Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց նույն ձևով բարեկամս, հնարավոր է, հայտնվեր Տուրոջանը և ասեր, որ քո պնդումը չէ ճիշտ և հետևաբար, Տրիբունի ուղեղը հնարավոր է որ կարծրացած է:
Նոր տեսա այս «լուրջ» մեղադրանքը: Բացատրեմ. հարգելիս, ամբողջ խնդիրն այն է, որ քո կամ ՏուրոՋան-ի այդպիսի պնդումը գրոշի արժեք չունի մասնավորապես իմ համար: Դու կամ ՏուրոՋանը (եթե իհարկե նույն մարդը չեք) կարող եք սուբյեկտիվորեն այդպես համարել, դա ձեր անձնական խնդիրն է, չնայած իրականում այդպիսի ծայրահեղ կարծիք ունենալու պոտենցյալն իմ կարծիքով ոչ թե խնդիր, այլ անձնական դժբախտություն է: Ինչևէ: Խնդիրն այն է, որ ես իմ գրառման մեջ չէի անդրադարձել իմ պնդումին, ես պարզապես ասել, փաստել էի, որ հարգարժան ՏուրոՋան-ի գրածը ոչ այլ ինչ էր, քան սովորական կծոցի, սադրանք, բանավեճն այլ հարթություն տեղափոխելու փորձ: Մնացածը անիմաստ բառերի շարան է և ինձ շատ կներեք, բայց ես հազար անգամ ավելի լուրջ գործեր ունեմ, քան այստեղ այս «բանավեճին» մասնակցելը