Մեջբերում Պարիս Հերունու գրքից`
Հին Հայաստանում գիտության, լեզվի և մշակույթի բարձր զարգացածության մակարդակ լինելու մասին իմ կարծիքը եզակի չի:
20-րդ դարի գերմանացի հայտնի պատմաբան Ի.Մաունդերը, հնագետ Շվարցը[5] և բրիտանական հռչակավոր աստղագետ ու աստղագիտության պատմաբան Վ.Օլթերը [6] գրում են, որ առաջին մարդիկ, որոնք բաժանել են երկինքը համաստեղությունների ու անվանել են դրանք, ապրել են ոչ թե Եգիպտոսում, ոչ թե Բաբելոնում, այլ Հայկական Բարձրավանդակում/Եփրատ գետի հովտում/ և Արարատ սարի շուրջը 360 մինչև 410 տեղի լայնություններում, և այդ պրոցեսն ավարտվել է մ.թ.ա 3-րդ հազարամյակում: Ըստ Վ.Օլթոքի այս հետևություները հաստատվում են նաև պատմական ու հնագիտական տվյալներով:
Ի.Մաունդերը գրում է նաև. “Եգիպտացիները, որոնց մանումենտների վրա հայտնաբերել են կենդանակերպի տասներկու նշանները, խոստավոնում են, որ աստղերի մասին այդ գիտելիքները նրանք փոխառել են հալդերից /այսինքն հայերից, տես ստորև Պ.Հ/, որոնք իրենց հերթին եղել են հույների ուսուցիչները Ֆալեսի ու Պյութագորասի ժամանակներում”[5]:
Կենդանակերպի նշանները, որոնք կիրառվում են մինչև օրս, կենդանակերպի համաստեղությունների հին հայկական հիերոգլիֆներն են, որոնք մինչև մեր օրերը պահպանվել են Հայաստանում, օրինակ, Մեծամորի Մոնումենտում/հնագույն մեծ ձուլարան-գործարան և աստղադիտարան մ.թ.ա 5-րդ հազարմյակի Արարտյան դաշտում/[7], ժայռերի վրա հին գրերում[3,4], հայոց Մատենադարանների հին ձեռագրերի էջերի վրա:
Որպես Երկիր մոլորակի խորհրդանիշ /մարդկանցով բնակեցված/` ժամանակակից աստղագիտությունը /հնուց/ օգտագործում է շրջանագիծը վերևը դրված խաչով: Դա Երկրագնդի հին հայկական նշանն է, շրջանագիծ, վրան կանգնած մարդով,որն ավելի պարզ ու հին է քան նկ. 43-ում պատկերված պետրոգիլֆը/նկ.43-ում պատկերված է կլոր Երկիրը ու վրան 4 մարդ, այն ես տեղադրել եմ այս ֆորումու/: Նույն կառուցվածքն ունեն հռչակավոր հայկական հազարավոր խաչքարերին քանդակված զարդանկարները, որոնք ստեղծվել են նախքան քրիստոնեությունը և հատկապես այդ ընդունելուց հետո:
Ֆրանսիացի հռչակավոր աստղագետ և փիլիսոփա Կ. Ֆլամարիոնը[8], բրիտանացի գիտնական Ա. Բերրին[9] և այլոք նշում են, որ նախապատմական ժամանակներում Հայկական Բարձրավանդակում աստղագիտությունը բարձր մակարդակ է ունեցել:
Ամերիկացի գիտնական, Ստոունհենջի և Քալենիշի հանրահայտ հետազոտող Ջ. Ս. Հոուկինսը 1970-ականներին գրել է Հայաստանի Գիտությունների Ազգա յին Ակադեմիայի պրեզիդենտ Վ.Հ. Համբարձումյանին, որ Ստոունհենջը եզակի չի ու նման աստղագիտական մշակույթի առկայությունը պետք է հայտնաբերվի Հայաստանում[1,2]: Քարահունջը և այս գրքի ՄԱՍ 1-ը Ջ.Ս. Հոուկինսի իրավացիության վառ ապացույցն են:
Քարահունջը հանդիսանում է նաև վերը նշված կարծիքների հաստատումը հին Հայաստանի բարձր զարգացած մշակույթի և աստղագիտության մասին:Հ.Գ.
Օգտագործված գրականություն
1. Հասրաթյան Մ., Մեգալիթիկ կառույցներ, “Պատմահնագիտական ուսումնասիրություններ” Երևան, 1985
2. Hawkins G.S.- Herouni P.M., Private Correspondence, Yerevan-Washington-Yerevan, 64 pages, Boston University Archives, Special Collection, Boston, MA, ASA, February-October 1999
3. Туманян Б., Петросян С., Астрономические петроглифы, Ереван 1970
4. Tokatyan K.S., The Astronomical method for Absolute Chronology of Rock Carvings with Constellations, Proc. Of 2nd Inernat. Congress of Rupestrian Archaeology, Valamonica Italy, 1997
5. Maunder E., Astronomy Without Telescopes, London, 1906
6. Олкотт У., Легенды зжездного мира, С.-Петербург, 1911
7. Այվազյան Ս., Հին Հայաստանի պատմությունից, Երևան, 1986
8. Фломарион К., Популярная астрономия, С.-Петербург, 1913
9. Берри А., Краткая история астрономии, Москва, 1946
Էջանիշներ