Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Թող քարահունջն էլ ոչ թե 7500 տարեկան լինի, այլ 8500 տարեկան:
Թող 9500 տարեկան լինի… Եգիպտական մեծ բուրգը 1050 տարեկան ա: Հիմա ասեմ որտեղից այդքան ճշգրտություն: Հենց ուղիղ 1050 տարի առաջ էր, որ փարավոնի սրահից ելնող թունելը ուղղված էր Օրիոնի համաստեղության գոտու վրա: Եգիպտացիների հավատով դա Օսիրիս աստծու երկային պատկերն էր, և փարավոնի հոգին գիշերը պետք ե այդ նեղ թունելով դուրս գար մարմնից ու գնար աստվածների մոտ: Իսկ ցերեկը վերադառնար արևի ծագման տեղից: Նույնատիպ թունել սարքված է փարավոնի «ետդարձի» համար՝ ուղիղ հակառակ կողմում: Երկրի առանցքի անկյունային պտույտի շնորհիվ աստղային երկինքը իր դիրքը փոխում է և 28000 տարի ցիկլով: Բավական է համակարգչային մոդել կազմել և «հետ պտտել» երկնակամարը, որպեսզի ստանալ այն դիրքը, որում թունելը նայում է ուղիղ Օրիոնի՝ «Օսիրիսի» գոտուն… Ինչը և արել են ու ստացել 1050 տարի: Ես կոնկրետ չեմ հիշում 1050 տարեկան, թե մթա 1050 թ, որը լրիվ ջուր է լցնում Հերունու տեսության վրա: Արիացիներից անկախ, հին եգիպտացիները զարգացել են ու ստեղծել մի այնպիսի քաղաքակրթություն, որը կառուցել է բուրգեր: Նշեմ նաև որ մեծ բուրգը կառուցվել է շատ ավելի ուշ մնացած բուրգերից: