Philosopher, դու ինձ փորձում ես բացատրել, որ իրավական տեսանկյունից մքաֆին ճիշտ ա: Էլի ես ասում, թող ճիշտ լինի, իրավիճակը դրանից չփոխվեց:
Բայց mcafee-ն նույն իրավական տեսանկյունից ելնելով մեղավոր ա հենց էնքանով, որ իրա աբրանքը գնելուց մոտ 2 ամիս հետո վարի ա գնացել, ու իրանց մասնագետները չեն կարացել օգնեն (թե ասա դրանց ինչն ա մասնագետ): Էդքանից հետո, մենք բարի ենք եղել, իրանց նամակով տեղեկացրել ենք, որ չի աշխատում, մենք այլեւս չենք օգտվում: Իրանք էլի 2 տարվա փող են գողանում: Թե՞ իրանք մեր նամակը կարդալու ժամանակ չունեն:

Օրենքի մասին էլ ասեմ, որ եթե մարդ ամեն օրենք իմանա, հեն ա իրավաբան կլնի: Ու ընդհանրապես պետք չի օրենքներին ու ամեն ինչին նայել, որպես իդեալական ինչ-որ բաներ: Եթե էսօր օրենքը չի սահմանափակում նման խաբեությունները պայմանագրերի միջոցով, վաղը մարդիկ «կխելոքանան» ու նման օրենք կընդունեն: Բայց դա չի նշանակում, որ տվյալ օրենքը նախկինում պետք չէր: