User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 703 հատից

Թեմա: Հայերի ծագումը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Բարև Ձեզ.

    Ժողովուրդ, երևի ոչ մեկի համար գաղտնիք բացած չեմ լինի, որ ասեմ – Ես <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> մատենաշարի հեղինակն եմ: Տարեգիրքը ստեղշելիս ես բնականաբար դեմ առա ամենահիմնարար հարցերից մեկին – հայերի շագմանը: Այսինք, քանի որ ես գրում եմ Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք, որը պետք է ընդգրկի ժամանակաշրջանը սկսած Հայ ժողովրդի շագումից ց այսօր, ես պետք է ինձ համար պարզեի մի շատ կարևոր հարց –

    Որ պահից են /կոպիտ ասած/ ծագել հայերը:

    Ճիշտն ասած չէի պլանավորել շատ խորանալ, բայց ընթացքում այնքան նոր նյութ բացվեց, որ ահագին խորացա: Արդյունքում <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1>>-ում ես շարադրեցի մի քանի տեսակետներ, որոնք էլ հենց կուզենայի այստեղ դարձնել քննարկման առարկա…

    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1>>-ից

    Հայոց Ձորի ճակատամարտը և մոռացված մի արքայատոհմ

    <<… Հայոց Ձորի ճակատամարտը ավանդորեն համարվել է վիպական, հեքիաթային և այլն, սակայն ուշադիր ուսումնասիրողը այստեղ ոչ մի <<հեքիաթային>> տարր չի գտնի, քանզի մարտական գործողությունները և դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների նկարագրությունը նման ենթադրության որևէ հիմք չի թողնում: Սկսենք նրանից, որ հակառակորդի բանակի մասին խոսելիս <<երկնադեզ հսկաներ>> և <<հավերժ քաջեր>> ասելով Մովսես Խորենացին կամ այն աղբյուրը, որից օգտվել է նա, առաջին դեպքում ուղղակի ուզեցել են ընդգծել հակառակորդի բանակի ընտիր կազմը, նրանում հատկապես հաղթանդամ ռազմիկների մեծ քանակությունը, իսկ երկրորդում ըստ երևույթին նկատի է ունեցվում հետագա պարսկական մատյան գնդի նման մի զորաբանակի մասնակցությունը, որի կազմը ինչպես հայտնի է անփոփոխ էր և այն անվանվում էր նաև <<անմահների գունդ>>: Ըստ երևույթին այս զորագունդը հանդիսացել է Սարգոն Աքքադացու (մ.թ.ա. 2316-2261) 5.400-անոց վարձկան-մշտական զորաբանակի նախատիպը, որն էլ հետագայում իր զարգացումը ստացավ Աքեմենյան և Սասանյան բանակներում:
    Ինչ վերաբերվում է այս ճակատամարտ-ի թվականին, ապա տոմարագիտական հաշվարկներով ապացուցվել է նրա կոնկրետ տարին, ամիսը և օրը: Իր հերթին առաջնորդվելով <<Համադրման մեթոդ>>-ով` կարելի է պարզել նաև, թե ով է եղել թշնամիների առաջնորդը` Մովսես Խորենացու հիշատակած <<Բել>>-ը: Այսպես, ինչպես երևում է միջագետքյան սեպագրերի ուսումնասիրություններից, Միջագետքի քաղաք-պետությունների միջև մոտ 200 տարի տևած հյուծիչ պատերազմները մ.թ.ա. մոտ 2500 թ-ին այնքան թուլացրին դրանք, որ համաձայն <<Նիպպուրյան արքայական ցանկ>> անունով պահպանված արձանագրության, այդ ժամանակ. <<Ուրը հաղթվեց և գահը տեղափոխվեց Ավան (Էլամի մայրաքաղաքը – Մ.Հ.)>>: Դրանից հետո որոշ ժամանակ Միջագետքում (առնվազն Քիշում, Լագաշում, Ադաբում և Ումմայում) գերիշխեց Էլամը, որի արքան այդ ժամանակ, համաձայն Լագաշում և Ադաբում գտնված մի քանի իրերի վրա արված մակագրությունների, Մեսիլիմն էր, և որը կրում էր նաև Քիշ քաղաքի լուգալի (այդ ժամանակաշրջանում` քաղաքի ավագանու կողմից ընտրվող կառավարիչ-զորավար) տիտղոսը: Պարզ է դառնում, որ հենց միջագետքյան քաղաքների այս երկարատև և ավերիչ պատերազմների արձագանքներն են, որ պահպանվել են Խորենացու (Գիրք 1, գլուխ 10) մոտ (<<… այն ժամանակ ամեն մի մարդ խելագարված սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու>>), և դրան հաջորդած պատմության մեջ հայտնի Միջագետքյան քաղաքների քիչ թե շատ կայուն առաջին միավորումն իրականացրած Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմի գործունեությունն է, որ Մովսես Խորենացու կողմից ընկալվել է որպես. <<… և Բելին պատահմամբ հաջողվում է բռնանալ և բոլոր երկրները գրավել>>: Այս սխեմայում լիովին տեղավորվում են նաև Հայկ Նահապետի գործողությունները, որը չհամակերպվեց այս ամենի հետ, և նոր արքայի <<աշխարհանվաճ>> նկրտումները, որը ցանկացավ հնազանդեցնել նաև Հայկին ու նվաճել նրա երկիրը: Ինչ վերաբերվում է հիշատակվող Բաբելոն քաղաքին, որն արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում է այս դեպքերից միայն մոտ 200 տարի հետո, այն էլ որպես միայն երկրորդական մի քաղաք, ապա դա ամենայն հավանականությամբ կարելի է բացատրել նրանով, որ նախ այն հիշատակված է Աստվածաշնչում և բացի այդ հետագա հազարամյակներում այն Միջագետքի ամենահայտնի քաղաքն էր և պատմիչների կարծիքով ցանկացած Միջագետքյան տիրակալ բնականաբար հենց այն պետք է ունենար որպես իր մայրաքաղաք: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ <<Բել>>-ը իրականում Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմն (մ.թ.ա. մոտ 2500 - ուղ. 2492) է, իսկ նրա` ըստ Խորենացու հետևակ (քանի որ այդ ժամանակ ձին դեռևս չէր օգտագործվում մարտական նպատկներով) բանակը` Էլամի և Միջագետքի քաղաք պետությունների միացյալ բանակը, որը հենց այդ պատճառով էլ իր ժամանակի համար աննախադեպ էր իր մեծությամբ:
    Այս ամենի հետ կապված կուզենայի անդրադառնալ նաև Միքայել Չամչյանի բերած Հայկազունիների արքայացանկին: Չամչյանը այն կազմելիս հիմք է ընդունել հիմնականում Մովսես Խորենացու, մասսամբ էլ այլ (հնարավոր է` մեզ անհայտ) պատմիչների տվյալները (որի պատճառով նրա բերած ցանկում, ի տարբերություն Խորենացու ցանկի, առկա են վերջինիս կողմից չհիշատակվող հինգ արքա` Կար (մ.թ.ա. 1289-1285) (այս արքային, ի դեպ, Մխիթար Այրիվանցին հիշատակում է), Շավարշ II (մ.թ.ա. 1180-1137), Պերճ II (մ.թ.ա. 1075-1035), Ամբակ II (մ.թ.ա. 910-883), Փառնվազ II (մ.թ.ա. մոտ 590-588)), սակայն նշել է նաև գահակալների կառավարման թվերը, մի հանգամանք, որը խիստ թերհավատ մոտեցման տեղիք է տվել: Սակայն գոյություն ունեն մի քանի ուղղակի և անուղղակի փաստեր, որոնք հիմք են տալիս կապելու Չամչյանի բերած արքայացանկը և արքաների գահակալության տարիները համընդհանուր պատմության իրադարձությունների հետ և այդ ճանապարհով հաստատելու վերջիններիս իսկությունը: Այսպես.
    1. Մովսես Խորենացին (Գիրք 1, գլուխ 12) հայտնում է, որ Արամայիսը (մ.թ.ա. 1980-1940) հիմնեց Արմավիրը: Նա չի ճշտում, թե ինչ պատճառով Արամայիսը մայրաքաղաքը Հայկաշենից տեղափոխեց դեպի ավելի հյուսիս գտնվող իր նոր քաղաքը, սակայն համընդհանուր պատմության հետ համադրելիս ակնհայտ է դառնում, որ դրա պատճառը Արաբական թերակղզուց դուրս եկած քոչվոր ամորիացիների մ.թ.ա. մոտ 2010 թ-ից սկսած ավերիչ արշավանքներն էին Միջագետքում` Արատտայի քրմապետության հարավային նահանգների անմիջական հարևանությամբ, որոնք սպառնում էին երկրի մայրաքաղաքին: Այսպիսով Արամայիսի գահակալության տարիների նրա հիմնական գործողությունը լիովին համապատասխանում է այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը նշում է նրա գահակալության տարիները:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (25.08.2010), Loki (18.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  2. Ադրբեջանցիների ծագումը
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.04.2009, 17:34
  3. Երգերի ծագումը
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.10.2008, 17:41
  4. Հայերի բիզնես մտածելակերպը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.10.2008, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •