Մի քիչ առաջ մի խելոք մարդ այստեղ գրառում արեց, որ ժխտելու բան պիտի լինի, որ ժխտենք:
Դա Ձեր մոտեցումն է: Ես ասում եմ, կարաք, ժխտեք, չեք կարա, մի ժխտեք... ու արդարացեք, թե "ժխտելու բան չկա"

Ու Լիոն հերիք է անձնավորես, սա ասել եմ սա չեմ ասել:
Ես ունեմ հիմնավորում ու պատասխան ԻՄ ԱՍԱԾ ամեն մի տառի համար: Ուրիշների հետ գործ չունեմ: Եվ այս սկզբունքով առաջնորդվելը հատկապես ֆորումներում ու հատկապես նման թեմաներում գտնում եմ ճիշտ:

Ես էլ ահագին բան չեմ ասել, բայց բոլորս պաշտպանում ենք, որոշակի կոնկրետ սկզբունքներ, որոնց շուրջ էլ կազմակերպում ենք քննարկումը:
Սկզբունքներ պաշտպանելը չի նշանակում մեկի բացարձակ ընդունել, մյուսին էլ բացարձակ ժխտել:

Եթե կարճ կապեմ իմ սկզբունքը հետևյալն է.

Ունենք պատմություն, որը բավականին փառահեղ ու շատ դեպքերում տրագիկ պատմություն է: Ունենք ուրույն մշակույթ, որն ունեցել է իր վերելքի ու անկման ժամանակաշրջանները: Սիրենք ու հարգենք մեր պատմությունն ու մշակույթը առանց դրան ավելորդ միստիկ ծագումնաբանություն հաղորդելու, ու առանց այն ալամ աշխարհի մշակույթ ու պապա ներկայացնելու, ու մեր անցած ճանապարհի ու ունեցած դառը փորձի հիման վրա, փորձենք կառուցել մեր նորանկախ պետությունն այնպես, որ հպարտանալու բան ունենանք մեր ներկայով
Միանգամայն համաձայն եմ:

այլ ոչ թե պրոտո-աստղադիտարանով, ու հայկական ծագմամբ մաթեմատիկայով, որը նախ ապացուցել հնարավոր չէ, և երկրորդ, բացի դառը ժպիտից ուրիշ ոչ մի էմոցիա չի առաջացնում:
ԻՍկ դա արդեն ԳՈՒՑԵ չիմացությունից է...