Բայց ներկայիս հացադուլավորների հիմնական մասի պահանջներն օրենքի շրջանակներում են, քանի որ նրանք պահանջում են ազատել քաղբանտարկյալներին:
Ավելացվել է 19 րոպե անց
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Արցախյան պատերազմը հաղթանակած ազատամարտիկների նկատմամբ ցուցաբերվող պետական անտարբեր վերաբերմունքը նրանցից առայժմ 9-ին ստիպել է հացադուլ հայտարարել իրենց համար ամենասուրբ վայրում` Եռաբլուրում: Ազատամարտիկներն ու նրանց համախոհներ Գալուստ Հայրապետյանը, Արսեն Հակոբյանը, Արտակ Մելիքյանը, Արթուր Նիկողոսյանը, Պետրոս Զուռնաչյանը, Արամ Պողոսյանը, Կարապետ Հակոբյանը, Արտակ Այվազյանը եւ Շուրիկ Ղուլինյանը անժամկետ հացադուլ են հայտարարել եւ գործող իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքը բերել նախկին տեսքի, եւ կանխել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի արտաքսումը:
«Վաղը մեր Առաջին Հանրապետության օրն է» բայց մեր ազատամարտիկները անազատության մեջ են: Քանի որ նրանց ազատ չեն արձակում, դրա համար մենք եկել ենք մեր մյուս ընկերների մոտ», - մեզ հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած ազատամարտիկներից մեկը, մյուսն էլ ավելացրեց. «Բաշ-Ապարանի» Ղարաքիլիսայի հերոսամարտի տոնն են տոնում, իսկ հերոսամարտի ազատամարտիկների հետնորդներին բռնում են»: «Մենք այս կրկեսից հոգնել ենք, այլեւս հոգնել ենք հանդիսատեսի մեր կարգավիճակից, ամեն ինչ չի կարող այսպես մնալ, պետք է բոլորն էլ ի վերջո հասկանան, թե ով ով է»,- ազատամարտիկի կերպարի կարեւորությունն այսպես ընդգծեց մյուս հացադուլավորը: Նրանք բոլորը կարծես միաբերան պնդում են, որ չեն վախենում ձերբակալություններից` «ամեն մեկիս հինգ անգամ տարել-բերել են, ինչից վախենանք: Ինչքան տանեն` սնկի պես շատանալու ենք: Բոլորս ենք ոտքի կանգնելու, թող սա լավ իմանան»:
27.05.08
www.chi.am
Էջանիշներ