User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Համատարած հացադուլ Հայաստանում

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Համատարած հացադուլ Հայաստանում

    Հացադուլը բողոքի ծայրահեղ տեսակ է, որին մարդիկ դիմում են, երբ այլևս այլ ելք չկա։ Հայաստանում մարտիմեկյան դեպքերից հետո անհատներ, ընտանիքներ ու նույնիսկ գյուղեր են հացադուլ հայտարարել։ Հացադուլները տարբեր են նույնիսկ ժամանակահատվածով։ Ճնշող մեծամասնությունը ժամկետով էին և նախազգուշական, սակայն գնալով շատանում են անժամկետ ու ամբողջ գյուղերով հացադուլ անողները։

    ՆՈՐ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ...

    [19:12] 10 Մայիսի, 2008

    Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Ռոման Փիլոյանը միացավ անժամկետ հացադուլին, իսկ Մարալիկում եւ Գյումրիում մոտ 20 հոգի պատրաստվում են անժամկետ հացադուլի

    Մայիսի 10-ին, ժամը 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անժամկետ հացադուլ հայտարարեց նաեւ Ռոման Փիլոյանը: Նա, ինչպեսեւ ենթադրվում էր, միացավ Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանի` նախորդ օրը սկսած քաղաքական ծայրահեղ ակցիային, որի պահանջը մեկն է` Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

    Գյումրի քաղաքից թվով 15 ազատամարտիկներ արդեն հայտարարել են, որ երկուշաբթի օրվանից` մայիսի 12-ի առավոտյան ժամը 9-ից անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով Աշոտ Զաքարյանի եւ մյուս քաղաքական բանտարկյալների ազատությունը: Նրանք եւ իրենց եւս 7 զինակիցները մայիսի 7-8-ը արդեն 24 ժամյա հացադուլ հայտարարել էին, ինչին իշխանությունները որեւէ կերպ չէին արձագանքել: Երկուշաբթի օրը ժամը 11-ից Հայաստանի Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու է Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործերով դատաքննությունը:

    Արդեն տեղեկություններ կան այն մասին, որ կիրակի օրը` մայիսի 11-ին մի խումբ մարալիկցիներ նույնպես անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով քաղբանտարկյալների ազատությունը:

    Վերոհիշյալ բոլոր արդեն տեղի ունեցած ակցիաները հնարավոր մանրամասներով լուսաբանվում են Գյումրու ԳԱԼԱ եւ Ցայգ հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում:

    Մայիսի 10-ին ժամը 17-ին Շիրակի մարզի ազատամարտիկները տարածել են հայտարարություն, որում ասվում է.

    2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո շինծու եւ անհիմն մեղադրանքներով, իրենց քաղաքական հայացքների համար, բանտերում են հայտնվել Արցախյան ազատամարտի բազմաթիվ հերոսներ: Տեղի ունեցող դատավարությունները ոչ մի կապ չունեն արդարադատության հետ, քանի որ մարդկանց կալանավորում են կամ դատապարտում ազատազրկման ինչ-որ կասկածելի հանգամանքներով, վստահություն չներշնչող վկաների շինծու ցուցմունքներով, ըստ վերեւներից իջեցրած քաղաքական պատվերի:

    Չհամակերպվելով Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի հետ, մենք` Շիրակի մարզի առայժմ թիվ 15 (տասնհինգ ազատամարտիկներս, 2008 թվականի մայիսի 12-ից հայտարարում ենք անժամկետ հացադուլ` ի պաշտպանություն մեր ազատազրկված հրամանատար-գնդապետ Աշոտ Ռուբենի Զաքարյանի եւ մյուս քաղբանտարկյալ հերոս ազատամարտիկների:

    Խոհեմության եւ սթափության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քանի որ ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է իրենց վրա:

    Շիրակի մարզի ազատամարտիկները մայիսի 12-ի անժամկետ հացադուլի մասին պատրաստվում են դիմումներ հղել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանների եւ միջազգային առաքելությունների ղեկավարների:
    Ի՞նչ եք կարծում, կազդի՞ ներկայիս ռեժիմի վրա մարդկային ծայարհեղ բողոքի այս ձևը։ Կարո՞ղ է պատահել, որ ամբողջ Հայաստանը հացադուլ հայտարարի։

  2. #2
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հացադուլը բողոքի ծայրահեղ տեսակ է, որին մարդիկ դիմում են, երբ այլևս այլ ելք չկա։ Հայաստանում մարտիմեկյան դեպքերից հետո անհատներ, ընտանիքներ ու նույնիսկ գյուղեր են հացադուլ հայտարարել։ Հացադուլները տարբեր են նույնիսկ ժամանակահատվածով։ Ճնշող մեծամասնությունը ժամկետով էին և նախազգուշական, սակայն գնալով շատանում են անժամկետ ու ամբողջ գյուղերով հացադուլ անողները։



    Ի՞նչ եք կարծում, կազդի՞ ներկայիս ռեժիմի վրա մարդկային ծայարհեղ բողոքի այս ձևը։ Կարո՞ղ է պատահել, որ ամբողջ Հայաստանը հացադուլ հայտարարի։
    Չեմ կարծում, որ կազդի, մի պարզ պատճառով այս ռեժիմը թքած ունի մարկային կյանքի վրա, ինչը և ապացուցեց Մարտի 1-ին…

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ որևէ մեկը Հայաստանում կարողացել է հասնել նպատակին հացադուլի միջոցով: Սովորաբար հացադուլի դիմած անձանց պահանջները լինում են անիրականանալի այն պարզ պատճառով, որ դրանք օրենքի տառից տարբերվում են:

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    ՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ

    Ի պաշտպանություն իրենց կալանավորված համագյուղացիների՝ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, Ձորակապի բոլոր չափահաս բնակիչները որոշել են նստել հացադուլի:
    http://new.aravot.am/am/articles/society/40497/view

  5. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Ուրախանալու բան չի, իհարկե, հացադուլը, բայց որ արդեն գյուղացին թողնում է իր աշխատանքը ու պայքարում, չի հավատում վայլուրին, չի վախենում տիրող ռեժիմից, այ էս արդեն գովելի է
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #6
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Ես լսել եմ Երևանում մի ընտանիք, որն ունի 7 երեխա, ամբողջ կազմով նստել է հացադուլի:
    Սա խոսակցություն է, թե իսկապես տենց բան կա?

    Շատ եմ ցավում, որ մարդկանց հասցնում են էն աստիճանի, որ ամեն-ինչը մի կողմ նետած մարդը նստում է հացադուլի: Վառ օրինակ`Արշավիր Բոզինյանը: Ամեն օր Ազատություն լսելիս մտածում եմ, այ մարդ հանկարծ իրան բան պատահած չլինի: Իսկ մեր ոստիկանների մասին ընդհանրապես անիմաստ եմ համարում խոսելը: Հացադուլավորի վրան են գողանում, մարդկանց տանում բաժանմունք ու լավագույն դեպքում մի օր հետո նոր իմանում ես, որ էնտեղա: Լավ մեջները մի կաթիլ մարդկություն չկա?
    Պարզ է, որ էս իշխանությունները թքած ունեն հացադուլավորների վրա: Հացադուլավորներն էլ գիտեն դա: Բայց իմ կարծիքով այդ հացադուլավորները շատ բան են ասում իրենց հացադուլով, թե այս իշխանությունների, ու թե շարժման ոգու անմարության մասին: Նման մարդիկ այլևս ետ քաշվողը չեն: Գնալու են ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  7. #7
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2008
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մոդերատորական: Գրառումը ջնջված է: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը, մասնավորապես՝
    2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.05.2008, 14:16: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՐԱՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
    Մայիսի 16-ին բավական թեժ էր իրավիճակը Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նախօրեին այնտեղ անժամկետ հացադուլի էր նստել Նոր Ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նրա պահանջները երկուսն են` անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ սրտի աշխատանքի խնդիրներ ունեցած ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանին, որվ գտնվում է մեկուսարանում, եւ նաեւ ազատ արձակել նրան:

    Մայիսի 15-ի երեկոյից սկսած, հացադուլ հայտարարած Հրաչյա Սարգսյանը մինչեւ մայիսի 16-ի կեսօր անցկացրել է Գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող այգու նստարանին: Կեսօրին նրան “հյուր” են եկել իրավապահները, Կենտրոնի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Տարոն Բաղդասարյանի գլխավորությամբ:

    “Իսկապես արդեն հոգնած էինք, մի ամբողջ գիշեր այստեղ նստած ենք անցկացրել այն պայմանով, որ այսօր ժամը 12-ին հստակ կլինի, թե մեր պահանջները ինչպիսի լուծում կստանան: Պահանջներից մեկը հիշում եք, որ Արամ Կարապետյանին հիվանդանոց տեղափոխեն, ինչը գիշերը տեղի ունեցավ, եւ երկրորդն էլ, որ իր խափանման միջոցը փոխեն: Ինչու էինք մենք անհանգիստ, քանի որ քննիչի միջնորդությունը կար, որ նրա խափանման միջոցը երկարաձգվի”, ասում է Հրաչյա Սարգսյանը:

    Անքուն գիշերից հոգնած, հացադուլավորը եւ նրա ընկերները Գլխավոր դատախազության դիմացի այգու խոտածածկին վրան են բացել, որպեսզի մի փոքր հանգստանան: Դեռ չեն հասցրել բացված վրանի մեջ տեղավորված Հրաչյա Սարգսյանին բարձ տալ, որ մի քիչ պառկի, երբ ոստիկանները, այդ թվում եւ հատուկ ջոկատայինները, մոտեցել են վրանին եւ հացադուլավոր Հրաչյա Սարգսյանից պահանջել են դուրս գալ վրանից եւ հավաքել այն: Հրաչյա Սարգսյանն ասում է, որ ինքը չի ենթարվել այդ պահանջին, քանի որ ոստիկանները որեւէ իրավական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել: Դրան հաջորդել է այն, որ մի քանի ոստիկան ու հատուկ ջոկատային, գնդապետ Տարոն Բաղդասարյանի հրահանգով, ձեռնամուխ են եղել վրանն ուժով քանդելուն: Այդ ընթացքում նրանք բռնություն են կիրառել Հրաչյա Սարգսյանի եւ նրան աջակցող մարդկանց հանդեպ, այդ թվում եւ կանանց:

    “Այդպես բռի ու վայրենի ձեւով վրանից ինձ դուրս հանեցին: Վրանը քաշքշելով քանդել են, ճղրտել են, ես մեջը: Ինձ հարվածներ հասել է, ոտքիս, ձեռքիս: Վրանը տարան: Ամենասկզբում իրենք ասում էին, որ դուրս եկեք, ես էլ պարոն գնդապետին առաջարկեցի ինձ պայմաններ ստեղծեն, ասում եմ ես 24 ժամ նստարանին նստած եմ եղել, հայտարարել եմ հացադուլ, որն իմ իրավունքն է, ինքնակամ եմ դա արել, բայց նաեւ հանգստանալու իրավունքն էլ է իմ իրավունքը, դուք ինձ կարող եք պայման ստեղծել, որ հանգստանամ: Ասում է ոնց ուզում եք հանգստացեք, գնդապետն է ասում: Ես ասի ուզում եմ վրանի մեջ հանգստանալ, որը բոլոր միջազգային նորմերով ընդունելի ձեւ է: Ինքը ասեց չպիտի լինի վրանը, ես էլ ասեցի պիտի լինի ու մտա վրանի մեջ”, ասում է Հրաչյա Սարգսյանը:

    Կանայք, որոնց նույնպես քաշքշել են ոստիկանները եւ հատուկ ջոկատայինները, ի նշան բողոքի հայտարարում էին, թե իրենք էլ այդ պահից հացադուլի են նստում Հրաչյա Սարգսյանի հետ: Թեեւ վրանը չկար, սակայն նրանք խոտածածկի վրա փռված ներքնակներին նստած էին Արամ Կարապետյանի լուսանկարները պարզած եւ վանկարկում էին “Արամ, Արամ”, “Ազատություն”, “Հայաստանը ոստիկանների պետությունը չէ”: Միջադեպից մի քանի րոպե անց քաղաքացիներին միացան նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, մասնավորապես Մանուշակ Պետրոսյանն ու Լեւոն Զուրաբյանը: Իսկ քիչ անց դեպքի վայր եկան նաեւ քաղբանտարկյալների կանանց շարժման ակտիվիստները, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կին Մելիսա Բրաունի գլխավորությամբ եւ դատախազության դիմաց կանգնեցին քաղբանտարկյալների նկարներով եւ “Ազատություն քաղբանտարկյալներին” պաստառով:

    Lragir.am

  9. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ

    ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի ազատամարտիկները եւ մի շարք քաղաքացիներ դիմել են ՀՀ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խալաթյանին: Դիմումում ասվում է. "Մոտ մեկ ամիս ՀՀ քաղաքացիները եւ ազատամարտիկներս ականատես ենք ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով Ա.Զաքարյանի, Շ.Սաղաթելյանի եւ Պ.Մակեյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործին, ովքեր մեղադրվում են սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների թիվ 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքները միտումնավոր խոչնդոտելու մեջ, սակայն դատավարության ընթացքում, մինչ օրս դատակոչի ենթակա 11 վկաներից 8-ը դատարանի դահլիճում հայտարարեցին ու պնդեցին, որ դատարանը հաշվի առնի դատարանում տրված ցուցմունքները, քանզի նախաքննության ընթացքում քննիչը խախտել է ՀՀ քրեական դատարանի օրենսգրքի պահանջները, այն է, վկային քննելու կարգը, ուղղորդելով կորզել է ցուցմունքներ շինծու գործին օրինական եւ իրավական հիմքեր ստեղծելու նպատակով, ուստի ելնելով վերը շարադրվածից, պահանջում եւ միջնորդում ենք ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ քրեական դատարանի օրենսգրքի համապատասխան հոդվածներով, փոխել Ա.Զաքարյանի, Շ.Սաղաթելյանի, Պ.Մակեյանի խափանման միջոցը, այլապես մենք թվով 51 ՀՀ քաղաքացիներ եւ ազատամարտիկներս 27.05.08 թվի ժամը 18:00-ից հայտարարում ենք 24-ժամյա նախազգուշական հացադուլ:

    Ավելորդ չենք համարում նախազգուշացնել, Ձեզ, որ մեր օրինական պահանջը չբավարարելու դեպքում, նախազգուշական ակցիան կվերածվի զանգվածային անժամկետ հացադուլի եւ նույնիսկ ջրադուլի:

    Ի նկատի ունեցեք, որ հացադուլավորների մեջ կան 1-ին եւ 2-րդ խմբի ազատամարտիկ հաշմանդամներ, ծերեր եւ կանայք, ուստի անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ձեր վրա":
    16:13:34 - 26/05/2008
    http://http://lragir.am/src/index.php#top

    Ավելացվել է 17 րոպե անց
    ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷԼ ԿՄԻԱՆԱՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ

    ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի երիտասարդական կառույցի խորհրդի հայտարարությունը

    Նկատի ունենալով ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքը եւ հետընտրական զարգացումները, մասնավորաբար մարտի 1-ի դեպքերի պատճառով ՀՀ ԵԿՄ ազատամարտիկների ձերբակալումներն ու քաղաքական հետապնդումները, որի արդյունքում, մեզ համար արդարության, ազատության եւ ազգային ազատագրական զարթոնքի ու պայքարի օրինակ ծառայող ազատամարտիկները, հանիրավի ու շինծու մեղադրանքներով հայտնվել են բանտերում, ինչը խաթարում է մեր հավատը վաղվա օրվա նկատմամբ, քանզի բանտված են ՀՀ պետականության, անկախության ու ազատության համար իրենց կյանքի ու արյան գնով հաղթանակը կրողները եւ այդ ոգին է մեզ առաջնորդել ԵԿՄ շարքերը, ուստի մենք միանում եւ զորակցում ենք մեր ավագ ընկերների պայքարին, հանուն ԵԿՄ անդամների ազատ արձակման:

    Մինչ օրս, ենթարկվելով մեր ավագ ընկերների հորդորներին, չենք դիմել եւ մասնակցել պայքարի ծայրահեղ միջոցներին, սակայն, եթե չբավարարվի Երկրապահ Կամավորականների Միության Գյումրու բաժանմունքի ազատամարտիկների օրինական պահանջը, ԵԿՄ Գյումրու բաժանմունքի երիտասարդական կառույցի խորհուրդը

    Հայտարարում է, որ

    ԵԿՄ մի քանի տասնյակ երիտասարդ անդամներ պատրաստ ենք միանալու պայքարի ծայրահեղ միջոցին` հացադուլին: Անկանխատեսելի հետեւանքների պատճառով առաջացած բարդությունների պատասխանատվությունը թողնում ենք պետական մարմինների վրա:
    16:25:07 - 26/05/2008
    http://http://lragir.am/src/index.php#top
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 26.05.2008, 23:28: Պատճառ: Գրառման ավելացում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Հացադուլ՝ Եռաբլուրում

    «Ազատություն քաղբանտարկյալներին եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի լիարժեք կատարում»՝ սրանք այն պահանջներն են, որ ՀՀ իշխանություններին ներկայացնում են երեկ կեսօրից Եռաբլուրում անժամկետ հացադուլի նստած 9 ազատամարտիկները: «Մենք գտնում ենք, որ կալանավորվածներին անօրինական են պահում բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների համար: Մենք ուզում ենք, որ լիարժեք վերականգնվեն խաղաղ հանրահավաքներ անցկացնելու մեր՝ ՀՀ քաղաքացիներիս իրավունքները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արտակ Այվազյանը: Մեր դիտարկմանը, որ իշխանություններին չի հուզում այս ծայրահեղ միջոցը, քանի որ այս երեք ամիսների ընթացքում բազում նման դեպքեր ազդեցություն չգործեցին նրանց վրա, մեր զրուցակիցն ասաց. «Ինչքան էլ անտարբերություն դրսեւորեն, միեւնույն է՝ պետք է շարունակենք պայքարը: Նրանք երկար չեն կարող դիմանալ, վաղ թե ուշ ինչ-որ քայլ պետք է անեն: Եթե միտումնավոր են անտարբերություն դրսեւորում, միեւնույն է՝ ստիպված են լինելու հաշվի նստել իրողությունների հետ»:

    Երեկոյան հացադուլավորներին այցելել էին Հյուսիսային պողոտայի զբոսանքների մշտական մասնակիցները: Մեր այցելության պահին այնտեղ էին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՆԺԿ վարչության անդամ, նախկին հացադուլավոր Հրաչյա Սարգսյանը: Եռաբլուրում հնչում էին ռազմահայրենասիրական երգեր, «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսները: Հատկապես տպավորիչ էր մի խումբ դպրոցականների պահվածքը, ովքեր «մենք ձեզ հետ ենք» բղավոցներով պտտվում էին հացադուլավորների շուրջը: Հավաքվածներին հսկում էր 4-5 ոստիկան:

    Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
    http://aravot.am
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 29.05.2008, 08:50:

  11. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Կարծում եմ հացադուլը սխալ բողոքի ձև է, հացադուլ, ինքնահրկիզում, ցանկացած օրինական բողոքի ձև՝ որից որոշում կայացնող իշխանական անձիք անմիջական նյութական վնաս չեն կրելու, ապարդյուն է, և միայն խորացնելու է բողոքական մարդկանց հուսալքությունը։ Բոլոր անարդարությունների ու ապօրինությունների հիմքում նյութական շահն է, ուստի բողոքի ձևը պետք է պարտադիր նյութական հարվածներ տալու պոտենցյալ պետք է ունենա։ Օրինակ ինչ որ ապրանքի գնելու մասսայական բոյկոտում, կամ ասենք հարկայինի աշխատողները գործադուլ են անում, կամ մարդիկ հրաժարվում են շաքար օգտագործել… Աբսու՞րդ է՝ ուրեմն բողոքի միջոցով ոչնչի չես հասնի Հայաստանում։ Ուժի դեմ միայն ուժով, այլապես նման բողոքները ու ակցիաները կհատուցվեն միայն անտարբերությամբ, քամահրանքով ու դեմագոգիայով։
    Si vis pacem, para bellum

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուժի դեմ միայն ուժով, այլապես նման բողոքները ու ակցիաները կհատուցվեն միայն անտարբերությամբ, քամահրանքով ու դեմագոգիայով։
    Ես էլ եմ ես կարծիքին:
    Իսկ հացադուլ ես երբեք էլ չեմ հասկացել: Դա կարող է ակցիա լինի, երբ դրսից ավելի հզոր ուժը իր դիմաց ունենալով ուրիշ մի հզոր ուժ, չի կարող բացահայտ քեզ օգնել, ու պայմանավորվում է քո հետ, որ դու հացադուլ անես, ու նա էլ ըստ "մարդու իրավունքների" սկսի ճնշել քո ապոնենտի վրա:
    Սակայն արդյո՞ք սա այդ դեպքն է: Ով ում վրա է ճնշում, անհասկանալի է, քանի որ տպավորություն է, որ եվրոպացի հընգերները գալիս իրենց հաշիվը վեկալում -գնում են, իսկ հացադուլավորն էլ ոնց որ "սոված" էր մինչ այդ, նույն ձևի սոված էլ մնում է դրանից հետո:
    Դրա համար մի լավ խոսք կա "Գայլի վիզը հաստ է, որովհետև իր գործերի իր ձեռքով է տեսնում " : /դրա համար էլ հարգում եմ գայլին /

  13. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Բռնապետություն եմ ասել է, տեսնում ե՞ք ինչ մասշտաբների ա հասել հացադուլը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #14
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ որևէ մեկը Հայաստանում կարողացել է հասնել նպատակին հացադուլի միջոցով: Սովորաբար հացադուլի դիմած անձանց պահանջները լինում են անիրականանալի այն պարզ պատճառով, որ դրանք օրենքի տառից տարբերվում են:
    Հա ճիշտ ա:Եթե այդ օրենքները հնարող անհատները հայկական այբուբենի տառերի մեծ մասը չգիտեն,իսկ էն իմացողներն էլ իրանց դնում են ռետինե խողովակի տեղ,իհարկե տարբերվում են...

    Իսկ ընդհանրապես,ես կարծում եմ հացադուլը/ոչ ինքնահրկիզումը/բավականին արդյունավետ է`կապված օտար երկրների,եւրոպական կառույցների"աչքերը բացելու հետ":Հաշվի պետք է առնել,որ օրինական պայքարի իրական հնարավորությունները խիստ սակավ են:

  15. #15
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համատարած հացադուլ Հայաստանում

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ որևէ մեկը Հայաստանում կարողացել է հասնել նպատակին հացադուլի միջոցով: Սովորաբար հացադուլի դիմած անձանց պահանջները լինում են անիրականանալի այն պարզ պատճառով, որ դրանք օրենքի տառից տարբերվում են:
    Բայց ներկայիս հացադուլավորների հիմնական մասի պահանջներն օրենքի շրջանակներում են, քանի որ նրանք պահանջում են ազատել քաղբանտարկյալներին:

    Ավելացվել է 19 րոպե անց
    ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

    Արցախյան պատերազմը հաղթանակած ազատամարտիկների նկատմամբ ցուցաբերվող պետական անտարբեր վերաբերմունքը նրանցից առայժմ 9-ին ստիպել է հացադուլ հայտարարել իրենց համար ամենասուրբ վայրում` Եռաբլուրում: Ազատամարտիկներն ու նրանց համախոհներ Գալուստ Հայրապետյանը, Արսեն Հակոբյանը, Արտակ Մելիքյանը, Արթուր Նիկողոսյանը, Պետրոս Զուռնաչյանը, Արամ Պողոսյանը, Կարապետ Հակոբյանը, Արտակ Այվազյանը եւ Շուրիկ Ղուլինյանը անժամկետ հացադուլ են հայտարարել եւ գործող իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքը բերել նախկին տեսքի, եւ կանխել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի արտաքսումը:

    «Վաղը մեր Առաջին Հանրապետության օրն է» բայց մեր ազատամարտիկները անազատության մեջ են: Քանի որ նրանց ազատ չեն արձակում, դրա համար մենք եկել ենք մեր մյուս ընկերների մոտ», - մեզ հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած ազատամարտիկներից մեկը, մյուսն էլ ավելացրեց. «Բաշ-Ապարանի» Ղարաքիլիսայի հերոսամարտի տոնն են տոնում, իսկ հերոսամարտի ազատամարտիկների հետնորդներին բռնում են»: «Մենք այս կրկեսից հոգնել ենք, այլեւս հոգնել ենք հանդիսատեսի մեր կարգավիճակից, ամեն ինչ չի կարող այսպես մնալ, պետք է բոլորն էլ ի վերջո հասկանան, թե ով ով է»,- ազատամարտիկի կերպարի կարեւորությունն այսպես ընդգծեց մյուս հացադուլավորը: Նրանք բոլորը կարծես միաբերան պնդում են, որ չեն վախենում ձերբակալություններից` «ամեն մեկիս հինգ անգամ տարել-բերել են, ինչից վախենանք: Ինչքան տանեն` սնկի պես շատանալու ենք: Բոլորս ենք ոտքի կանգնելու, թող սա լավ իմանան»:

    27.05.08

    www.chi.am
    Վերջին խմբագրող՝ Brigada: 30.05.2008, 00:44: Պատճառ: Գրառման ավելացում
    Зимой и летом одним цветом

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 16
    Վերջինը: 03.11.2013, 21:13
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Գները Հայաստանում
    Հեղինակ՝ Shah, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2010, 11:44
  4. Կոմիտեն հայտարարում է հացադուլ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 02.01.2009, 20:58
  5. Վիկինգները Հայաստանում
    Հեղինակ՝ Bergmann, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 29.09.2008, 17:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •