Թող քարահունջը հազար անգամ աստղադիտարան լինի, թող քարահունջի ամեն քարի, ամեն ծակը մի կարևոր կետի նայի երկնքում՝ մեկը արևածագին, մեկը արևամուտին, մեկը գարնանային գիշերահավասարի օրը, մյուսը երկու շաբաթ հետո, կամ առաջ: Թող մարդը արևին ձգտող մեկը լինի, հայրն էլ բարձր բարդ: Թող քարահունջն էլ ոչ թե 7500 տարեկան լինի, այլ 8500 տարեկան:
Ինձ մի բան է անհասկանալի այս ամենից. Եզրակացությունները, որոնց մարդիկ հանգում են Քարահունջի հինավուրց աստղադիտարան լինելու ու ծակերը արևածագին նայելու փաստը ապացուցված լինելու դեպքում.
- հայերն առաջինն են ձևավորվել որպես հոմոսափիենս
- հայերն առաջինն են աստղադիտարան կառուցել
- հայերն առաջինն են գիր ստեղծել
- հայերն ամենահանճարեղ ազգն են, ու բոլոր հին հանճարները չեն կարող այլ բան լինել քան հայ
- հնդեվրոպական ծագում ունեցող ամեն բան ունի հայկական ծագում
Ու սենց լիքը առաջիններ ու ամենաներ ու ծագումներ ու պարանոյա
Էջանիշներ