User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Իմպոտենտություն

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմպոտենտություն

    Վերջին տարիներին Հայաստանում իմպոտենտությամբ հիվանդ տղամարդկանց թիվը կտրուկ աճել է: Սեքսապաթոլոգների տվյալներով, այսօրվա դրությամբ հայ տղամարդկանց շուրջ 30 տոկոսն իմպոտենտ է: Ընդ որում, այս ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը: Սեքսապաթոլոգների խոսքերով, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ, վիճակագրության համաձայն, պոտենցիալ 3 հիվանդից միայն մեկն է դիմում բժշկի:
    Ֆորումում ,եթե մեկը կա,որ տեղեկացված է կամ ունի կոնկրետ նյութեր այս հիվանդության մասին,կխնդրեմ տեղադրել այստեղ:
    Եվ ընդհանրապես, իմպոտենտությունը ինչպի՞սի հիվանդություն է:

  2. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Այսինքն տղաների 90%-ը էդ վիճակում ա՞:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.08.2010), Hda (06.08.2010), Lord (08.08.2010)

  4. #3
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Լեգնա՞… ինչ ես ստից խոսում, դու լուռջ հավատու՞մ ես քո խոսքերին:

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    Այսինքն տղաների 90%-ը էդ վիճակում ա՞:
    90 թիվը որտեղ տեսար?

    Մեջբերում HaykMan-ի խոսքերից
    Լեգնա՞… ինչ ես ստից խոսում, դու լուռջ հավատու՞մ ես քո խոսքերին:

    Իսկ դու հավատում ես, որ գոնե մի տող բան գիտես,սրա մասին?

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Ես տեղեկություններ չունեմ
    Հովուլիկն ավելի տեղեկացված կլինի: Սպասենք նրան

  7. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ես տեղեկություններ չունեմ
    Հովուլիկն ավելի տեղեկացված կլինի: Սպասենք նրան
    Ես էլ եմ սպասում...
    նաև Դոքարթը ,եթե ուզի կօգնի

  8. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Լեգնա > 30%-ը՞ երևի հաշվում ես նաև այն երեխաներին, որոնք սեռապես դեռ զարգացած չեն: Ախր միքիչ մտածի էլի: Հայաստանի տղաների 1/3-ը Այսինքն եթե հետևենք հայկական ավանդույթներին, ապա նույնքան մարդ ամուսնացած էլ չեն:
    Հա, մի բան էլ: Եթե 30%-ի մեջ մտնում են բանակայինները, ովքեր ուղղակի հնարավորություն չունեն «իգական մարմին» տեսնելու, այլ ոչ թե «տեսնում, շփվում են», բայց ֆիզիկապես հնարավորություն չունեն հարաբերության մեջ մտնեն մեկը մյուսի մեջ, դա արդեն աբսուրդ կլինիլ: Ստացվում է այնպես, որ ՀՀ-ի բնակչության աճը հանում է -30%-ի դրան էլ, որ գումարենք արտագաղթը կստացվի, որ Հայաստանում մեկ, երկու տարուց կմնան մի քանի 100 մարդ:

  9. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից

    ինչպիսի հաշվարկ,,ուղեղ ես ...
    հիմա մեկ տեղեկություն կտպեմ,եթե համբերեք,նոր կշարունակենք,թե չէ,այսքան մտածելը գուցե ազդի...

  10. #9
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Վերջին տարիներին Հայաստանում իմպոտենտությամբ հիվանդ տղամարդկանց թիվը կտրուկ աճել է: Սեքսապաթոլոգների տվյալներով, այսօրվա դրությամբ հայ տղամարդկանց շուրջ 30 տոկոսն իմպոտենտ է: Ընդ որում, այս ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը: Սեքսապաթոլոգների խոսքերով, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ, վիճակագրության համաձայն, պոտենցիալ 3 հիվանդից միայն մեկն է դիմում բժշկի:
    Ֆորումում ,եթե մեկը կա,որ տեղեկացված է կամ ունի կոնկրետ նյութեր այս հիվանդության մասին,կխնդրեմ տեղադրել այստեղ:
    Եվ ընդհանրապես, իմպոտենտությունը ինչպի՞սի հիվանդություն է:
    Էդ նրանից ա, որ կտրուկ աճել են էն աղջկերքի թիվը, որոնք չեն տալիս. այսինքն, այն աղջկերքի, որոնք դեմ են նախամաուսնական սեռական հարաբերություններին:

  11. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Սեքսապաթոլոգների տվյալներով, այսօրվա դրությամբ հայ տղամարդկանց շուրջ 30 տոկոսն իմպոտենտ է: Ընդ որում, այս ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը: Սեքսապաթոլոգների խոսքերով, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ, վիճակագրության համաձայն, պոտենցիալ 3 հիվանդից միայն մեկն է դիմում բժշկի:
    30-ը բազմապատկեցի 3-ով:

  12. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Վերջին տարիներին Հայաստանում իմպոտենտությամբ հիվանդ տղամարդկանց թիվը կտրուկ աճել է: Սեքսապաթոլոգների տվյալներով, այսօրվա դրությամբ հայ տղամարդկանց շուրջ 30 տոկոսն իմպոտենտ է: Ընդ որում, այս ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը: Սեքսապաթոլոգների խոսքերով, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ, վիճակագրության համաձայն, պոտենցիալ 3 հիվանդից միայն մեկն է դիմում բժշկի:
    Ֆորումում ,եթե մեկը կա,որ տեղեկացված է կամ ունի կոնկրետ նյութեր այս հիվանդության մասին,կխնդրեմ տեղադրել այստեղ:
    Հետաքրքիր ու աննոռմալ էր կարդալ այս ամենը դրան հետևող հարցից առաջ:
    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Եվ ընդհանրապես, իմպոտենտությունը ինչպի՞սի հիվանդություն է:
    Իմպետենտությունը դա այս կամ այն պատճառով տղամարդկային ուժի կորուստն է ժամանակավարապես կամ ընդմիշտ: Ժամանակավոր կորուստ կարող է ունենալ ցանկացած տղամարդ, կապված հոգեբանական դիսկոմֆորտի, դեպրեսիայի կամ այլ պատճառների, որը կարող է լինել ասենք մեկ կամ երկու անգամ: Դա ոչ թե 30% այլ բոլորի մոտ է հնարավոր: Իսկ երկարաժամկետ հատվածի համար, կարծում եմ 30% չափից մեծ ուրճացված թիվ է:

  13. #12
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Էդ նրանից ա, որ կտրուկ աճել են էն աղջկերքի թիվը, որոնք չեն տալիս. այսինքն, այն աղջկերքի, որոնք դեմ են նախամաուսնական սեռական հարաբերություններին:
    Աճել ա թե պակասել ?
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  14. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Եվ ընդհանրապես, իմպոտենտությունը ինչպի՞սի հիվանդություն է:
    հարցս հատկապես բժիշկներին...
    տեսակները,աղբյուրը,բուժումը,վարակը,այն ամենը ինչ մտնում է այս հիվանդության մեջ,և ոչ թե
    այն ինչ հիվանդություն է,ինչպես է արտահայտվում ...

  15. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    ԻՄՊՈՏԵՆՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԵԼ Է

    Հայ տղամարդիկ իմպոտենտ են դառնում իրենց խելքից

    «Առավոտի» հետ զրույցում Ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ-սեքսապաթոլոգ Հրաչ Պապյանը նկատեց, որ հայ տղամարդկանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում սեռական օրգանների վարակիչ եւ բորբոքային հիվանդությունների կանխարգելմանը, ինչի հետեւանքով դրանք գնալով խորանում են եւ, ի վերջո, հանգեցնում սեռական խանգարումների: Ըստ նրա, վերջին տասը տարիներին իմպոտենտությունը շատ երիտասարդացել է. եթե նախկինում 50-60 տարեկան տղամարդիկ էին նման խնդրով դիմում բժշկի, ապա այսօր՝ 30-40 տարեկանները: Պարոն Պապյանը երիտասարդ տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարման հիմնական պատճառներից է համարում քրոնիկական սթրեսները, 90-ականներին մութ ու ցուրտ տարիների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ինչպես նաեւ սեռավարակները:
    Տարեկան Ուրոլոգիայի կենտրոն սեռական խնդիրներ ունեցող մոտ 100 հիվանդ է դիմում, որոնց 70 տոկոսը, սեքսապաթոլոգի տվյալներով, հիվանդացել է սեռավարակներով: Ըստ Հ. Պապյանի, Հայաստանում, ի տարբերություն Եվրոպայի, սեքսով զբաղվելու կուլտուրան շատ ցածր է. «Մեր տղամարդիկ պատրաստ են մարմնավաճառների վրա մի գիշերվա համար 50 հազար դրամ ծախսել, բայց սեռական խնդիրներ ունենալու դեպքում ափսոսում են 5 հազար դրամ վճարել ու բժշկի խորհրդատվություն ստանալ: Մեր կենտրոն հիվանդներ են գալիս, որ իրենց հիգիենային ընդհանրապես չեն հետեւում: Հաճախորդ ենք ունենում, որ 15 օր լողացած չի լինում կամ առանց պահպանակի ում հետ պատահի սեքսով են զբաղվում: Մինչդեռ Եվրոպայում պոռնկուհին ոչ մի տղամարդու առանց պահպանակի մոտ չի թողնի: Երբ դիտողություն ենք անում, թե ինչու պահպանակ չեն օգտագործում, հայ տղամարդիկ պատկերավոր բացատրություններ են տալիս՝ պահպանակով սեքսը նույնն է, թե հակագազով վարդից հոտ քաշելը»:
    Ըստ Պապյանի, սովորաբար հայ տղամարդիկ բժշկի դիմում են այն ժամանակ, երբ իրենց մոտ այլեւս չի ստացվում սեքսով զբաղվել. «Ոմանք ինձ դիմելիս ասում են՝ բժիշկ, ընկել եմ վնուշկեքի մեջ: Այդ վնուշկեքից դուրս գալու համար նրանք պետք է բժշկի բոլոր ցուցումներին հետեւեն, ինչը շատ տղամարդիկ չեն անում, քանի որ այս հիվանդությունը բուժելու համար նախատեսված դեղամիջոցները շատ թանկ արժեն: Մարդիկ գումար չունեն, որ ախտորոշվելուց հետո բուժումը սկսեն»: Բացի այդ, Հ. Պապյանը գտնում է, որ մեր տղամարդիկ սեռական կյանքի մասին բավարար գիտելիքներ չունեն եւ նման հարցերում շատ բարդույթավորված են. «Եթե մարդը տեղեկացված է՝ ավելի քիչ է ընկնում դեպրեսիաների ու վնուշկաների մեջ եւ չնչին խնդիր ունենալու դեպքում անմիջապես դիմում է բժշկի՝ խուսափելով հետագա բարդություններից: Սրտաբանի հանգիստ դիմում են, բայց սեքսապաթոլոգի ամաչում են դիմել, հատկապես որ տեսնում են՝ բժշկի կաբինետի մոտ մի երկու կին է սպասում: Նման դեպքերում պատահում է, որ հաճախորդը հետ է դառնում՝ այդպես էլ բժշկին չտեսնելով, քանի որ ամաչում են իմպոտենտի իրենց հիվանդությունից: Դրա համար նույնիսկ անունն ենք փոխել՝ իմպոտենտ տերմինը փոխարինելով էրեկտիլ դիս ֆունկցիայով»:
    Սեքսապաթոլոգի խոսքերով, եթե նույնիսկ մեր երկրում իմպոտենտն ախտորոշվում է եւ ցանկանում բուժվել, դեղատներում այդ հիվանդության դեմ հիմնականում կեղծված դեղամիջոցներ են, որոնք որակյալ դեղերից շատ ավելի էժան են, ուստի հիվանդները դա են ընտրում: Կեղծ դեղերը ներկրված են Հնդկաստանից եւ ոչ մի օգուտ էլ չեն տալիս:

    հ.գ.Առավոտ օրաթերթից,հավաքեցի,հետո հիշեցի ,որ կայք կա,ու կարող էի ընդհամնեը քոփի անել

  16. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. իմպոտենտություն

    Լեգնա չտեսա այդտեղ քանակի մասին որևէ տեղեկություն: Զուտ իրական տեղեկություններ էին: Եվ ի՞նչ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •