User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Համատարած հացադուլ Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Համատարած հացադուլ Հայաստանում

    Հացադուլը բողոքի ծայրահեղ տեսակ է, որին մարդիկ դիմում են, երբ այլևս այլ ելք չկա։ Հայաստանում մարտիմեկյան դեպքերից հետո անհատներ, ընտանիքներ ու նույնիսկ գյուղեր են հացադուլ հայտարարել։ Հացադուլները տարբեր են նույնիսկ ժամանակահատվածով։ Ճնշող մեծամասնությունը ժամկետով էին և նախազգուշական, սակայն գնալով շատանում են անժամկետ ու ամբողջ գյուղերով հացադուլ անողները։

    ՆՈՐ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ...

    [19:12] 10 Մայիսի, 2008

    Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Ռոման Փիլոյանը միացավ անժամկետ հացադուլին, իսկ Մարալիկում եւ Գյումրիում մոտ 20 հոգի պատրաստվում են անժամկետ հացադուլի

    Մայիսի 10-ին, ժամը 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անժամկետ հացադուլ հայտարարեց նաեւ Ռոման Փիլոյանը: Նա, ինչպեսեւ ենթադրվում էր, միացավ Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանի` նախորդ օրը սկսած քաղաքական ծայրահեղ ակցիային, որի պահանջը մեկն է` Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

    Գյումրի քաղաքից թվով 15 ազատամարտիկներ արդեն հայտարարել են, որ երկուշաբթի օրվանից` մայիսի 12-ի առավոտյան ժամը 9-ից անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով Աշոտ Զաքարյանի եւ մյուս քաղաքական բանտարկյալների ազատությունը: Նրանք եւ իրենց եւս 7 զինակիցները մայիսի 7-8-ը արդեն 24 ժամյա հացադուլ հայտարարել էին, ինչին իշխանությունները որեւէ կերպ չէին արձագանքել: Երկուշաբթի օրը ժամը 11-ից Հայաստանի Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու է Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործերով դատաքննությունը:

    Արդեն տեղեկություններ կան այն մասին, որ կիրակի օրը` մայիսի 11-ին մի խումբ մարալիկցիներ նույնպես անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով քաղբանտարկյալների ազատությունը:

    Վերոհիշյալ բոլոր արդեն տեղի ունեցած ակցիաները հնարավոր մանրամասներով լուսաբանվում են Գյումրու ԳԱԼԱ եւ Ցայգ հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում:

    Մայիսի 10-ին ժամը 17-ին Շիրակի մարզի ազատամարտիկները տարածել են հայտարարություն, որում ասվում է.

    2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո շինծու եւ անհիմն մեղադրանքներով, իրենց քաղաքական հայացքների համար, բանտերում են հայտնվել Արցախյան ազատամարտի բազմաթիվ հերոսներ: Տեղի ունեցող դատավարությունները ոչ մի կապ չունեն արդարադատության հետ, քանի որ մարդկանց կալանավորում են կամ դատապարտում ազատազրկման ինչ-որ կասկածելի հանգամանքներով, վստահություն չներշնչող վկաների շինծու ցուցմունքներով, ըստ վերեւներից իջեցրած քաղաքական պատվերի:

    Չհամակերպվելով Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի հետ, մենք` Շիրակի մարզի առայժմ թիվ 15 (տասնհինգ ազատամարտիկներս, 2008 թվականի մայիսի 12-ից հայտարարում ենք անժամկետ հացադուլ` ի պաշտպանություն մեր ազատազրկված հրամանատար-գնդապետ Աշոտ Ռուբենի Զաքարյանի եւ մյուս քաղբանտարկյալ հերոս ազատամարտիկների:

    Խոհեմության եւ սթափության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քանի որ ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է իրենց վրա:

    Շիրակի մարզի ազատամարտիկները մայիսի 12-ի անժամկետ հացադուլի մասին պատրաստվում են դիմումներ հղել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանների եւ միջազգային առաքելությունների ղեկավարների:
    Ի՞նչ եք կարծում, կազդի՞ ներկայիս ռեժիմի վրա մարդկային ծայարհեղ բողոքի այս ձևը։ Կարո՞ղ է պատահել, որ ամբողջ Հայաստանը հացադուլ հայտարարի։

  2. #2
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հացադուլը բողոքի ծայրահեղ տեսակ է, որին մարդիկ դիմում են, երբ այլևս այլ ելք չկա։ Հայաստանում մարտիմեկյան դեպքերից հետո անհատներ, ընտանիքներ ու նույնիսկ գյուղեր են հացադուլ հայտարարել։ Հացադուլները տարբեր են նույնիսկ ժամանակահատվածով։ Ճնշող մեծամասնությունը ժամկետով էին և նախազգուշական, սակայն գնալով շատանում են անժամկետ ու ամբողջ գյուղերով հացադուլ անողները։



    Ի՞նչ եք կարծում, կազդի՞ ներկայիս ռեժիմի վրա մարդկային ծայարհեղ բողոքի այս ձևը։ Կարո՞ղ է պատահել, որ ամբողջ Հայաստանը հացադուլ հայտարարի։
    Չեմ կարծում, որ կազդի, մի պարզ պատճառով այս ռեժիմը թքած ունի մարկային կյանքի վրա, ինչը և ապացուցեց Մարտի 1-ին…

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ որևէ մեկը Հայաստանում կարողացել է հասնել նպատակին հացադուլի միջոցով: Սովորաբար հացադուլի դիմած անձանց պահանջները լինում են անիրականանալի այն պարզ պատճառով, որ դրանք օրենքի տառից տարբերվում են:

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    ՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ

    Ի պաշտպանություն իրենց կալանավորված համագյուղացիների՝ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, Ձորակապի բոլոր չափահաս բնակիչները որոշել են նստել հացադուլի:
    http://new.aravot.am/am/articles/society/40497/view

  5. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Ուրախանալու բան չի, իհարկե, հացադուլը, բայց որ արդեն գյուղացին թողնում է իր աշխատանքը ու պայքարում, չի հավատում վայլուրին, չի վախենում տիրող ռեժիմից, այ էս արդեն գովելի է
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #6
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Ես լսել եմ Երևանում մի ընտանիք, որն ունի 7 երեխա, ամբողջ կազմով նստել է հացադուլի:
    Սա խոսակցություն է, թե իսկապես տենց բան կա?

    Շատ եմ ցավում, որ մարդկանց հասցնում են էն աստիճանի, որ ամեն-ինչը մի կողմ նետած մարդը նստում է հացադուլի: Վառ օրինակ`Արշավիր Բոզինյանը: Ամեն օր Ազատություն լսելիս մտածում եմ, այ մարդ հանկարծ իրան բան պատահած չլինի: Իսկ մեր ոստիկանների մասին ընդհանրապես անիմաստ եմ համարում խոսելը: Հացադուլավորի վրան են գողանում, մարդկանց տանում բաժանմունք ու լավագույն դեպքում մի օր հետո նոր իմանում ես, որ էնտեղա: Լավ մեջները մի կաթիլ մարդկություն չկա?
    Պարզ է, որ էս իշխանությունները թքած ունեն հացադուլավորների վրա: Հացադուլավորներն էլ գիտեն դա: Բայց իմ կարծիքով այդ հացադուլավորները շատ բան են ասում իրենց հացադուլով, թե այս իշխանությունների, ու թե շարժման ոգու անմարության մասին: Նման մարդիկ այլևս ետ քաշվողը չեն: Գնալու են ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  7. #7
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ որևէ մեկը Հայաստանում կարողացել է հասնել նպատակին հացադուլի միջոցով: Սովորաբար հացադուլի դիմած անձանց պահանջները լինում են անիրականանալի այն պարզ պատճառով, որ դրանք օրենքի տառից տարբերվում են:
    Հա ճիշտ ա:Եթե այդ օրենքները հնարող անհատները հայկական այբուբենի տառերի մեծ մասը չգիտեն,իսկ էն իմացողներն էլ իրանց դնում են ռետինե խողովակի տեղ,իհարկե տարբերվում են...

    Իսկ ընդհանրապես,ես կարծում եմ հացադուլը/ոչ ինքնահրկիզումը/բավականին արդյունավետ է`կապված օտար երկրների,եւրոպական կառույցների"աչքերը բացելու հետ":Հաշվի պետք է առնել,որ օրինական պայքարի իրական հնարավորությունները խիստ սակավ են:

  8. #8
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ որևէ մեկը Հայաստանում կարողացել է հասնել նպատակին հացադուլի միջոցով: Սովորաբար հացադուլի դիմած անձանց պահանջները լինում են անիրականանալի այն պարզ պատճառով, որ դրանք օրենքի տառից տարբերվում են:
    Բայց ներկայիս հացադուլավորների հիմնական մասի պահանջներն օրենքի շրջանակներում են, քանի որ նրանք պահանջում են ազատել քաղբանտարկյալներին:

    Ավելացվել է 19 րոպե անց
    ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

    Արցախյան պատերազմը հաղթանակած ազատամարտիկների նկատմամբ ցուցաբերվող պետական անտարբեր վերաբերմունքը նրանցից առայժմ 9-ին ստիպել է հացադուլ հայտարարել իրենց համար ամենասուրբ վայրում` Եռաբլուրում: Ազատամարտիկներն ու նրանց համախոհներ Գալուստ Հայրապետյանը, Արսեն Հակոբյանը, Արտակ Մելիքյանը, Արթուր Նիկողոսյանը, Պետրոս Զուռնաչյանը, Արամ Պողոսյանը, Կարապետ Հակոբյանը, Արտակ Այվազյանը եւ Շուրիկ Ղուլինյանը անժամկետ հացադուլ են հայտարարել եւ գործող իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքը բերել նախկին տեսքի, եւ կանխել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի արտաքսումը:

    «Վաղը մեր Առաջին Հանրապետության օրն է» բայց մեր ազատամարտիկները անազատության մեջ են: Քանի որ նրանց ազատ չեն արձակում, դրա համար մենք եկել ենք մեր մյուս ընկերների մոտ», - մեզ հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած ազատամարտիկներից մեկը, մյուսն էլ ավելացրեց. «Բաշ-Ապարանի» Ղարաքիլիսայի հերոսամարտի տոնն են տոնում, իսկ հերոսամարտի ազատամարտիկների հետնորդներին բռնում են»: «Մենք այս կրկեսից հոգնել ենք, այլեւս հոգնել ենք հանդիսատեսի մեր կարգավիճակից, ամեն ինչ չի կարող այսպես մնալ, պետք է բոլորն էլ ի վերջո հասկանան, թե ով ով է»,- ազատամարտիկի կերպարի կարեւորությունն այսպես ընդգծեց մյուս հացադուլավորը: Նրանք բոլորը կարծես միաբերան պնդում են, որ չեն վախենում ձերբակալություններից` «ամեն մեկիս հինգ անգամ տարել-բերել են, ինչից վախենանք: Ինչքան տանեն` սնկի պես շատանալու ենք: Բոլորս ենք ոտքի կանգնելու, թող սա լավ իմանան»:

    27.05.08

    www.chi.am
    Վերջին խմբագրող՝ Brigada: 30.05.2008, 00:44: Պատճառ: Գրառման ավելացում
    Зимой и летом одним цветом

  9. #9
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    ՀԱՑԱԴՈՒԼԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

    ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 28-ին այցելեց Եռաբլուր, որտեղ նախօրեին 11 հացադուլավոր անժամկետ հացադուլ էին հայտարարել: Տեր-Պետրոսյանը հացադուլավորներից խնդրեց դադարեցնել պայքարի այդ ծայրահեղ միջոցը, սակայն վերջիններս, ներողություն խնդրելով առաջին նախագահից, նշեցին, որ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջը գործող իշխանությունները չեն կատարի: Հացադուլավորներին հրաժեշտ տալուց առաջ առաջին նախագահը նրանցից պահանջեց արեւի տակ գոնե նստել գլխարկներով: Հացադուլավորների մի մասը «Հանրապետություն» կուսակցության անդամներ են, իսկ մյուսները` երկրապահներ:

    www.chi.am
    Зимой и летом одним цветом

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    ՀՀՇ-Ի ԴԻՄԱՑ



    Հանրապետության տարբեր վայրերում ծավալված հացադուլային ակցիային երեկ ավելացավ եւս մեկը՝ այս անգամ Հայոց Համազգային շարժում կուսակցության գրասենյակի դիմաց: Երեկվանից հացադուլ են սկսել ՀՀՇ վարչության անդամներ Սարգիս Թամազյանն ու Կարեն Կարապետյանը եւ «Հայք» թերթի տնօրեն Արմեն Զուրաբյանը:

    http://new.aravot.am/am/articles/politics/41809/view

  11. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում Brigada-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ներկայիս հացադուլավորների հիմնական մասի պահանջներն օրենքի շրջանակներում են, քանի որ նրանք պահանջում են ազատել քաղբանտարկյալներին:

    Ավելացվել է 19 րոպե անց
    ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

    Արցախյան պատերազմը հաղթանակած ազատամարտիկների նկատմամբ ցուցաբերվող պետական անտարբեր վերաբերմունքը նրանցից առայժմ 9-ին ստիպել է հացադուլ հայտարարել իրենց համար ամենասուրբ վայրում` Եռաբլուրում: Ազատամարտիկներն ու նրանց համախոհներ Գալուստ Հայրապետյանը, Արսեն Հակոբյանը, Արտակ Մելիքյանը, Արթուր Նիկողոսյանը, Պետրոս Զուռնաչյանը, Արամ Պողոսյանը, Կարապետ Հակոբյանը, Արտակ Այվազյանը եւ Շուրիկ Ղուլինյանը անժամկետ հացադուլ են հայտարարել եւ գործող իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքը բերել նախկին տեսքի, եւ կանխել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի արտաքսումը:

    «Վաղը մեր Առաջին Հանրապետության օրն է» բայց մեր ազատամարտիկները անազատության մեջ են: Քանի որ նրանց ազատ չեն արձակում, դրա համար մենք եկել ենք մեր մյուս ընկերների մոտ», - մեզ հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած ազատամարտիկներից մեկը, մյուսն էլ ավելացրեց. «Բաշ-Ապարանի» Ղարաքիլիսայի հերոսամարտի տոնն են տոնում, իսկ հերոսամարտի ազատամարտիկների հետնորդներին բռնում են»: «Մենք այս կրկեսից հոգնել ենք, այլեւս հոգնել ենք հանդիսատեսի մեր կարգավիճակից, ամեն ինչ չի կարող այսպես մնալ, պետք է բոլորն էլ ի վերջո հասկանան, թե ով ով է»,- ազատամարտիկի կերպարի կարեւորությունն այսպես ընդգծեց մյուս հացադուլավորը: Նրանք բոլորը կարծես միաբերան պնդում են, որ չեն վախենում ձերբակալություններից` «ամեն մեկիս հինգ անգամ տարել-բերել են, ինչից վախենանք: Ինչքան տանեն` սնկի պես շատանալու ենք: Բոլորս ենք ոտքի կանգնելու, թող սա լավ իմանան»:

    27.05.08

    www.chi.am
    Հայաստանում համատարած հացադուլ եղել է միայն Լևոնի ժամանակ 1991-1998թթ-ին,
    գուցե Ձեզանից ոմանք մասնակցել են երկրի թալանին, և չեն զգացել որ դա այդպես է եղել: Շատ հնարավոր է, բայց այդպիսի սխալ և տգետ վերնագիր մի դրեք "համատարած հացադուլ" , այդ "...դուլ" -ով բառերը բնորոշ են լևոնին
    1. հացադուլ արեցին ժողովրդին սովի մատնեց
    2. գործադուլ արեց, թողեց գործազուրկ
    3. դասադուլ արեց թողեց տգետ, որ հիմա ել իրան պաշտպանեն......
    Այսքան սուտ ուրիշ ոչ մի տեղ չես կարդա միայն այստեղ.......

  12. #12
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում համատարած հացադուլ եղել է միայն Լևոնի ժամանակ 1991-1998թթ-ին,
    գուցե Ձեզանից ոմանք մասնակցել են երկրի թալանին, և չեն զգացել որ դա այդպես է եղել: Շատ հնարավոր է, բայց այդպիսի սխալ և տգետ վերնագիր մի դրեք "համատարած հացադուլ" , այդ "...դուլ" -ով բառերը բնորոշ են լևոնին
    1. հացադուլ արեցին ժողովրդին սովի մատնեց
    2. գործադուլ արեց, թողեց գործազուրկ
    3. դասադուլ արեց թողեց տգետ, որ հիմա ել իրան պաշտպանեն......
    Այսքան սուտ ուրիշ ոչ մի տեղ չես կարդա միայն այստեղ.......
    ես ուրախ եմ, որ 1999թ.-ն ի վեր կուշտ ես, լավ սովորել ես, գորձերտ էլ լավ են գնում (թու-թու-թու աչքով չտամ), երևի թե բարգավաճ շրջանդ 99-ի վերջին ամիսներից ա սկսվել, չէ՞

  13. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում համատարած հացադուլ եղել է միայն Լևոնի ժամանակ 1991-1998թթ-ին,
    գուցե Ձեզանից ոմանք մասնակցել են երկրի թալանին, և չեն զգացել որ դա այդպես է եղել: Շատ հնարավոր է, բայց այդպիսի սխալ և տգետ վերնագիր մի դրեք "համատարած հացադուլ" , այդ "...դուլ" -ով բառերը բնորոշ են լևոնին
    smtp, ներիր ինձ անձնական հարցի համար, քանի տարեկան ես՞.
    ելնելով քո գրելու ստիլից, դու 91-98 թ-ին կամ չես եղել, կամ շատ-շատ փոքր ես եղել. /վիրավորելու նկատառում չունեմ/.

    Այդ դեպքում, դուրս է գալիս, որ քեզ պատմել են «երկրի թալանի» մասին, իսկ բացի թալանից չեն պատմել, որ ուրիշ բաներ էլ եղել ՞.

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսքան սուտ ուրիշ ոչ մի տեղ չես կարդա միայն այստեղ.......
    կարդում եմ, եվ չեմ հասկանում քո տրամաբանությունը, եթե իհարկե այն առկա է

    ինչու համար ես ցիտել Չի-ի հոդվածը՞. տրամաբանությամբ եթե մի բան ցիտում են, ապա նշանակում է, որ դրան ես պատասխանում ... դուրս է գալիս, որ չես հավատում այն ամենին ինչ գրված է այդտեղ՞

    Թե ինքդ քո գրածներին չես հավատում ՞.

    ՉԻ-ն ոչ միանշակ թերթ է, բայց տվյալ դեպքում այն հատվածն որն դու ցիտել ես, բավականին մատչելի է գրված, նույնիսկ քո նման անհավատի համար.
    Վերջին խմբագրող՝ alexo: 20.06.2008, 02:47: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #14
    Անդամության թեկնածու ClassicDancer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2008
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Այսօր Հյուսիսային պողոտայում կանայք հերթափոխով հացադուլ են հայտարարել, այսինքն ամեն օր տասնյակ կանայք իրար փոխարինելով հացադուլ են անելու մինչեւ հունիսի 20-ի հանրահավաքը: Իհարկե կարծում եմ, որ հացադուլը պայքարելու մի ձեւ է, որը ես բնականաբար հարգում եմ, բայց չգիտեմ ինչու այդ կանանց մեջ ինչ-որ ձեւականություն եմ նկատում

  15. #15
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում ClassicDancer-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր Հյուսիսային պողոտայում կանայք հերթափոխով հացադուլ են հայտարարել, այսինքն ամեն օր տասնյակ կանայք իրար փոխարինելով հացադուլ են անելու մինչեւ հունիսի 20-ի հանրահավաքը: Իհարկե կարծում եմ, որ հացադուլը պայքարելու մի ձեւ է, որը ես բնականաբար հարգում եմ, բայց չգիտեմ ինչու այդ կանանց մեջ ինչ-որ ձեւականություն եմ նկատում
    Ասա վերջը Մարտի 1 չլինի

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 16
    Վերջինը: 03.11.2013, 21:13
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Գները Հայաստանում
    Հեղինակ՝ Shah, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2010, 11:44
  4. Կոմիտեն հայտարարում է հացադուլ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 02.01.2009, 20:58
  5. Վիկինգները Հայաստանում
    Հեղինակ՝ Bergmann, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 29.09.2008, 17:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •