User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեզ համար կա՞ն Բիթլզի նման/ավելի լավ էլի խմբեր/կատարողներ:

Քվեարկողներ
26. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո՜, կան

    7 26.92%
  • Կան նման, բայց Բիթլզը տարբերվում է

    9 34.62%
  • Կան ավելի լավերը, բայց քիչ են գովազդված

    2 7.69%
  • Չէ՜, չկան

    2 7.69%
  • Չկան, ու էլ չեն լինի

    5 19.23%
  • Լավ է, որ չկան, ու թող չլինեն

    0 0%
  • <Այլ տարբերակ> (մեկնաբանել)

    1 3.85%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Մենակ Բիթլզը չի՞, էլի այդպիսիք կա՞ն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակ Բիթլզը չի՞, էլի այդպիսիք կա՞ն

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով նրանց նման փառքի հասած խումբ չկա, բայց նրանց մակարդակի խումբ, իհարկե, կա Rolling Stones, շատ զարմացա, որ տեսա նրանց մասին բան չէք գրել........
    Rolling Stones–ի անունն այս պահին ինձ մի բան հիշեցրեց...
    Ուրեմն հիշում եմ՝ 20–րդ դարի վերջին՝ Նոր տարվա շեմին, «TV-ալիք» շաբաթաթերթում մի հրապարակում կար դարի գլխավոր դեմքերի ու իրադարձությունների մասին։ Չգիտեմ, թե ինչ հարցումների կամ հետազոտությունների արդյունքում համաշխարհային մասշտաբով ընտրվել էին, ասենք, դարի գրողները, դարի քաղաքական գործիչները, դարի կանայք, դարի ֆիլմերը, դարի երաժշտական խմբերը և այլն։ Ճիշտն ասած՝ երաժշտական խմբերի ընտրությունը սկզբում շատերիս զարմացրեց, ցուցակը հետևյալն էր.

    1. Beatles
    2. Rolling Stones
    3. ABBA

    (Վերջին երկուսի հերթականությունը, ճիշտն ասած, լավ չեմ հիշում, պատահական եմ գրել... )

    Beatles–ի անունն այս ցուցակում կարդալը, ընդ որում՝ հենց առաջին տեղում, իհարկե, բնավ զարմանալի չէր, խոսքը մյուս երկուսին էր վերաբերում, քանի որ շատերս համոզված էինք, որ շատ ավելի, այսպես ասած, արժանի խմբեր կարող էին լինել նրանց փոխարեն, թեև անձամբ ես երկուսին էլ բարձր եմ գնահատում ու սիրում, իսկ ABBA–ի նկատմամբ առանձնահատուկ թուլություն ունենալով հանդերձ՝ այդ խմբին որոշակիորեն չեմ համարում այնքան բարձր մակարդակի, որ արժանի լիներ դարի երեք լավագույն խմբերի ցուցակում հայտնվելու...

    Պարզապես երևի հաշվի է առնվել այս խմբերի՝ իրենց ժամանակին ունեցած խելահեղ երկրպագուների աննկարագրելիորեն մեծ բանակը և դրանով պայմանավորված փառքն ու ճանաչումը, որին հասել են վերոնշյալ երեք խմբերը, սակայն, երևի շատերը կհամաձայնեն, որ, ի տարբերություն վերջին երկուսի (Rolling Stones և ABBA), որոնց աստղային փառքը որոշակի շրջանից հետո, կարելի է ասել, խամրել է՝ իր տեղը զիջելով մի շարք այլ հետաքրքիր խմբերի, Beatles–ի զանգվածայնությունը, թեև համեմատած իրենց ժամանակների հետ, բնականաբար, «հանդարտվել է», բայցևայնպես, չի մարել։ Այսօր Beatles-ին ABBA–ի կամ թեկուզ Rolling Stones–ի հետ համեմատելը նույնիսկ անհեթեթ է թվում, մինչդեռ ժամանակին այս խմբերը գրեթե հավասար փառք ու զանգվածայնություն են վայելել։

    Հիշում եմ, երբ ծնողներիս հայտնեցի զարմանքիս մասին՝ կապված Rolling Stones-ի ու ABBA–ի՝ այդ ցուցակում ընգրկված լինելու մասին, իրենք էլ իրենց հերթին զարմացան, որ ես զարմանում եմ, քանի որ իրենք, ապրած լինելով այս երեք խմբերի զանգվածայնության գագաթնակետի տարիներին, դեռ վառ հիշողություններ ունեին այդ տարիների մասին, և ասացին, որ ես ուղղակի չեմ տեսել ու չեմ կարող պատկերացնել այդ խմբերի համբավի մեծությունն այն ժամանակ»։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում. իսկ ու՞ր է հիմա այդ համբավը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.05.2008, 17:36:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենակ հայերը
    Հեղինակ՝ Սյունիք, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1497
    Վերջինը: 10.04.2021, 20:39
  2. Երեխաները՝ մենակ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.11.2016, 15:40
  3. Երբ մենակ ես ինքդ քեզ հետ...
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.03.2010, 13:26
  4. Մենակ ենք...
    Հեղինակ՝ impression, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.07.2007, 23:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •