Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ Քարահունջը և դրա նման կառույցները այն ամենապրիմիտիվ գործիքներն ու կառույցներն են, որոնցով մարդը առաջին անգամ փորձ ա արել ինչ-որ բան հասկանալու իր շրջապատող աշխարհից
Արիացի ջան, լրիվ համաձայն եմ հետդ: Անկեղծ: Մեծ հավանականությամբ իրոք աստղադիտարան է: Հնարավոր է նաև աստղադիտարան - պաշտամունքային վայր հիբրիդ լինի: Մարդիկ հաստատ այդ ժամանակ աստղերին նայել են, ուսումնասիրել են, ու հաստատ աստղագիտության բնագավառում գիտելիքներ են ունեցել: Բայց դու մինչև Լիոնի գրածների տակ շնորհակալություններ շարելը, նայի թե քո ասած պրիմիտիվ գործիքն ու շինույթունը ինչ պրիմիտիվ գործիքներով է զինված - պերիսկոպ, սնդիկային հայելիով:

Քարահունջի նմանությամբ շինույթուններ ամբող եվրոպայով մեկ մի տաս հատ կլինի, բացի Սթոունհենջից; Բայց չգիտես ինչի մենք մտածում ենք, որ առաջինը պիտի Քարահունջը եղած լինի, իսկ մնացածի եթե ոչ շինարարները, ապա նվազագույնը գլխավոր կոնստրուկտորը պիտի հայ լինի:

Մենակ նախագծելուց մոռացել են Սթուունհենջի քարերի վրա էլ ծակեր անել, չգիտես ինչի, ու փոխանցել են միայն անվանումը; Դե սկզբունքորեն դրան էլ կարելի ա բացատրություն գտնել: Քարահունջը գործող աստղադիտարան էր, իսկ Սթոունհենջը դրա մակետը, որն օգտագործվում էր որպես թանգարանային նմուշ: