ՀԱՑԱԴՈՒԼԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 28-ին այցելեց Եռաբլուր, որտեղ նախօրեին 11 հացադուլավոր անժամկետ հացադուլ էին հայտարարել: Տեր-Պետրոսյանը հացադուլավորներից խնդրեց դադարեցնել պայքարի այդ ծայրահեղ միջոցը, սակայն վերջիններս, ներողություն խնդրելով առաջին նախագահից, նշեցին, որ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջը գործող իշխանությունները չեն կատարի: Հացադուլավորներին հրաժեշտ տալուց առաջ առաջին նախագահը նրանցից պահանջեց արեւի տակ գոնե նստել գլխարկներով: Հացադուլավորների մի մասը «Հանրապետություն» կուսակցության անդամներ են, իսկ մյուսները` երկրապահներ:
www.chi.am
Էջանիշներ