Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Համաձայն չեմ: Մեկ գրային համակարգը կարելի է հասկանալ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՁԵՎՈՎ: Հապա փորձիր ներկայիս հայատառ այբուբենով գրված հայերեն բառեռը այլ համակարգով հասկանալ...
Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
[B][I][U]Գրել է Արտակ Մովսիսյան
26-11-2007Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվում է մի վայր ևս՝ hur-ru-um-kur-ra, որը սկզբնապես վերծանվում էր որպես Խուռում (իմա՝ խուռիների) երկիր, իսկ Ք. Վիլքեն առաջարկեց այն ընթերցել որպես հասարակ անուն՝ «լեռան քարայր» իմաստով:
Այսինքն՝ այնքան ուսումնասիրուած մի գիտութիւն, որն է շումերագիտութիւնը, եւ նրա մաս կազմող շումերերէնը, նրանով գրուած սեպագրերը, կարող են ընթերցուել եւ հասկացուել տարբեր ձեւեր:

Բոլորս գիտենք ի'նչ է առասպել, ի'նչ է իրականութիւն: Արդի գիտութեան հասու մարդը կարող է զանազանել՝ իրականը անիրականից: Հին յոյներն էլ ունեցել են առասպելներ:
Ինչեւէ, մեր խնդիրը՝ արդի «պատմագրութեան» վերադարձն է, դէպի առասպելախառն պատմագրութեան ժամանակները:
Մի պատմաբան, որ ջրհեղեղը վկայում է որպէս կատարուած իրողութիւն, չի կարող իրապաշտ գիտնական լինել... նրա գործերը կարդալուց կդադարեմ:
Նա ասում է գտել է գրային 10ից աւելի համակարգ: Սրան էլ չեմ հաւատում, քանզի եթէ գտած լինէր, հաստատ նոր տուեալներ կունենայինք՝ նախամեսրոպեան ու նախաքրիստոնէական Հայաստանի մասին:
Իսկ նա, դեռեւս օգտագործում է Հին Կտակարանի եւ Շումերի տուեալները իր պատմագրութեան մէջ:
Է՜, ի՞նչ է գտել նա՝ ՈՉԻՆՉ: