Վերջին թարմացված Kaspersky անտիվիրուս:
Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Վերջին խմբագրող՝ Dayana: 08.10.2009, 23:40:
Օգտագործում եմ KIS 2010 կորպորատիվ տարբերակը, ծրագրի արտաքին տեսքից բացի ուրիշ դժգոհություններ չունեմ![]()
Չեմ հասկանում, Կասպերսկիի 2010 վերսիաները ո՞նց ա հնարավոր օգտագործել: Ես KAV 7-ում ամեն ինչը շատ հեշտ հասկանում ու հիշում էի, մինչդեռ 2010-ում ամեն ինչ անհասկանալի է: Նույն կատեգորիաների տակ դրված են անհամարժեք ֆունկցիաներ, հետո լիքը անկապ բան կա ինտերֆեյսի մեջ, մի խոսքով աշխատելը ահավոր բարդացրել են, ոնց որ Vista լինի:![]()
Bitdefender Internet Security 2010 #1 )
կյանքում 2 անգամ եմ լիցենզիա աոել - մեկը սրա համարա![]()
Անտիվիրուսների համեմատ թարմ անկախ տեստավորում: Ըստ այս տեստի, detection rate-ով ESET-ը և Kaspersky-ն միջին տեղերում են, իսկ առաջատարը... Հմմմով կմտածեր, ինչ-որ G DATA:
Աթեիստ (18.10.2009)
Ճիշտն ասած ես էլ եմ այդպես մտածում: Բայց մյուս կողմից, վերջին անգամ ես սիմանտեկ տեսել եմ 2007 թվին, իսկ սոֆթի ոլորտում 2 տարվա ընթացքում ինչ ասես կարա լինի: Ինչ-որ մեկը նոր վերսիաներ օգտագործելա, ինչ կասեք? Համ էլ այս տեստում գնահատվում է միայն անտիվիրուսի համար կարևոր հատկանիշները, այլ ոչ թե սիրունությունն ու հարմարությունը:
Symantec-ի 360 v2-ն եմ օգտագործել, դրած էր լրիվ ավտոմատ ռեժիմի վրա, 5 օր հետո կոմպը ուղղակի չմիացավ... մտածեցի երևի մի հատ վիրուսոտ սիստեմի ֆայլ ա եղել, բռնել ջնջել ա, բայց ուրիշ կոմպի վրա քցելուց ու էլի մի շաբաթից չմիանալուց հետո համոզվեցի, որ դրա "մատը" մեջը խառն ա.... իսկ ինչ վերաբերում ա կասպերսկիին, սրա ոչ ինտերֆեյսն ա հարմար, ոչ էլ ինքն ա հարմար... բայց դե էլ չասեմ... 5-րդ վերսիայից սկսած օգտագործում եմ, բողոք չունեմ...
Որ ճիշտն ասեմ ես ընդհանրապես անտիվիրուս չունեմ իմ մոտ KIS 2010 ն էր բայց կոպս շատ էր ծանրացնում ես էէ ջնջեցի հիմա առանց անտիվիրուս եմ ու չեմ փոշմանում, ինտերնետում զգուշ եմ անծանոթ լինկեր չեմ բացում ու կոմպս մաքուր - մաքուր մնումա: Մենակ մի ծրագիր ունեմ USB Security ֆլեշկեքը մաքրելու համար (բայց վերջում մի հատել ռուչնոյ եմ նայում կա թե չկա),
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ