Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
մեծամիտների մեկն են...... հազարից մեկն էր քաղաքավարի։
...Հայերին չեն սիրում,ուզում են միշտ քցած լինեն, որ իրանք բարձր երևան։ Ուզում են ասեն, թե իբր եվրոպացի են արդեն, ազատ են շատ։
Կարծում եմ պետք է անաչառ լինել և էմոցիաներով չառաջնորդվել: Մեծամիտ` միգուցե են, մեզանից շատ թե քիչ, դժվար է ասել: Հիմնականում հայերիս չեն հավանում, սա չսիրել չի, պարզապես նրանք մեր արած գործը չեն հավանում, ասում են հայի արածն ինչա լինելու որ..., իսկ մենք հավանու"մ ենք մեր արած գործը, օրինակ նայենք մեր և իրենց ճանապարհները, թեկուզ շենքերը, ունեցածը պահելու և խնամելու ունակությունները...իրենց ինքնահարգանքը չափազանց բարձր է... իսկ չսիրել, կարծում եմ հայերս չենք սիրում վրացիներին: Քցելու մեջ չգիտեմ որս ենք որիս ձգտում....
Բերեք ընդունենք, որ նրանք մեզանից իրոք ազատ են, մենք անընդհատ տեր ենք փնտրում, նրանք` ծառա, մենք պատմականորեն պետություն չենք ունեցել, նրանք միշտ ունեցել են, երբեմն նաև երկուսը: Նրանք երբեք մարշրուտկի մեջ չեն պպզել, իսկ մեր մարշրուտկում եթե պպզած մարդ չլինի, վարորդը չի քշի...
Երևի նկարագրեցի մեր հիմնական տարբերությունները, ես մեզ չեմ ուզում նսեմացնել ոչ էլ վրացիներին բարձրացնել: