Այ հենց Ձեր ողբերգությունն էլ դա է - Հայոց պատմությունը գիտեք ըստ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ: Իսկ դրանք գրված են սովետական ժամանակ կամ էլ սովետական ոգով համակված գիտնականների կողմից: Սրանց ձեռ էր տալիս ապացուցեին, որ հայերը միշտ էլ եղել են խեղճ, թույլ, օտարին ենթակա... բնականաբար, սովետի ժամանակ էլ պիտի ենթակա լինեին "մեծ եղբորը"` ՍՍՀՄ-ին: Այլ բան համարվում էր ուղղակի ազգայնամոլություն: Դրա համար էլ այդ մասին չէին գրում...Բացի Հայոց Պատմության դպրացական գրքերը ու նայի:
Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը ծանոթ չէ իր իրական պատմությանը: Սովետական շրջանում հրատարակված հայ ժողովրդի պատմության դասագրքերը, մենագրությունները և այլ աշխատությունները հայոց պատմության վերաբերյալ խիստ թյուր կարծիք են ձևավորվել : Բանն այն է, որ վերջիններս մի քանի տեսանկյունից լիովին աղավաղում էին իրականությունը և տալիս էին խեղաթյուրված պատկերացում հայ ժողովրդի պատմության վերաբերյալ: Մասնավորապես.
1. դրանք բոլորը գրված էին այն ոգով, որ հայ ժողովուրդը մշտապես, ի սկզբանե եղել է թույլ, հալածված ազգ, և մշտապես կարիք է ունեցել և թերևս այժմ էլ ունի "Մեծ եղբոր" հովանավորության: Տառապելով հենց այս ոճով պատմությունը ներկայացնելու մարմաջով` մեր մասնագետները կամ ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել Հայոց բանակի պատմությանը, ռազմական տարեգրությանը կամ էլ ներկայացրել են այն խիստ աղքատիկ, ուշադրություն դարձնելով միայն այնպիսի փաստերի վրա, որոնք ուղղակի հնարավոր չէր չտեսնել: Մնացած փաստերը, որոնք երբեմն ուղղակի զարմացնում են ռազմական գործողությունների նկարագրման մանրամասնությամբ, այս մասնագետների թեթև ձեռքով հեշտությամբ հայտարարվեցին վիպական, որպես ժողովրդական բանահյուսություն նմուշներ, ասքեր, վեպեր, մի խոսքով ամեն ինչ, բացի իրական լինելուց : Խոսքը մասնավորապես վերաբերվում է Փավստոս Բյուզանդի, Հովհան Մամիկոնյանի, Շապուհ Բագրատունու , մասամբ էլ Մովսես Խորենացու, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու և այլոց աշխատություններին: Բանը հասել է նույնիսկ նրան, որ կասկածի տակ է առնվել համեմատականորեն նոր ժամանակներին վերաբերվող Ստեփանոս Շահումյանի աշխատության զգալի մասը: Բայց նույնիսկ այս ֆոնի վրա ապշեցուցիչ է, որ այս աղբյուրներում նշված հենց անհաջողություններն ու պարտություններն են ընդունվում առանց կասկածի, իսկ հաջողությունները ժխտվում են: Այսպես. անառարկելի ճշմարտություն է համարվում Հովհան Մամիկոնյանի բերած այն տեղեկությունը, որ երբ արաբները մտան Տարոն, պարտության մատնեցին Հայկական բանակին, սակայն չի ընդունվում նույն պատմիչի կողմից նույն աշխատության մեջ արձանագրված Տարոնի Հայ-Պարսկական պատերազմի հաղթական դրվագների կամ Տրդատ Մեծի մղած ճակատամարտերի իրական լինելը:
2. դրանք գրեթե բոլորը գրված են խորը հոգեբանական կոմպլեքսով: Այս աշխատությունները կարծես ամեն կերպ ընդգծում են, որ հայ ռազմական հաջողությունները կամ ընդհանրապես իրականության մեջ բացակայել են կամ էլ եղել են խիստ էպիզոդիկ, որպես բացառություն: Մեծամասամբ խոսվում է միայն Տիգրանյան Հայաստանի, այն էլ որպես մի թույլ պետության մասին: Հայոց պատմության այն դրվագների վերաբերյալ, որոնք արտոցոլում են որևէ աշխարհակալ կայսրության դեմ հաղթական մի պատերազմ կամ ճակատամարտ, կա խիստ թերհավատ մոտեցում և լավագույն դեպքում այդ տվյալները հայտարարվում են վիպական: Հիշում եմ, թե այս մտայնությամբ տառապող մի հայտնի պատմագետ հեռուստատեսությամբ ինչպես էր ներկայացնում հայոց պատմությունը. որպես չդադարող անհաջողությունների և պարտությունների շարան: Նույնիսկ բանը հասավ նրան, որ հեռուստադիտողներից մեկը հարց ուղղեց հարգարժան գիտնականին, թե ինչու է նա ներկայացնում միայն անհաջողությունները, միթե հաջողություններ չեն եղել, որին ոչ մի տրամաբանական պատասխան չստացվեց: Ավելին. մեր սովետահայ գիտնականները, եթե ունենան մի հարցի լուծման երկու ենթադրություն, աներկբայորեն կընտրեն այն, որը ցույց է տալիս Հայկական բանակի և Հայաստանի թուլությունը: Ընթերցող, եթե հանդիպես նման գիտնականներից մեկին, մի ալարիր և հարցրու, թե ինչու Ալեքսանդրը Հայաստանի հետ չպատերազմեց: Այս հարցին 10-ից 10-ը վստահ կպատասխանի, որ Հայաստանը այնքան փոքր, աննշան երկիր էր, որ Ալեքսանդրը գերադասեց գնալ գրավել Միջին Ասիայի ամայի տափաստանները և հեռավոր Հնդկաստանը, քան հենց իր կողքին գտնվող և Քսենոֆոնի գովերգած Հայաստանը: Եվ ոչ ոք չի ասի, որ Հայաստանը հանդիսանում էր Արիական եռադաշինքի անդամներից մեկը` մարերի և պարսիկների հետ, և, որ եթե պարսիկները ջախջախվել էին, իսկ մարերը հպատակվել, ապա Հայաստանը զենքը ձեռքին պատրաստ էր պահում և հենց այս պատճառով Ալեքսանդրը չցանկացավ պատերազմել, մանավանդ որ հետագայում նրա ուղարկած մի ջոկատին հայերը ջախջախեցին: Իսկ այն, որ գովերգված մակեդոնական ֆալանգը տակտիկական տեսանկյունից բավականին անօգնական կլիներ լեռնային մարտերում (ինչը մինչ այդ ապացուցվել էր Քսենոֆոնի նահանջող բանակի մղած մարտերով), նրանցից ոչ ոքի մտքի ծայրով էլ չի անցնի: Սովետական շրջանի պատմական աշխատություններում հիմնականում խոսվում է միայն Արարատյան (այն էլ միայն վերջին շրջանի գրականության մեջ է, ուր գրեթե կասկածի տակ չի առնվում վերջինիս զուտ հայկական լինելը), Արշակունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան Հայաստանի ռազմական ուժերի մասին, քանի որ դա արդեն չտեսնել հնարավոր չէր: Սակայն նույնիսկ այստեղ ամեն ինչ ներկայացվում է խիստ դժգույն: Իսկ այլ, հատկապես պետականության կորստի ժամանակաշրջաններում, հայկական ռազմուժի մասին գրեթե չի խոսվում և այն տպավորությունն է ստացվում, թե այն գոյություն չի ունեցել, մինչդեռ ըստ իմ ուսումնասիրության, շատ թե քիչ, բայց հայկական ռազմուժը երբեք չի դադարել գոյություն ունենալ, նույնիսկ XV-XVII դժնդակ դարերում: Սովետահայ պատմաբաններից ոչ մեկի կողմից ոչ մի լուրջ վերլուծության չի ենթարկվել Հայկական բանակի թվակազմը, զորատեսակները և զինատեսակները, բանակի և առանձին զորատեսակների ու զինատեսակների գործողության տակտիկան , գրեթե բացակայում են ճակատամարտերի նկարագրությունները, իսկ որոնք էլ նկարագրված են, նկարագրված են թերի, խիստ աղավաղված, միակողմանի, սովորաբար թշնամական կողմի տեղեկությունները որպես հավաստի և աներկբայելի ճշմարտություն ընդունելու, իսկ հայկական աղբյուրների տեղեկությունները ժխտելու, դրանց և ընդհանրապես հայկական զինված ուժերին թերհավատորեն մոտենալու ոգով: Հաճախ լղոզված են "բանակի պարտություն" և "բանակի կանոնավոր նահանջ" հասկացությունները, որոնք թեև իրար շատ մոտ, բայց իրարից էական տարբերվող հասկացություններ են (օրինակ` Ավարայրի ճակատամարտի պարագայում): Ոչ մի քիչ թե շատ լուրջ վերլուծության չի ենթարկվել Հայկական բանակի հակառակորդների մարտավարությունը, զորատեսակները, զինատեսակները, տակտիկան, հատկապես թվաքանակը:
Անձամբ ես (Տրիբուն-ի ականջը կանչիՔանի՞ հազարամյակ են հայկական գերինտելեկտուալ ազգի իշխանիկները իրար միս կերել: Էդքան խելոք ու ստեղծագործ ազգ ենք, ամեն ինչ մեզնից ա դուրս եկել, սաղ բառերը մենք ենք հորինել, բայց էդ բառերով իրար հետ լեզու չենք կարացել գտնենք: Մենք ներսից ենք իրար քրքրել, մեծերը դրսից, ու ոչ ոք չի կարա հակառակը ապացուցի, դա պատմական փաստ է:նման բան ՉԵՄ ԱՍԵԼ
Հիշենք, իհարկե հիշենք... ամեն ինչ մեր պատմության մեջ մերն է: Բայց հիշեք նաև ուրիշ բաներ. օրինակ` հույների պատմությունը` Յարմուքի աղետը, Մանազկերտի աղետը, Մյուրկիլաֆոնի աղետը, Կոստանդնուպոլսի գրավումը 1204 և 1453 թվականներին, կամ հիշեք Ռուսական պատմությունը` թաթարական լուծը, ասորիների պատմությունը` Նինվեի անկումը, պարսիկների պատմությունը, Իսոսի, Գավգամելայի, Կադեսիայի և Նեհեվանդի աղետներն ու Տիզբոնի առումը, հիշենք վրաց պատմությունը` ծաղկող թագավորության մահը մի քանի տարում մոնղոլների հարվածներից, հիշենք արդեն գոյություն չունեցող աղվանցիներին, բաբելացիներին, մարերին, հին եգիպտացիներին... շարունակեմ??Իմ կարճ խելքով եսքան բանը գրեմ էլի, ինձ թվում ա ոչ ոք դեմ չի սեփական պատմությունը հիշել, թեկուզ և ցավալի փաստերը
Ասածս այն է, որ ամեն ազգ էլ ունենում է և վերելքի, և անկման պահեր: Ու հիմա մեզ պետք չէ հիշել միայն անկման պահերը, ողբալ և կոմպլեքսավորվել, ինչը, ի դեպ, հենց մեր թշնամիների ուզածն է...
Էջանիշներ