Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Chuk ջան, էնտեղ քարերը շատ տեղերի են նայում: 300-400 քար կա նեղ: Բայց ամենից շատ հետաքրքությունը Օրիոնի/Հայկի/ համաստեղությանն է նայում:
/Օրինոնը դա աղեղնավորի համաստեղությունն է, իսկ հին հայկականով դա Հայկի համաստեղությոնն է, նույնիսկ կարծիք կա, որ այդպիսի անվանում այդ համաստեղությունն ունեցել է մինչ Հայկ թագավորը/:
Ի դեպ, քեզ կհետաքրքրի: Ամենամեծ բուրգը, որի դամբարոանում ոչ ոք թաղված չեն, թագուհու սենյակից բացվող անք կա, որը նույնպես նայում է այդ համաստեղությանը:
Հա՞:
Փաստորեն ևս մեկ անգամ ապացուցվում ա այլմոլորակայինների իմ տեսությունը: Շատ հետաքրքիր է: Գիտե՞ս, որոշել եմ գիտնական դառնալ:
Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Դե ուրեմն չես կարող չհամաձայնվել,որ նա կարող էր ապացուցել,որ Քարահունջը 7500 տարեկան է:Հերունին շատ տրամաբանական մի հարց է տալի,ինչպես կարելի է ունենալ Քարահունջ,բայց չունենալ գիր…Այդ «գիր» բառից լեզվաբանները շատ են նյարդայնանում,որովհետև իրենք էլ հասկանում որ չեն կարող ետ կանգնել իրենց սկզբունքներից և պետք է հերքել Հերունուն չնայած չեն կարողանում:
Հա, իհարկա կարող է ապացուցել, բա ես ի՞նչ եմ ասում: Նա այդպիսի բաներ ապացուցելու մասնագետ է Ու դա ևս մեկ անգամ ապացուցում է այլմոլորակայինների իմ տեսությունը, քանի-որ վստահ եմ, ուզած իրեն հարգող այլմոլորակային իր փորձերը պիտի դներ հենց հայերի՝ արիների վրա: Դա կասկածից դուրս է:

Ի դեպ շնորհակալություն շատ հետաքրքիր ինֆորմացիայի համար: Ես հիմա մի գիտական աշխատանքի վրա եմ աշխատում, որով ցանկանում եմ գտնել այլ մոլորակների բնակիչների ու հայերի կապը: Ի դեպ, որոշ կասկածներ կան, որ առաջին այլմոլորակայինները հայ են եղել, ափսոս դեռ անհրաժեշտ ապացույցները չեմ գտել