Մովսիսյանը...Արտակ Մեսրոպյանը նաեւ հաղորդել է
Որոշ ժամանակ անց կլինի վաճառքում:Ի դեպ, կարողա իմանաք, ֆիլմը որտեղից կարելի է գտնել?
Լաաավ ասիր... Ապեր, ինքը առնվազն 1998-ից ԵՊՀ-ում դաս է տալիս...Ի դեպ, Արտակ Մովսիյանը անցած տարվանից ԵՊՀ-ում պատմություն առարկան ա դասավանդում:
Բայց ով ասեց, որ ՄԻԱՅՆ դրանից ենք կախվե՞լ:Դու պատեկարցնու՞մ ես, որ հսկայական մշակութային ժառանգություն թողած ազգը, կախվել է
Դե լավ, հա...Եղբայր, մի հատ Քարահունջի աստղադիտարանով վերածնված ազգային ինքնագիտակցությամբ հայը, առաջին իսկ հարմար պահին, չիշիկ կանի Քարահունջի հենց առաջին քարի կողքին:
Մեկը մյուսին չեն և ՉՊԻՏԻ բացառի:Լիոն ջան, պատմական ու մշակութային ժառանգության պահպանման հետ կապված այնքան արդիական խնդիրներ կան այսօր Հայաստանում, որ Քարահունջի առաջին աստաղդիտարան լինելը այդ ցանկում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը:
Է հա, համաձայն եմ, վատ է... Բայց դա նշանակում է Քարահունջը մոռանա՞նք: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ, ինչու պիտի մեկը մյուսին բացառե՞ն:Երևանի կենտրոնում, Էրեբունու ամրոցը սարքել են հասարակական զուգարան, իսկ թանգարանի վիճակն ուղղակի ողորմելի է: Գառնի-Գեղարդ ուղղությամբ երկու հատ տուրիստ են գնում, որ մի հատ նորմալ բան տեսնեն, առաջին բանը որ հանդիպում են, ձորում թափված աղբակույտերն են, խորոված քյաբաբն ու դհոլ զուռնայով տնգլտաշին: Զվարթնոցի մասին համարյա մոռացել են: Սանահին, Հաղպատ, Հաղարծինի կողմերը հեսա ծառ չի մնալու, իսկ դուք ընկել եք մի հատ Քարահունջի հետևից, որ ազգային ինքնագիտակցություն բարձրացնենք:
Հա ի՞նչ, որ Քարահունջից չխոսեցինք, դա կուղվի՞: Որ իմանամ կուղվի, առաջինը ես չեմ խոսի...Էսօր արդեն, ապաշնորհների պատճառով, Հայաստանից մի միլիոն մարդ գնացել է: Սենց բան մեկ էլ Ցեղասպանության ժամանակ էր եղել: Քանի՞ հայի ազգային ինքնագիտակցությունն ա ստիպել մնալ Սիսիանում, Քարահունջի կողքը՝ Վալդիվաստովսկ գնալու փոխարեն: Ընկեր, երկիրը հելել տեղից գնում ա, իսկ դուք ազգային ինքնագիտակցություն եք ուզում բարձրացնել երկու քարով ու դրանց հորիզոնական ծակերով:
Ապեր, կասեի, բայց... ես ֆորումներում քաղաքականությունից չեմ խոսում, երևի արդեն նկատած կլինեսԻնձ մի բան ասա, ոնց անենք, որ մեր էն ունեցածի, որի մասին ամբողջ աշխարհը գիտի ու որով հպարտանում ենք, հերը վերջնականապես չանիծենք, ու մի հիսուն տարի հետո էլ Հայաստանում հայ մնացած լինի, որ Քարահունջի ծակերից աստղերին նայի: Ո՞նց անենք, որ էս մի կտոր մնացած հայրենիքի սահմանները պաշտպանող բանակ լինի: Ո՞նց անենք, որ թուրքերից բեթար Երևանի հետ վարվող քաղաքապետը, մինչև Քարահունջին հասնելը, Էրեբունու ամրոցը իրացման տարածք չհայտարարի ու տեղը հերթական անճոռնի շինությունը չկառուցի: Ո՞նց անենք, որ Գեղարդ հյուր տանելուց ամոթից գետինը չմտնենք:
Ֆիլմը նայելիս ՀԵՆՑ ԱՅԴ մտքերը մի պահ անցան ուղեղովս...Ընկեր, իմ համար էտ Մեծամորի աստղադիտարանի մասին կինոն, մեր ցավալի իրականության ծաղրն է: Լուրջ մարդը էտ կինոն նայելուց հետո, դուրս կգա որ սենց հնագույն ու փաահեղ քաղաքակրթություն կերտողների մշակույթի հետ ծանոթանա, ու ռաստ կգա աղբակույտի՝ բարձր ազգային ինքնագիտակցությամբ թափված, երեկոյան կողմ, երբ բոլոր աստղասեր հայերը դուրս են գալիս փողոց աստղագիտությամբ զբաղվելու:
Հզոր ֆիլմ է: Անպայման նայիրՀա, քանի չեմ մոռացել, հենց առաջին հնարավորության դեպքում, այդ ֆիլմը դիտելու եմ, քանի որ համոզված եմ, որ շատ հետաքրիր ֆիլմ կլինի:
Էհհհ, դե դա արդեն...Ի միջայլոց մի քանի օր առաջ ձեռս վիդեո ֆայլ էր ընկել: Մի հատ պրոֆեսր աստղային քարտեզի վրա գիծ միծ էր քաշում, հետո հայկական տառերը վերածում էր թվերի ու ըստ էդ թվերի էդ գծերը միացնում էր իրար, հետո տանում էր միացրած գծերի անկյան կիսորդը ու են հին կետերի վրայից զուգահեռ գծեր էր տանում դեպի սկզբում գծած գիծը՝ մինչև հատվելը: Ստացված կետերը սահուն կորով միացնում էր ու գիտե՞ք ինչ էր ստանում: Հայկական լեռնաշխարհի ջերմաստիճանի տատանման գրաֆիկը ըստ տարվա եղանակները Դրանով «ապացուցում» էր մեր այբբուբենի 10 000 տարեկան լինելը:
Իհարկե եթե աստղագիտությունից ժեշտի մակարդակի գիտելիքներ ունենայի, հաստատ հավատալու էի ու էս թեմայում ըդնիմախոսների հետ կատաղի վիճեի, բայց էդ գիտնական ձաձան մի բան բաց էր թողել:
Պրեցեսիա երկրի առանցքի պտույտը 25 765 տարի պարբերությամբ: Երևի պարոն գիտնական ձաձան չգիտեր, որ 10000 տարի առաջ աստաղյին քարտեզը այլ տեսք է ունեցել: ափսոս:
Կեցցես - լավ է ասված:Բոլորն էլ գիտեն ու հասկանում են թվարկածդ խնդիրները, բայց դա չի նշանակում, որ քանի այդ հարցերը լուծված չեն, մարդիկ չեն կարա պատմությամբ զբաղվել. Ամեն մարդ իրա գործնա անում.
Կա, եղբայր, թարգմանված է...Ի՞նչ լեզուով է գրուել, գոնէ մի նախադասութիւն թարգմանուէր: Չկայ, չկայ ու չկայ: Եթէ թարգմանելի նախադասութիւններ, խօսքեր չկան, գոնէ տեքստերը ներկայացուեն, ինչպէս՝ սեպագրերի ու մեհենագրերի իսկական տեքստերը կան արձանագրուած՝ ժայռի, որմի եւ պապիրոսի վրայ:
Ի դէպ՝ սեպագրերն ու մեհենագրերը, մի տողի կամ մի գծի վրայ շարուած, իսկական տեքստ են յիշեցնում:
Էջանիշներ