Կարծում եմ պետք է անաչառ լինել և էմոցիաներով չառաջնորդվել: Մեծամիտ` միգուցե են, մեզանից շատ թե քիչ, դժվար է ասել: Հիմնականում հայերիս չեն
հավանում, սա չսիրել չի, պարզապես նրանք մեր արած գործը չեն հավանում, ասում են հայի արածն ինչա լինելու որ..., իսկ մենք հավանու"մ ենք մեր արած գործը

, օրինակ նայենք մեր և իրենց ճանապարհները, թեկուզ շենքերը, ունեցածը պահելու և խնամելու ունակությունները...իրենց ինքնահարգանքը չափազանց բարձր է... իսկ չսիրել, կարծում եմ հայերս չենք սիրում վրացիներին: Քցելու մեջ չգիտեմ որս ենք որիս ձգտում....
Բերեք ընդունենք, որ նրանք մեզանից իրոք ազատ են, մենք անընդհատ տեր ենք փնտրում, նրանք` ծառա, մենք պատմականորեն պետություն չենք ունեցել, նրանք միշտ ունեցել են, երբեմն նաև երկուսը: Նրանք երբեք մարշրուտկի մեջ չեն պպզել, իսկ մեր մարշրուտկում եթե պպզած մարդ չլինի, վարորդը չի քշի...
Երևի նկարագրեցի մեր հիմնական տարբերությունները, ես մեզ չեմ ուզում նսեմացնել ոչ էլ վրացիներին բարձրացնել:
Էջանիշներ