User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ անտիվիրուս եք օգտագործում

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Avast

    0 0%
  • AVG

    4 16.00%
  • Avira

    2 8.00%
  • Bitdefender

    2 8.00%
  • Dr. Web

    0 0%
  • ESET

    6 24.00%
  • Kaspersky

    2 8.00%
  • McAfee

    1 4.00%
  • MS Security Essentials

    8 32.00%
  • Norton կամ Symantec

    0 0%
  • Panda

    0 0%
  • Trend Micro

    0 0%
  • Zone Alarm

    0 0%
  • Այլ

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 691 հատից

Թեմա: Ի՞նչ անտիվիրուս եք օգտագործում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Rammstien
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ պայմանագրի mcafee-ի մոտ սենց ա, եթե 60 օրվա մեջ մի բան էն չի լինում, կարելի ա գումարը հետ պահանջել: Մեր մոտ տենց էլ եղել էր, էդ 60 օրվա մեջ փչացել էր, բայց իրանք կարացել էին սարքեն: Հետո մի հատ էլ դրանից հետո փչացավ, ու… մնացածը ասել եմ:
    Ի դեպ, պայմանագրում renewal-ի մասին էլ ա գրած, որ

    Եթե էս ձեւով հետ վերադարձնեն, կասեմ հալալ ա իրանց:
    Փաստորեն, դու ոչ միայն պայմանագրերը ու իմեյլները չես կարդում, այլ նաև էստեղի գրառումները: Ու արդեն բոլորովին զարմանալի չէ, որ ոչ առաջիններն ես հաշվի առնում, ոչ երկրորդներից բավարար հետևություններ անում: Երկու օր առաջ հենց էստեղ գրվել է, որ դու կարող ես նորացումից հետո 60 օրվա ընթացքում գումարը ետ ստանալ: Դու, առանց հետևելու խոհրդին, առանց ճշտելու թե արդյոք դա քեզ կարող է օգնել թե ոչ, երկու օր շարունակում ես բոլոր հնարավոր "գող-ավազակ" էպիտետներով խոսել տվյալ կազմակերպության մասին: Իսկ հիմա կրկնահայտնաբերել ես տվյալ կետը ու առանց որևէ հիմնավորման նախատրամադրված, որ էլի քո նկատմամբ բարոյա-իրավական հանցանքներ են գործելու, արդեն հնարավոր ես համարում գումարը ետ ստանա՞լը: Միթե՞ սա լուրջ ձև է լուրջ ֆորումում լուրջ թեմա լրջորեն քննարկելու համար

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, ես բավարար չափով տեղեկացված չեմ, բայց տեղեկացված մարդու խոսքերից եմ ասում, որ կոնկրետ տվյալ դեպքում բանկը թերացել ա, պիտի զանգեին հաշվի տիրոջը հարցնեին, թե ինքը թույլ տալի՞ս ա էդ գումարի ելքը: Ճիշտ ա, բանկի հետ պայմանագրում տենց կետ կարող ա չլինի, բայց գոյություն ունեն միջազգային բանկային նորմեր:
    Կրկին: Էդպիսի բան չկա: Միջազգային պրակտիկայում գումարի ավտոմատ գանձումը նույնքան հին է գրեթե որքան այդ միջազգային պրակտիկան: Տեղեկացված մարդուն խնդրիր նորից տեղեկացվել պրոցեսինգային պրակտիկայից կամ տեղեկացվիր ինքդ: Կամ գոնե հետևիր այն գրառումներին, որոնք ուղղված են քեզ, քո իսկ բարօրության և տեղեկացվածության համար այստեղ գրվում են

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (23.04.2010)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, դու ոչ միայն պայմանագրերը ու իմեյլները չես կարդում, այլ նաև էստեղի գրառումները: Ու արդեն բոլորովին զարմանալի չէ, որ ոչ առաջիններն ես հաշվի առնում, ոչ երկրորդներից բավարար հետևություններ անում: Երկու օր առաջ հենց էստեղ գրվել է, որ դու կարող ես նորացումից հետո 60 օրվա ընթացքում գումարը ետ ստանալ: Դու, առանց հետևելու խոհրդին, առանց ճշտելու թե արդյոք դա քեզ կարող է օգնել թե ոչ, երկու օր շարունակում ես բոլոր հնարավոր "գող-ավազակ" էպիտետներով խոսել տվյալ կազմակերպության մասին:
    Չէի նկատել, որ դու renewal-ի մասին ես գրել:
    Սկզի` գնելու վախվա մասին գիտեի, որ 60 օրում հետ են տալիս:

    Հիշեցնում եմ եւս մեկ անգամ, անձամբ ես էս ամենի մասնակից չեմ, չգիտեմ` կորնկրետ ինչ նամակագրություն ա եղել support-ի հետ եւ այլն, միայն գիտեմ, որ McAfee-ն իրեն սխալ ա պահել` եթե ոչ իրավապես, ապա գոնե բարոյապես:

  4. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշեցնում եմ եւս մեկ անգամ, անձամբ ես էս ամենի մասնակից չեմ, չգիտեմ` կորնկրետ ինչ նամակագրություն ա եղել support-ի հետ եւ այլն, միայն գիտեմ, որ McAfee-ն իրեն սխալ ա պահել` եթե ոչ իրավապես, ապա գոնե բարոյապես:
    Իրականում այս նախադասության առաջին մասը հակասության մեջ է երկրորդի հետ: Բայց դե չխորանանք, ինձ բոլորովին պետք չի McAfee-ի մոլի պաշտպանի տպավորություն թողնելը:

    Ամեն դեպքում, իմ խորհուրդն է՝ էլի դիմել, խոսել պատվիրատուներին աջակցող անձնակազմի անդամներից մեկի հետ կամ նամակ գրել նրանց, պարզել իրավիճակն ու շատ հնարավոր է ետ ստանալ գումարը: Դրանից հետո նոր կարելի է հանգիստ խղճով հակագովազդ անել, եթե այդ ցանկությունը չնահանջի, իհարկե: Հաջողություն եմ մաղթում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. #4

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա ավելի ճիշտա

    ESET protects you better against unknown threats
    Proactive Threat Detection by AV-Comparatives – May 2009


    Why ESET?

  6. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2010
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես օգտագործում եմ Microsoft Security Essentials անտիվիրուսը: Շատ բան ասել չեմ կարող, որովհետև նոր եմ սկսել օգտագործել: Դեռ արդարացնում է իրեն: Եթե սրանից օգտվողներ կան, թող գրեն իրենց կարծիքները:

  7. #6

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ESET

    Մեջբերում harut1230-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օգտագործում եմ Microsoft Security Essentials անտիվիրուսը: Շատ բան ասել չեմ կարող, որովհետև նոր եմ սկսել օգտագործել: Դեռ արդարացնում է իրեն: Եթե սրանից օգտվողներ կան, թող գրեն իրենց կարծիքները:
    Ես օգտագործել եմ: Դա ընդամենը պաշտպան ա, Անտիվիորուս չի

  8. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2010
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, իսկ ես նրան որպես լիարժեք անտիվիրուս էի պատկերացնում: Կարապետ, իսկ որն է պաշտպանի և անտիվիրուսի տարբերությու՞նը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ մեսենջեր եք օգտագործում
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 55
    Վերջինը: 13.04.2015, 21:34
  2. Ո՞ր բրաուզերն եք օգտագործում
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 640
    Վերջինը: 23.12.2013, 23:46
  3. Ինչ Հոսթինգ եք օգտագործում
    Հեղինակ՝ SahArt, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.08.2013, 01:06
  4. Խորհուրդ տվեք անտիվիրուս Windows Server-ի համար
    Հեղինակ՝ saribek, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 30.11.2012, 09:30
  5. ՆՈԴ 32 անտիվիրուս
    Հեղինակ՝ Dj Art, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 28
    Վերջինը: 09.12.2011, 01:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •