Հլը տեսեք ինչ կենացա ասում, հա չմորանամ ասել, մենակ դուք նայեք:
Մոդերատորական. ուշադրություն, տեսանյութը պարունակում է ոչ նորմատիվ բառապաշար:
Հլը տեսեք ինչ կենացա ասում, հա չմորանամ ասել, մենակ դուք նայեք:
Մոդերատորական. ուշադրություն, տեսանյութը պարունակում է ոչ նորմատիվ բառապաշար:
Վերջին խմբագրող՝ Chuk: 10.05.2010, 22:21:
aragats (30.07.2011), Mephistopheles (06.06.2010), tyush2485 (15.03.2011)
Կենաց է ընկել ձեռքս, էստեղ անմահացնեմ.
Մի տղամարդ հայտնվում է կանանց կղզում։ Կանայք հերթով օգտագործում են նրան, և երբ նա ուժասպառ է լինում, որոշում են սպանել։
– Ասա՛, տղամա՛րդ, վերջին ցանկությունդ։
– Թող ինձ սպանի ձեզանից ամենատգեղը։
Եվ տղամարդը կենդանի է մնում։
Խմենք, ուրեմն, գեղեցիկ կանանց կենացը, որոնք երկարացնում են մեր կյանքը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Խմենք մեր թշնամիների կենացը, մաղթենք որ ապրեն նվազագույն աշխատավարձով, ու իրանց ունեցած շաքարը մենակ արյան մեջ լինի...... © Դաժանիկ
ՄԻ իմաստուն ասել է.
Եթե ուզում ես երջանիկ լինել մեկ օր, խմի՛ր,
Եթե ուզում ես երջանիկ լինել մեկ շաբաթ, հիվանդացի՛ր,
Եթեթ ուզում ես երջանիկ լինել մեկ ամիս, ամուսնացի՛ր,
Եթեթ ուզում ես երջանիկ լինել մեկ տարի, սիրուհի պահի՛ր,
Եթեթ ուզում ես երջանիկ լինել ամբողջ կյանքում, առողջ եղի՛ր:
Ուրեմն եկե՛ք խմենք բոլոր ներկաների երջանկության և առողջության կենացը:
Արծիվը դաշտում արածող մի ոչխար է որսում ու նրան թռցնում օդ: Ոչխարը օդում իրեն լավ է զգում ու բացականչում է." Ես թևեր ունեմ, ես թռչում եմ, ես արծիվ եմ": Արծիվը սաստիկ զայրանում է ոչխարի վրա և անունդի վրայով անցնելիս նրան բաց է թողում, և ոչխարը, ընկնելով անդունդը, ջարդուփշուր է լինում:
Ուրեմն խմենք այն բանի կենացը, որ ամեն մի ոչխար իրեն արծիվի տեղ չդնի:
Better to light a candle than to curse the darkness.
ժողովուրդ ջան, ով ինքան բան գիտի քավորի ասած կենացների մասին գրեք, շտապ պետք ա
Զույգը որոշում է ամուսնանալ, բայց աղջիկը մի պայման է դնում.
-Կամուսնանամ քեզ հետ միայն այն դեպքում, եթե դու թողնես, որ ես տարին 1 անգամ մի տեղ գնամ ու խոստանաս, որ երբեք չես հետևի ինձ:
Տղան համաձայնվում է, և նրանք ամուսնանում են: Այդպես անցնում են 10 երկար ու ձիգ տարիներ , բայց մի օր էլ տղան այլևս չի դիմանում գայթակղությանը և որոշում է հետևել կնոջը: Գալիս է սպասված օրը, և կինը տանից դուրս է գալիս, ամուսինն էլ` թաքուն նրա հետևից: Գնում, գնում են , մեկել տղան տեսնում է, որ կինը մտավ անտառ, դարձավ օձ և ֆշշացրեց
Ուրեմն` եկեք խմենք այն կանանց կենացը, ովքեր տարին մեկ են ֆշշացնում, այն էլ անտառում
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Մի մարդու աղջիկ բավականին մեծացել էր` հասունացել: Օրերից մի օր նա որոշեց պատմել աղջկան այն վտանգների մասին, որոնք կարելի է սպասել տղամարդկանցից:
-Աղջնակս, բոլոր տղամարդիկ միայն մի բան են ուզում: Նրանք խորամանկ են ու անխիղճ: Դու նույնիսկ չես էլ նկատի, թե ինչպես կընկնես նրանց ծուղակը: Սկզբից նա կսկսի հիանալ քո գեղեցկությամբ, հետո կհրավիրի զբոսնելու: Երբ դուք անցնեք նրանց տան մոտով, նա կհիշի որ մոռացել է ծխախոտը կամ ուրիշ ինչ-որ բան, և կառաջարկի տուն մտնել: Տանը նա քեզ կառաջարկի նստել, թեյ խմել և երաժշտություն լսել, բայց թեյի փոխարեն գինի կբերի: Դրանից հետո նա կնետվի քեզ վրա: Դու կխայտառակվես, քո ընտանիքն ու ցեղը` նույնպես:
Աղջիկը ուշադիր լսեց հորը և լավ հիշեց նրա խոսքերը:Մի օր նա եկավ հոր մոտ ու ասաց.
- Հայրիկ, դու ճիշտ էիր: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես դու էիր պատմում: Երբ մենք նստեցինք երաժշտություն լսելու, զգալով, որ ճակատագրական պահը մոտենում է , ես ինքս նետվեցի նրա վրա և պատվազրկեցի նրան, նրա ողջ ընտանիքն ու ցեղը:
Ուրեմն եկեք խմենք այն աղջիկների կենացը, որոնք երբեք չեն կորցնում իրենց պատիվը:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Արեւելքում ժամանակին իմաստունները միմյանց հարցեր էին տալիս, այդ միջոցով որոշելով իրենց միջից ամենաիմաստունին:
Օրերից մի օր նրանցից մեկը թիթեռ է բռնում եւ բռունցքի մեջ պահած մոտենում է ամենաիմաստունը համարվողին ու հարցնում.
_ Ասում են թե դու ամենաիմաստունն ես մեր մեջ, դե ասա, ձեռքիս միջի թիթեռը սաղ ա՞, թե՞ սատկած:
Իմաստունը մտածում է՝ ասեմ սաղ է, բռունցքը կսեղմի, կսատկացնի, նոր կբացի, սխալ դուրս կգամ:
Ասեմ սատկած է՝ բռունցքն առանց սեղմելու կբացի, թիթեռը կթռնի, նորից սխալ դուրս կգամ: Եվ ասում է.
_ Ամեն բան քո ձեռքում է:
Բարձրացնենք բաժակներն առ այն, որ մեր բարի ցանկությունների բանալիները միշտ լինեն մեր ձեռքում:
էս ինչ երկար եք գրել.
Իմ մշտական ու արդեն ակումբի հանդիպումների առաջին կենացը. Պահի կենացը
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ