով, վաղվանից ակումբ չկա: Չափածո մրցույթի հաղթողի մասին մայիսին կիմանամ:

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.03.2017), Mr. Annoying (20.03.2017), Smokie (13.07.2017), Մուշու (20.03.2017), Նաիրուհի (21.03.2017), Նիկեա (22.03.2017), Ուլուանա (20.03.2017)

Էջ 72 80-ից ԱռաջինԱռաջին ... 2262686970717273747576 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •