User Tag List

Էջ 5 77-ից ԱռաջինԱռաջին 1234567891555 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 1146 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #61
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Չէ՛, չի ազդում, լացացնում ա
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (26.09.2013)

  3. #62
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ՛, չի ազդում, լացացնում ա
    Կուզեի քեզ հիմա ասել, քեզ սիրում եմ էն վերը ճոռոմ բառերով նկարագրվածս սիրով, բայց չեմ խափում: Երբ ակումբում նոր էի, քեզ ընկալում էի, ոնց որ հիմա Ուլուանային` հեռու, բարձր` որ նայելիս գլուխս պտտվում էր, հետո դառար Մարիա Ալեկսանդոռովա ինքնասիրահարված, ու մի ժամանակ նույնսիկ միակ մարդն էիր, ում ուղղակի տանել չէի կարողանում: Երբ հարցնում էին կա ակումբում տենց մեկը, ումից զզվում ես լռում էի, ու ասում էի երևի չէ, բայց կար ` դու էիր: Հա չէի սիրում, ուղղակի չէի սիրում: Էն ժամանակ մտածում էի ամբողջ աշխարհից խռոված ես, բոլորին ատում ես, մենակ քեզ ես սիրում ու էլի տենց հիմար մտքեր, որոնք երևի ինչ-որ ժամանակ իրականությանը մոտ են կանգնած եղել, կամ էլ ես եմ իմ վիրտուալ աշխարհում հիմարացել: Բայց հետո մի օր, չգիտեմ էլ երբ, զգացի, որ դու ուղղակի ուրիշ ես, ուղղակի Ստռեյնջ լիթթլ Գրլ ու էդ քո ուրիշ լինելը նենց լավնա: Դու շատ սուբյեկտիվ ես, բայց երևի համոզված ես, որ էդ տենց չի: Մի խոսքով էս գիշերվա կեսին էսքան հիմարություններ դուրս տվի, որոնց համար արդեն սկսեցի փոշմանել, բայց շատ մարդիկ ` համոզված եղիր, իրանք շատ-շատ են, քեզ սիրում են էն էսօրվա իմ կողմից շատ ծեծված մարդկային սիրով

    Հ.Գ. Դու էլ ես տենց սիրում
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը

    Հ.Գ. Եթե գրառումս շատ ներվերիդ ազդի, ասա, կխնդրեմ ջնջեն

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (26.09.2013)

  5. #63
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Չէ՛, չի ազդում, լացացնում ա:

    Հա՛, ես զզվելի եմ: Հա՛, ինքնասիրահարված եմ: Չէ՛, խռոված չեմ: Չէ՛, բոլորին չեմ ատում: Հա՛, մենակ ինձ եմ սիրում: Հա՛, սուբյեկտիվ եմ: Հա՛, համոզված եմ, որ այդպես չէ: Հա՛, ես Strange Little Girl եմ:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  6. #64
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ՛, չի ազդում, լացացնում ա:

    Հա՛, ես զզվելի եմ: Հա՛, ինքնասիրահարված եմ: Չէ՛, խռոված չեմ: Չէ՛, բոլորին չեմ ատում: Հա՛, մենակ ինձ եմ սիրում: Հա՛, սուբյեկտիվ եմ: Հա՛, համոզված եմ, որ այդպես չէ: Հա՛, ես Strange Little Girl եմ:
    Մեկ էլ անձնական դերանուն, եզակի թիվ, առաջին դեմքը շատ ես գործածում

    Չնայած դա "ինքնասիրահարված"-ի մեջ ա մտնում երևի

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (26.09.2013)

  8. #65
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեկ էլ անձնական դերանուն, եզակի թիվ, առաջին դեմքը շատ ես գործածում
    Հա՛, ես, ես, ես, ես, ես, ես:
    Me, myself and I
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (26.09.2013)

  10. #66
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՛, ես, ես, ես, ես, ես, ես:
    Me, myself and I
    Ապրես

  11. #67
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,254
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Լավ, հերիքա էս լավ աղջկան վրա տաք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (25.12.2009)

  13. #68
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Ես հիշեցի, որ այնտեղ էլի եմ եղել, երբ դուրս եկա պատշգամբ և տեսա, որ այն ընդհանուր է հարկի բոլոր սենյակների համար: Տպավորվել էր նաև, որ ափը հեռու էր. քայլել էր պետք: Ինձ թվաց՝ դեժավյու է: Փորձեցի ճշտել: Մայրս հաստատեց, որ տարիներ առաջ եղել ենք «Եթեր» հանգստյան տանը:

    Այն ժամանակ հինգ տարեկան էլ չկայի, և պահպանված միակ իրը կղզում արված սև ու սպիտակ լուսանկարն է, որտեղ պատկերված ենք ես, մայրս, նրա ընկերուհին ու դուստրը՝ Նանեն: Իմ հագին սպիտակ զգեստ է, վրան՝ կարմիր ու կապույտ կակաչներ, որը, եթե չեմ սխալվում, հորեղբայրս է նվիրել: Չնայած որ ամառ էր, Նանեի հագին հաստ ժակետ կա. հիվանդ էր:

    Իմ ու Իննայի սենյակը խոնավ էր: Դրա համար երկրորդ օրը Մարիայենց մոտ գիշերեցինք: Չորս աղջիկներով երկու մահճակալներ միացրել, պառկել էինք: Ու ծիծաղում էինք. ասես խմած լինեինք: Գիշերն այնքան էլ հարթ չանցավ, որովհետև Իննան անհանգիստ էր քնում, Մարիային հրում դեպի իմ կողմը: Իսկ վերջինիս մազերը բերանս էին լցվում, և ես խեղդվելով արթնանում էի: Նազոն մեռածի պես էր քնել:

    Մարիան ափսոսում էր, որ ջուրը չմտավ: Բայց գոնե գնացինք ափ, երբ արդեն մթնում էր: Լիալուսին էր: Մեր շուրջը լուսնից բացի ուրիշ ոչինչ չէր լուսավորում: Իսկ արտացոլանքը ջրի մեջ հրաշալի էր: Տաթոն բոլորից առանձնացել էր: Հասկանում եմ նրա տրամադրությունը. նման բաների միջով ժամանակին ես էլ եմ անցել: Հասկանում եմ ու չեմ ընդունում թե՛ իմ, թե՛ նրա արածները: Հասկանում եմ ու խղճում, ափսոսում, որ չեմ կարող նստել կողքը, ասել. «Բանի տեղ մի դիր»: Թեկուզ Տաթոն հեռու է իմ մտերիմ ընկերուհին լինելուց… Թեկուզ գիտեմ, որ նման խոսքերն այդպիսի իրավիճակներում ավելի են բորբոքում: Պարզապես պետք է նախօրոք որոշել բանի տեղ չդնել:

    Իսկ ճաշի ժամանակ Տաթոն ներողություն խնդրեց Նազոյից, որ երրորդ կուրսի վերջում նրա և Աննայի՝ մեր խումբ գալուն դեմ է քվեարկել: Անցած-գնացած, մոռացված պատմություն, որի հետևանքները մինչև հիմա էլ կան:

    Հրաշալի ժամանակ անցկացրինք: Ափսո՜ս, որ շուտով ավարտում ենք: Իսկ Երևանում… կոմպը միացնելուց հետո զզվելի զգացողություն: Մայրս վստահ էր, որ ինչ-որ մեկի հետ կռվել եմ:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

  15. #69
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Նայեցի դիմացից եկող մարդուն: Ժպտացի, սպասեցի, որ ինձ տեսնի, բարևեմ: Իսկ նա ակնթարթային հայացք գցեց, ինձ նկատեց, գլուխը կախեց ու հեռացավ:

    Մենք չէինք վիճել, իրարից չէինք նեղացել, իրար չէինք ատել, միշտ էլ ջերմ ենք եղել: Պարզապես մեր վերջին հանդիպումից շատ ժամանակ էր անցել: Եվ սա առաջին դեպքը չէր… երկրորդ, երրորդ, չորրորդ… Էլ հաշվել չեմ կարողանում: Ու ամեն անգամ տարբեր տարիքի, տարբեր սեռի, տարբեր մասնագիտությամբ մարդիկ, բայց բոլորը՝ ծանոթ, բոլորը երբեմնի մտերիմներ: Եվ ես ոչինչ չեմ հասկանում: Հաճախ լինում է երթուղայիններում: Էս մեկը մի քիչ հասկանում եմ, բայց չեմ արդարացնում:

    Էլ չեմ ասում անծանոթների մասին, որոնք անմիջապես հայացքները փախցնում են, երբ նկատում են, որ իրենց ես նայում: Դա լավագույն դեպքում: Պատահում է նաև, որ հաշիվ են պահանջում նայելուդ համար, իսկ դու ընդամենը փոքրիկ շփում ես փնտրում, մի քիչ ջերմություն, որ ընդամենը վայրկյան զգաս, որ օտար չես:

    Հետո էլ կխոսեն արտասահմանցիների կեղծ ժպիտների, հայերի ջերմության և այլնի մասին: Իսկ ես դա չեմ տեսել: Ու՞մ ժպիտները կեղծ չեն, եթե ոչ հայերի, որոնք հաճախ քեզ հետ խոսելիս աչքերիդ մեջ չեն նայում, էլ ուր մնաց՝ ժպտային, այն էլ՝ անկեղծ: Իսկ ես դրանից ներվայնանում եմ: Երբեմն պետք է լինում ժամերով զրուցակցիդ հայացքը փնտրել, մի կերպ բռնել ու բերել, որ կարողանաս խոսակցությունը շարունակել:

    Արտասահմանցիների՞ ժպիտներն են կեղծ, երբ քայլում ես փողոցով ու քեզ աշխարհի ամենամիայնակ մարդն ես զգում: Նայում ես շուրջդ, և հեծանիվի վրայի աղջիկը ժպտում է քեզ, հետո՝ տրամվայում դիմացդ նստածը, իսկ շենքում անծանոթ հարևանը բարևում է: Եվ դու զգում ես, որ թեկուզ մենակ ես, բայց շուրջդ մարդիկ կան:

    Իսկ առավոտյան հիվանդանոցում բոլորը՝ ծանոթ-անծանոթ, քեզ բարի լույս են մաղթում: Ժպտում: Նայում ուղիղ աչքերիդ մեջ: Բժիշկը հարցը տալիս հայացքը չի մտցնում թղթերի մեջ, ղեկավարդ քեզ քաջալերելու համար չի ասում, թե դու որքան հիմար և անհասկացող ես, և դա ոչ թե նրա համար, որ ստում է, այլ որովհետև այդպես չի կարծում: Իսկ այն մարդիկ, որոնց հետ գոնե մեկ անգամ ծանոթացել ես, աչքերը գրպանի մեջ չեն մտցնում, այլ ամեն անգամ հանդիպելիս ամենաքիչը ժպտում են:

    Կուզեի, որ մետրոյի աշխատողը ժետոնը տալիս մատներիս չնայեր:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), Freeman (23.06.2010), Sambitbaba (22.01.2014)

  17. #70
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Բյուր հիմա էլ քո ` ինձ լացացնելու հերթն է ապրես: Հա մենք կեղծավոր ազգ ենք, բոլորին ասում ենք թե մենք սենց-նենց, բայց իրականում կեղծավոր ենք: Երբեք չենք բարևի մեկին, ով մեզ է մոտենում, իբրև թե ինչ-որ չգրված օրենքով, նա պիտի բարևեր: Քավ լիցի, էդ "ոչինչ չհասկացող ու կեղծավոր ժպտացող" արտասահմանցիները մեզ ամեն քայլի բարևում են, ժպտում: Նույնսկ վերելակում կարող ես հանդիպել մարդկան, ովքեր ուղղակի որպիսությունդ են հարցնում, երբ զգում են որ տեղացի չես, հարցնում են ազգությունդ ու չնայած ոչինչ չգիտեն երկրիդ կամ տեսակիդ մասին, միևնույն է ժպտում են ու դու զգում ես, որ քեզ հարգում են: Մենք էլ էդպիսին կդառնանք չէ? տարինեիր հետո, շատ տարիներ հետո

  18. #71
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Դա՛յ, էդ ամեն ինչի մեջ ավելի շատ ջերմություն ու անկեղծություն կա, քան հայկական ժպիտի: Զզվում եմ, երբ տեսնում եմ, որ մարդը դեմքիս ժպտում է, բայց մտքի մեջ ասում է. «Յա՜խք, զզվելի»: Ես կեղծ քաղաքավարություն մենակ Հոլանդիայում եմ տեսել, էն էլ նույնիսկ էդ էր տեղ-տեղ հաճելի: Իսկ մնացած տեղերում ոչ մի ձևականություն չկար… Եթե Իսպանիայում մեր լաբորատորիայի քարտուղարուհին գալիս, ինձ պաչում էր, մեր երկրից էր հարցնում, ուրեմն ձևականությու՞ն էր: Հաստատ չէ… լիքը ջերմություն կար էդ կնոջ ներսում: Իսկ Անգլիայում էլ, երբ փողոցում նստած լացում էի, որովհետև կորել էի ու չգիտեի՝ որ կողմ գնալ, էդ ուշ ժամին ինձ տարան, հասցրին կանգառ, դեռ մի բան էլ գարեջրով ու չիպսով հյուրասիրեցին: Իսկ Երևանում հաճախ ընկերներն էլ նման օգնության ձեռք չեն մեկնում: Բայց գիտե՞ս՝ որն է տարբերությունը: Անգլիացիները երբևէ չեն ասում, թե իրենք ջերմ ազգ են: Ու չնայած դրան, ես ամենամեծ բնական ջերմությունը հենց նրանց մեջ եմ տեսել:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (26.09.2013)

  20. #72
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    մենք երկուսս էլ նույնն ենք զգացել դու լաբորատորայում, իսկ ես լիֆտում միակ բանը որ ես Նեմեցների մեջ չսիրեցի, էդ լեզու դուրս գցելն էր, ինքը իհարկե ի սպառ բացակայում էր Ավստրացիների մոտ էնքան բարի են: Երբ Ալպերում էինք, քյլում էինք ինչ-որ անհայտ ուղղությամբ` փորձելով գտնել մարզադաշտը, որտեղ մեր տղաները ֆուտբոլ էին խաղում, ու իհարկե չէինք գտնում ու էդ գյուղանման վայրի բնակիչները մեզ բարևում էին, որպիսություն հարցնում, ճանապրհն էին բացատրում ` էն ժամանակ երբ չգիտեն բայց մի հատ լուրջ հատկություն ունեն էս արտասահմանցիները, երբ ինչ-որ բան ես հարցնում, որ իրենք չգիտեն`օրինակ ինչ-որ վայրի մասին, մի անգամից ձեռքն առաջ են պարզում ու առաջարկում մի 100 մետր քայլել այդ ուղղությամբ դե իրենցից հեռու էլի

    Հ.Գ. Երեկ տուն էի քայլում ու դեռ Հայաստանին չադապտացված ժպտում էի և գուշակի ինչ էին ասում էս ցնդածն ովա ?
    լավն ենք էլի, լավը

  21. #73
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Ասեմ, որ լաբորատորիայի քարտուղարուհին իսպանուհի էր: Իսկ նեմեցների մոտ ճիշտն ասած էդ ժպտալու երևույթը չեմ նկատել: Նրանք էլ իրենց ձևով են անկեղծ… Հիվանդանոց մտնելիս բոլորը՝ անկախ նրանից նախկինում տեսել էիր նրան, թե ոչ, «բարի լույս» էր ասում: Վա՜յ, դու հենց անցյալ շաբա՞թ էիր ալպերում… Էդ քաղաքիկը, որտեղ ես պետք է լինեի, նույնպես ալպերում էր՝ Զալցբուրգի մոտակայքում: Դու մի հատ ասա. երբ որևէ հայի որևէ բան հարցնում ես, ո՞վ է քեզ էդքան ուղեկցում: Ինձ մոտ էլ էդ սովորությունը կա, ու, անկեղծ ասած, բոլորը զարմանում են: Կամ Գերմանիայում… Հենց տեսնում էին մոլորվել ենք, առանց մեր խնդրելու մոտենում, քարտեզը բացում և օգնություն էին առաջարկում: Էդպիսի բան Հայաստանում տեսե՞լ ես… Հյուրասեր հայ ժողովուրդ:

    Հ.Գ. Երեկ տուն էի քայլում ու դեռ Հայաստանին չադապտացված ժպտում էի և գուշակի ինչ էին ասում էս ցնդածն ովա ?
    լավն ենք էլի, լավը
    Իսկ ես երբեք չեմ ադապտացվում: Միշտ վայրկենական շփում եմ փնտրում թեկուզ անծանոթ մարդկանց հետ: Ու միշտ ցնդած եմ դառնում: Եվ դրա ի՞նչն է լավը:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  22. #74
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Չեմ հասկանում՝ ինչու է ոմանց այդքան անհանգստացնում իմ ինքնասիրահարվածությունն ու մեծամտությունը: Գուցե դրանով փորձում են բացատրել իրենց համար անհասկանալի երևույթներ: Օրինակ, թե ինչպես է ստացվում, որ մարդիկ ինձ ավելի անկեղծ են համարում: Կամ նույնիսկ՝ ինչու են ինձ ավելի շատ սիրում, չնայած ես դրան շատ ավելի քիչ եմ արժանի, քան իրենք: Երևի մտածում են՝ ոչինչ, ավելի լավ է համեստ լինեմ, քան սրա նման մեծամիտ, ոչինչ, ինձ կտեսնեն ու կգնահատեն: Հետո սկսում են մյուսների աչքը խոթել իմ եսասիրությունը՝ փորձելով փոքրացնել նրանց սերն իմ նկատմամբ: Ծիծաղելի է:

    Հաճախ մարդիկ ինքնասիրահարվածությունն ու անկեղծությունը շփոթում են: Չեմ հասկանում՝ երբ ինձ ասում են, թե այսինչ բանը լավ ես արել, և երբ ես մինչև հոգուս խորքը համոզված եմ, որ իսկապես այդպես է, մի՞թե պետք է ձև տամ, հայացքս կախեմ ու ասեմ՝ իսկապե՞ս: Ինչ խոսք, հաճախ լինում են անսպասելի թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ: Առաջինի դեպքում կա՛մ մտածում եմ, թե անկեղծ չեն, կա՛մ հայացքս կախում և ասում՝ իսկապե՞ս: Երկրորդի դեպքում կա՛մ մտածում եմ, թե անկեղծ չեն, հետևաբար կատաղում, կա՛մ պատասխան հարձակում գործում (հատկապես, երբ կարծիքը մեղադրանքի տոնով է ասվում կամ ինձ է այդպես թվում), կա՛մ գլուխս կախ ընդունում խորհուրդները, ինչպես վերջերս եղավ Նազի դեպքում, թեև նրան թվում էր՝ պիտի նեղանայի, և սպասում էր, որ ցանկացած մարդ պիտի նեղանար, իսկ իմ մտքով չէր էլ անցել, որ կարելի է էդքան ծանր տանել: Շունչս կտրվեց: Էս ի՜նչ երկար նախադասություն էր:

    Մարդիկ կարդում են էս օրագիրս ու մտածում. «Էս ի՜նչ եսակենտրոն է. մենակ իր մասին է գրում»: Իսկ ես քմծիծաղում եմ. ախր օրագիրը հենց նրա համար է, որ մարդիկ իրենց անձի և իրենց հուզող հարցերի մասին գրեն: Եվ ավելացնում եմ. վերջիվերջո, թատրոնի սիրահար եմ: Ես հիստերիկ եմ: Հարցեր կա՞ն:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), Sambitbaba (22.01.2014)

  24. #75
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    (հատկապես, երբ կարծիքը մեղադրանքի տոնով է ասվում կամ ինձ է այդպես թվում),
    Ես սիրում եմ քեզ, իմ սառույց, իմ հուր,
    Սիրում եմ այնպես, ինչպես որ դու կաս,
    Սիրում եմ այնպես, ինչպես ցանկանաս,
    Ես սիրում եմ քեզ իմ ընկեր, իմ քույր:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (25.12.2009)

Էջ 5 77-ից ԱռաջինԱռաջին 1234567891555 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  2. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  3. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 220
    Վերջինը: 05.01.2014, 14:27
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •