Ախր ես չեմ հասկանում, ո՞վ ա ասել, որ մենք ունեցել ենք աշխարհի ամենահին աստղադիտարանը։
Անգլիացիները որ անգլիացի են, ու ունեն Սթոն Հենջ, չեն ասում, որ դա 100% աստղադիտարան ա էղել, ասում են «շատ հավանական ա, չի բացառվում...»։
Իսկ մեր Զորաց Քարերը (դրա անունը երբեք Քարահունջ չի եղել), Պարիս Ծերունին, էէէէ՜ Հերունին բռնել դարձրել ա Քարահունջ, ու առանց լուրջ հետազոտման պնդում ա, որ աստղադիտարան ա։
Էդ քարերը ժամանակի ընթացքում (բնականաբար) պետք ա տեղաշարժված լինեն։ Ինչ-որ մեկը չափել է՞ դրանց նախնական դիրքը։
Չէ, երեւի էն վախտ սարքել են, որ ժամանակի ընթացքում տեղաշարժվի, ու էսօր դառնա աստղադիտարան։