User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 703 հատից

Թեմա: Հայերի ծագումը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Լիարժեք անդամ !!Sinner!!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2008
    Գրառումներ
    70
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Հայերի ծագումը

    Մենք գիտենք, որ բացի հայերից ուրիշ ոչ մի ազգ հայերեն չի խոսում չէ՞ Այսինքն լեզուն այն հիմնական հատկանիշներից է, որը մեզ առանձնացնում է այլ ազգերից:
    Լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը իր մի հետաքրքիր ապացույց է բերում հայերի հին ազգ լինելու կապակցությամբ: Պարզվում է, որ հայերենում կան շումերերեն ու աքքադերեն բառեր (փոխառություններ): Շումերական արձանագրություններում, օրինակ, հանդիպում են հետևյալ բառերիը` արագիլ, արեգակ, պատ, ուշ, փակ, մութ... Իսկ աքքադական փոխառություններ են շոր, կնիք, կշիռ, կաշառք, կմախք, խոր, քուրմ, կիր, թոնիր բառերը: Դե քանի որ աքքադները միջագետքում ապրել են մինչև մ.թ.ա. 7-6-րդ դարերը, այդ առումով (այսինքն նրանց լեզվով խոսել են մինչև այդ ժամանակները) դա մեզ այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ մենք գիտենք Ուրարտուի կամ Վանի թագավորությունը այդ ժամանակ արդեն կար և տվյալ բառերը կարող էին մեզ փոխանցվել հենց այդ ժամանակաշրջանում:
    Այլ բան են շումերերենից փոխառված բառերը: Շումերները գոյատևել են մինչև մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջը: Սա նշանակում է, որ ամենաուշը մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին արդեն կային հայեր, որոնք շփվել են շումերների հետ, կատարել փոխադարձ այցելություններ, առևտրական հարաբերությունների մեջ մտել և նրանց բառապաշարից որոշակի փոխառություններ արել:

    Ավելացվել է 12 րոպե անց
    իսկ հայերի մասին առաջին հիշատակումները հանդիպում են Աքքադի թագավոր Նարամ-Սին-ի արձանագրություններում: Այդ արձանագրությունում հիշատակվում են այն պետությունները, որոնց դեմ պատերազմել է Նարամ-Սինը մ.թ.ա. 2270-2230թթ., այդ թվում «Արմանի»-ն: Քանի որ Արմանի երկիրը այդ արձանագրությունում գրված է Էլբա-ի կողքին (Էլբան գտնվում էր այժմյան Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում) ուստի որոշ գիտնականներ կարծում են, որ Արմանի պետությունը կարող է ոչ թե Հայաստանը լինել, այլ ուրիշ երկիր՝ Միջերկրական ծովի ափին: Բայց այս տեսակետը այնքան էլ հիմնավորված չէ, քանի որ Մեծ Հայքի հարավում գտնվել է մի Նարամ-Սինի կանգնեցրած սյուն, այդ թագավորի արձանագրությամբ: Այդ սյունը Նարամ-Սինը կանգնեցրել է տվյալ տարածաշրջան կատարած արշավանքի կապակցությամբ:
    Վերջին խմբագրող՝ !!Sinner!!: 12.05.2008, 22:38: Պատճառ: Գրառման ավելացում
    Գրառում ունիտազին >>>
    <<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  2. Ադրբեջանցիների ծագումը
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.04.2009, 17:34
  3. Երգերի ծագումը
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.10.2008, 17:41
  4. Հայերի բիզնես մտածելակերպը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.10.2008, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •