Խմենք մեր պահապան հրեշտակի ԿԵՆԱՑԸ
Խմենք մեր պահապան հրեշտակի ԿԵՆԱՑԸ
Երբ փայլում են աչքերը մարդու…
Լինում է մի շատ գեղեցիկ գորտ:Նա ունենում է շատ գեղեցիկ իրան, ոտքեր, գլուխ:Մի օր նա որոշում է անցնել գնացքի գնացքի գծերը:Բայց այդ ժամանակ գալիս է գնացքը և կտրում նրա գեղեցիկ ոտքերը:Գորտը կռանում է, որպեսզի նայի իր կորցրած գեղեցիկ ոտքերին, բայց այդ ժամանակ գնացքը կտրում է նաև նրա գլուխը:
Եկեք խմենք այն բանի կենացը, որ գեղեցիկ ոտքերի պատճառով չկորցնենք մեր գլուխը:
Лучше Гор могут быть только Горы.
Արևելյան մի իշխանի հպատակը մահվան էր դատապարտված: Մահապատժից, որին ներկա էր նաև իշխանը, անմիջապես առաջ դատապարտյալին հարցրեցին իր վերջին ցանկության մասին:
Միակ բանը, որ ցանկացավ, մի գավաթ ջուր էր, որը նրան տրվեց, սակայն նա այնքան էր վրդովված, որ դողացող ձեռքերով հազիվ կարողացավ գավաթը բռնել:
Իշխանը նրան ասաց. « Հանգստացի՛ր, քո կյանքը ապահով է մինչև ջրի վերջին կաթիլը խմելդ»: Նա իշխանին անմիջապես իր խոսքից բռնացնելով, ջուրը ամբողջությամբ թափեց գետին, այնպես որ ոչ ոք չէր կարող այն նորից գավաթի մեջ լցնել:Նրա կյանքը փրկված էր
Մի հին հուշարձան կա, որը կոչվում է «Հնարավորություն»: Այն պատկերված է ոտնաթաթերի վրա կանգնած մարդու տեսքով, ինչը խորհրդանշում է հնարավորության պահի կարճատևությունը: Նրա ոտքերի վրա թևեր կան, որոնք ցույց են տալիս, որ հնարավորությունն օգտագործելով՝ մարդը կարող է թռչել: Նա երկար մազեր ունի, որոնք ցույց են տալիս, թե որքան շատ բարիք կարող է ձեռք բերել մարդը հնարավորության միջոցով: Սակայն արձանի ծոծրակը ճաղատ է, որը խորհրդանշում է բոլոր այն կորուստները, որոնք կարող է ունենալ մարդը հնարավորությունը ձեռքից բաց թողնելու դեպքում
Եկեք խմենք բոլոր այն մարդկանց կենացը, որոնք կարողանում են իրենց ընձեռնված հնարավորությունները օգտագործել ճիշտ տեղում և որ ամենակարևորն է, ճիշտ ժամանակին
Վերջին խմբագրող՝ Gohar: 05.01.2007, 12:53:
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
ՆանՍ (10.02.2011)
Ամենալավը Արմեն Խոստիկյանի կենացն ա:
Հատկապես ո՞րը
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
էն որ ասում ա ես ուզում եմ խմել:
Էհ...
Խելքն ու բախտը ճանապարհ են գնում իրար հետ, ճանապարհի կեսին ես խելքը հոգնումա ու բախտին ասումա այ բախտ արի միքիչ նստենք հանգստանանք հետո կշարունակենք,բախտն ասումա լավ արի նստենք.ճանապարհի կողքն էլ լավ կանաչ հավեսով խոտա լինում, խելքը գնում նստումա ետ կանաչի վրա, իսկ ես բախտը թարսվումա չէ ու չէ նստում եմ հենց շոշի մեջտեղը ու նստումա.
Մեկել հեռվից ՇԱՌՆ ու ՓՈՐՁԱՆՔԸ կռազով 120 ի տակ խրրրրած գալիս են ետ տռասով.
գալի հասնում են բախտին չեն կարում տոռմուզ տան, վայ վույ, քաշում են կող
դուզ կանաչի մեջ խելքին տրորում անցնում են.
Այ ստեղ են ասում որ շառն ու փորձանքը գալիս են պետքա բախտ ունենաս խելք պետք չի:
ՈՒ խմում են որ ունենան ետ բախտը....
(կներեք այդքան վատ հայերենիս համար,գրական լավ չէր հնչի.... )
Եկեք խմենք այն մարդկանց կենացը, ովքեր առանց մեզ խմում են մեր կենացը:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Հնում մարդիք շատ տգեղ էին, որովհետև "գեղեկցությունը" պահված էր սարերում, ու հսկվում էր հսկա թռչունների՝ Grifon-ների կողմից:
հանկարծ սկսվում է հրդեհ ու սարերի անտառները սկսւմ են վառվել, grifon-ները վերցնում են "գեղեցկությունը" իրենց ճանկերով ու թռչում օդ, բայց ուր ուզում են իջնեն մարդիկ նրանց սպասում են որ խլեն այն:
Grifon-ները հոգնում են ու բաց թողնում "գեղեցկությունը", այ ընկնում է՝ կոտրվում, ու բաժանվելով մասնիկների տարածվում ամբողջ երկրագնդով՝ մտնում ամեն տուն, ամեն օջախ:
Խմենք գեղեցկության, ու նրա ներկայիս կրողների կենացը:
այստեղ բաժակը բարցրացվում է և վերջում , արդեն երբ մնացածը խմելու պրոցեսի մեջ են, ավելացում
Աղջիկներ ձեր կենացը:
Խմում եմ իմ կենացը. դժվար է դիմանալ ակումբի զառանցանքին ...
Հյուրասիրվե՛ք...
Առաջարկում եմ խմենք մեր ողջ հայության կենացը,որոնք ունեն բարի ոգի և անսահման մաքրություն փոքրիկ սրտում.
Առողջ...
Հատկապես հետաքրքիր կլինի տարբեր ազգերին բնորոշ կենացները կարդալ, մանավանդ ,որ ունենք ֆորումում Վրաստանում և այլ երկրներում ապրողներ: Օրինակ `վրացիներինը`երկար են հեքիաթի նման , Ռուսներինը` կարճ ,բայց բովանդակալից
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.07.2008, 22:46:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ