User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 703 հատից

Թեմա: Հայերի ծագումը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տրիբուն ինձ համր հարցը կազմված է մի քանի մասից որոնց քննարկման արդյունքում կարէլի է կատարել եզրակացություն այն մասին որ մշակութայոն դաշտի արդյունք է Պյութագորասը: Էթնիկական պատկանելիությունը այդ ժամանակա շրջանի հարաբերությունների մեջ տեղ չէր զբաղեցնում :
    Մարդիկ իրարից բաժանվում էին դավանանքներով և պատկանելիությամբ այս կամ այն գաղափարախոսությանը:
    Ինչպես այսօր , այնպես էլ 100 տարի 500 տար 1000 տարի 2000 տարի 3000 տարի 4000 տարի առաջ առաջնային էր հանդիսանում մշակույթը և նրա կառուցած կրող ապժե քային համակարգը որը համարվում էր գիտությունը:
    Ժամանակակից աշխարհին հայտնի է որ Փոքր Ասիական տարածաշրջանը համար վում է հնագույն մշակութային և գիտական կենտրոններից մեկը , որի անընդհատ ներկայացուցիչը ավտոխոն Հայկական էթնոսն է: Վերջին այլազգի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքումՀայկական էթնոսնը համարվում է տարածաշրջանի կենդանի մնացած հնագույն էթնոսը, որի 7500 տարեկան է (հետաքրքրվողներին կարող եմ տալ հղումը ,համաշխարհային հայտնի գիտական ամսագիր է ):
    Չտարածվելու համար ասեմ հակիրճ, համապատասխաննա գիտելիքներ ցանկացողը կարող էր ստանալ Փոքր Ասիական տարածաշրջանուն և հայկական մշակույթի շրջա նակներում :
    Իսկ սա նշանակում է , որ սովորոշը կրում է և տարածում է հայկական մշակույթը, այդ թվում լեզուն , քանի որ նա իր գիտելիքները պետք է ստանար հայերեն:
    Չքննարկելով էթնիկական պատկանելիությունը կարող ենք շեշտել, որ Պյութագո րասը ներկայացնում էր հայկական մշակույթը:
    Ինչպես Ա.Խաչատրյանը ներկայացնում էր սովետական մշակույթը,Վ.Սարոյանը ամեր կյան մշակույթը և այլն:
    Վարպետ, ճիշտն ասած իմ հարցը կենկրետ վերաբերվվում էր առաջին հոմոսափիենսի հայ լինելու դրույթին: Անկեղծ ցանակնում եմ իմանալ ձեր կարծիքը այդ հարցի վերաբերյալ:

    Եթե էթնիկ պատկանելությունը Ձեր նշած ժամանակահատվածում ոչ մի նշանակություն չուներ, ապա նշանակություն ունի արդյո՞ք լեզուն, որով գրել ու ստեղծագործել են այդ ժամանակվա մեծերը: Եթե չեմ սխալվում, անկախ այն բանից, թե որտեղ է ուսանել Պյութագորասը, նրա բոլոր աշխատությունները (կամ բանավոր խոսքը, որին հղումներ են արել հետագա գիտնականները, քանի որ գրավոր որևէ բան չի պահպանվել) գրված են հունարեն:

    Արամ Խաչատուրյանը իրոք որ սովետական կոմպոպզիտոր է, բայց հայկական երաժշտության մոտիվները առկա են նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում: Հարց, կա արդյոք որևէ հայկական մոտիվ Պյութագորասի աշխատություններում: Հաջորդը, եթե չեմ սխալվում, այս մարդու գոնե հայտնի կենսագրական տվյալների համաձայն, Պյութագորասը երկար տարիներ ապրել է Եգիպտոսում, իսկ հետո Բաբելոնում: Եթե հայերը, ինչպես դուք եք ասում, հանդիսանում են այս տարածաշրջանի միակ կենդանի ներկայացուցիչը, ապա կարելի է արդյո՞ք ենթադրել, որ տարածաշրջանում երբևէ ստեղծված ցանկացած մշակութային արժեք, այստեղ ծնված կամ կրթություն ստացած ցանկացած գիտնական, ներկայացնում են հայկական մշակույթը:

  2. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարպետ, ճիշտն ասած իմ հարցը կենկրետ վերաբերվվում էր առաջին հոմոսափիենսի հայ լինելու դրույթին: Անկեղծ ցանակնում եմ իմանալ ձեր կարծիքը այդ հարցի վերաբերյալ:
    Արի ես կիսվեմ վերջերս լսած «գիտական» մեծն հայտնագործությամբ:
    Հերունու տեսության կողմնակիցը ինձ պատմեց 8 000 տարեկան երգի մասին: Այդ երգը երգել է ամբողջ աշխարհը: Դա «Արև արև եկ եկ, զիզի քարին վեր եկ» երգն է: Ըսնտ նրա դա եղել է քարահունջի աստղադիտարանի օրհներգը: Հետևությունները թողնում եմ քեզ:
    էսպես չի մնա

  3. #3
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարպետ, ճիշտն ասած իմ հարցը կենկրետ վերաբերվվում էր առաջին հոմոսափիենսի հայ լինելու դրույթին: Անկեղծ ցանակնում եմ իմանալ ձեր կարծիքը այդ հարցի վերաբերյալ:
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շոյված եմ «վարպետի» համար սակայն ախնտրելի է Վանական,ես կիսում եմ մատե րիալիստական տեսակետը այն մասին , որ մարդկային այստ տեսակը որին անվանում ենք «մարդ բնական-հոմո սափիենս» զարգացման արդյունք է և նա էթնիկական պատկա նելիություն չունի նա ունի ռասսա :

    Եթե էթնիկ պատկանելությունը Ձեր նշած ժամանակահատվածում ոչ մի նշանակություն չուներ, ապա նշանակություն ունի արդյո՞ք լեզուն, որով գրել ու ստեղծագործել են այդ ժամանակվա մեծերը: Եթե չեմ սխալվում, անկախ այն բանից, թե որտեղ է ուսանել Պյութագորասը, նրա բոլոր աշխատությունները (կամ բանավոր խոսքը, որին հղումներ են արել հետագա գիտնականները, քանի որ գրավոր որևէ բան չի պահպանվել) գրված են հունարեն:


    Այս պարբերության մեջ կատարված հարցադրումները շատ են ,բայց կփորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել:
    Պյութագորասի ժամանակաշրջանում ցանկացած արժեքավոր պատվեր իրականացվում էր երկու կառույցների միջոցով , աշխարհիկ և հոգևոր :Երկու դեպքում էլ գիտելիքներ հնարավոր էր ստանալ քըրմական համակարգի միջոցով որի գրավոր լեզուն սբազան է , մենք այն կոչում ենք հերոգլիֆ (հմաիլ):
    Հերոգլիֆ (հմաիլ)համակարգը արևապաշտական համակարգի գրավոր լեզուն էր , արևապաշտության գաղափարախոսության հիմնական կրողը հնագույն աշխարհի կողմից ճանաչված էր հայկական էթնոսը :
    Հասկանալու համր թե ինչ էր նշանակում հին աշխարհի համար գրավոր լեզուն բերեմ համարժեք օրինակ ժամանակակից գրավոր լեզվի մշակույթից:
    Արևելքի ժողովուրդները գրում են հերոգլիֆներով , այսինքն Կորեացիները, Չինացիները, ճապինացիները, Վիետնամցիները և մյուսները բացառապես տարբեր լեզվական մշակույթներ են ներկայացնում , սակայն նրանք բոլորը կարողանում են կարդալ և հասկանալ հերոգլիֆները:
    Համանման վիճակ էր հին աշխարհում:
    Համաձայն ընդունված կարգի Պյութագորասի աշխատանքների լեզուն կարող էր լինել
    1)Արամեական լեզուն
    2)Եգիպտական լեզու
    3)Հունարեն (թարգմանություն)
    4)Հեբրաերեն


    Արամ Խաչատուրյանը իրոք որ սովետական կոմպոպզիտոր է, բայց հայկական երաժշտության մոտիվները առկա են նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում: Հարց, կա արդյոք որևէ հայկական մոտիվ Պյութագորասի աշխատություններում: Հաջորդը, եթե չեմ սխալվում, այս մարդու գոնե հայտնի կենսագրական տվյալների համաձայն, Պյութագորասը երկար տարիներ ապրել է Եգիպտոսում, իսկ հետո Բաբելոնում: Եթե հայերը, ինչպես դուք եք ասում, հանդիսանում են այս տարածաշրջանի միակ կենդանի ներկայացուցիչը, ապա կարելի է արդյո՞ք ենթադրել, որ տարածաշրջանում երբևէ ստեղծված ցանկացած մշակութային արժեք, այստեղ ծնված կամ կրթություն ստացած ցանկացած գիտնական, ներկայացնում են հայկական մշակույթը:
    Պյութագորասը պաշտոնապես ընդունել է հրեական կրոնական ուսմունքը և թլպատվել է :Պյութագորասը համրվում է «արևապաշտական » մաթեմաթիկական և աստղագիտական դպրոցի հետևորդ , իսկ այդ դպրոցի հիմնադիրները համարվում էին Փոքր Ասիական տարածաշրջանում ապրող ժողովուրդները , որոնցից մեկը հայերն էին և կենտրոնանիստ էին:
    Եղե հարցեր կլինեն կաշխատեմ ֆորումի ձևաչափի շրջանակներում պատասխանել:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 06.10.2008, 13:31: Պատճառ: շտկումներ
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]

    Պյութագորասը պաշտոնապես ընդունել է հրեական կրոնական ուսմունքը և թլպատվել է :Պյութագորասը համրվում է «արևապաշտական » մաթեմաթիկական և աստղագիտական դպրոցի հետևորդ , իսկ այդ դպրոցի հիմնադիրները համարվում էին Փոքր Ասիական տարածաշրջանում ապրող ժողովուրդները , որոնցից մեկը հայերն էին և կենտրոնանիստ էին:
    Եղե հարցեր կլինեն կաշխատեմ ֆորումի ձևաչափի շրջանակներում պատասխանել:
    Կներեք, հարգելի Վանական, պատահականորեն շփոթել եմ նույնքան հարգարժան Վարպետի հետ: Զուտ տպագրական սխալ է;

    Ձեր գրառման մեջ հատուկ ընգծել եմ «որոնցից մեկը»: Այս պնդմանը դեմ չեմ, և չեմ էլ կարող լինել: Այսինք, հայերը ի թիվս այլ ժողովուրդների, որոշակի արժեքային համակարգի կրողներ էին: Հետևապես, ինչպես է «Պյութագորասը հայ է», կամ «հայկական ծագում ունի», կամ «հայկական արժեքների կրող է» պնդումը տեղավորվում այս «որոնցից մեկն են նաև» դրույթի շրջանակներում: Կարելի է արդյո՞ք ձևակերպումը ներկայացնել մոտավորապես հետևյալ կերպ - Պյութագորասը հիմնադիրն է այն դպրոցի, որի արժեքային համակարգի հիմքում ընկած են դրույթներ, որոնք ընկած էին նաև հին հայերի աշխարհընկալման համակարգում: Այսինք, եթե կարճ կապենք, Պյութագորասը և հին հայեը նույն կոսմոգոնիական ուսմունքի կրողներ են, ի թիվս Փոքր Ասիայում ապրող այլ ժողովուրդների: Սա շատ բնական երևույթ է, հաշվի առնելով այն միջավայրը, որտեղ երկար տարիներ ապրել է Պյութագորասը, բայց հաստատ փոքր ասիայի ժողովուրդներից ոչ մեկին, ներառյալ հայերին իրավունք չի տալիս սեփականացնել հույն մտածողին:

  5. #5
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, հարգելի Վանական, պատահականորեն շփոթել եմ նույնքան հարգարժան Վարպետի հետ: Զուտ տպագրական սխալ է;

    Ձեր գրառման մեջ հատուկ ընգծել եմ «որոնցից մեկը»: Այս պնդմանը դեմ չեմ, և չեմ էլ կարողլինել: Այսինք, հայերը ի թիվս այլ ժողովուրդների, որոշակի արժեքային համակարգի կրողներ էին: Հետևապես, ինչպես է «Պյութագորասը հայ է», կամ «հայկական ծագում ունի», կամ «հայկական արժեքների կրող է» պնդումը տեղավորվում այս «որոնցից մեկն են նաև» դրույթի շրջանակներում: Կարելի է արդյո՞ք ձևակերպումը ներկայացնել մոտավորապես հետևյալ կերպ - Պյութագորասը հիմնադիրն է այն դպրոցի, որի արժեքային համակարգի հիմքում ընկած են դրույթներ, որոնք ընկած էին նաև հին հայերի աշխարհընկալման համակարգում: Այսինք, եթե կարճ կապենք, Պյութագորասը և հին հայերը նույն կոսմոգոնիական ուսմունքի կրողներ են, ի թիվս Փոքր Ասիայում ապրող այլ ժողովուրդների: Սա շատ բնական երևույթ է, հաշվի առնելով այն միջավայրը, որտեղ երկար տարիներ ապրել է Պյութագորասը, բայց հաստատ փոքր ասիայի ժողովուրդներից ոչ մեկին, ներառյալ հայերին իրավունք չի տալիս սեփականացնել հույն մտածողին:
    Կաշխատեմ հնարավորինս այս ձևաչափի շրջանակներում առավելագույնս պատասխանել հարցերին:
    1)Ճշտված է Պյութագորասի կրոնական պատկանելիությունը , նա հրեական կրոնոի կրողն է , այսինքն նա փոխել է իր կողմնորոշումը երկու անգամ, եթե նա հույն էր , ապա նա հունա-հռոմեական կրակապաշտա կան գաղափարախոսության կրողն էր, սակայն Արևապաշտական քըրմապետական բարձրագույն գիտ ելիքներից օգտվելու համար նա պետք է դառնար արևապաշտական գաղափարախոսության կրող , որը նա դարձել էր:
    Այստեղից հետևություն , էթնիկական պատկանելիությունը առաջնային չէր , առաջնային էր կրոնական պատկանելիությունը:
    2)Պյութագորասը հայ չէ , նա կրողն է հայկական մշակույթի, այն մասով որքանով նա առնչվում էր նրա հիմնական գործունեության հետ:
    3)Եթե ենթադրենք որ նա ծագումով հայ է , ապա հաշվի պետք է առնենք այն հանգամանքը որ այդ ժամա նակաշրջանի համար առաջնային էր կրոնական պատկանելիությունը , իսկ նա հրեական կրոնի կրողն էր և ոչ թե արևապաշտ էր:
    4) Մենք առավելագույնս կարող ենք ասել, որ նա իր մաթեմաթիկական և աստղագիտական գիտելիքները ստացել է Փոքր Ասիայում, որտեղ հայկական կողմը համարվում էր անքապտելի գիտական հեղինակություն:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 07.10.2008, 01:39:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. #6
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մի երիտասարդ մոտենում է մի աղջկա ասում
    - Բարև Ձեզ, ինչ գեղեցիկ աչքեր ունեք,- ու Հանկարծ աղջիկը պատասխանում է.
    -իմ ժպիտն է շատ գեղեցիկ, ինձ բոլորն այդ են ասում:
    - Այո, դուք գեղեցիկ ժպիտ ունեք, բայց չնկատել Ձեր աչքերի խորիմաստությունը, պարզապես անհնար է:
    - Ծիծաղելի բաներ ես ասում, ախր դեռևս մանկապարտեզից ես միսս ժպիտ էի:
    և այսպես շարունակ, շատ դժվար էր աղջկան համոզել, որ նրա աչքերը շատ գեղեցիկ են:
    Հետևությունները թողնում եմ Ձեզ:

    Իսկ ինչ վերաբերվում է Արև արև եկ եկին, դա Հերունին ոչ թե պնդում, այլ ենթադրում է, իսկ ենթադրությունը ունի իր հիմքերը:
    Արև արև եկ եկ
    Զիզի քարին վեր եկ,
    Սև, սև ամպեր հեռացեք
    Արևին ճամփա տվեք:

    ...Եթե հարգարժաններդ գեթ մի քիչ իմանաիք, թե ինչ դեր ունի եղանակը աստղագիտական հետազոտությունների համար նույնիսկ այսօր...
    Քարահունջում քար կա, որը նայում է ասենք գարնանային գիշերահավասարի արևածագի կետին: Պատկերացնում եք մարդիկ մի տարի սպասում են ու այդ օրը սև սև ամպերը չեն թույլատրում կատարել հերթական կարևոր նշումը:

    Տրիբուն ջան, էս կյանքում շատ երևույթներ կան, որ երբեմն հիասթափվում ես, հարցը դրանում չի կայանում: Հարցը նրանում է կայանում, որ ես քեզ ասում եմ, որ Պյութագորեսի հետ կապվածը կարող ենք չքննարկել, բերելով համապատասխան պատճառներ/չկրկնվեմ/, բայց դու կարծում ես թե ես ինչ որ ցրում եմ, ու կրկնում ես հարցդ: Ինչպես չհիասթափվեմ, ես ցանկանում էի ավելի լուրջ հարցեր քննարկել, որոնք այս անգամ նույնպես դեն նետեցիր, կարևորել Պյութագորեսը...
    Համոզված եմ, վաղը դու ոչ միայն հայ, այլ արտասահմնացի գիտնականների բերանից կլսես այդ ամենը, այն ժամանակ ստիպված կլինես հասկանալ, որ բարդույթներ պարզապես քո մոտ էին: Չնայած, այսօր էլ արդեն կան բազմաթիվ արձագանքներ, որ ուզենաիր կիմանաիր:
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 11.10.2008, 14:45:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (10.03.2009)

  8. #7
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Հիմա մի հատ հարց:
    Ես կասեմ մի "զուգադիպություն", ու դուք փորձեք բացատրել այն:
    Քարահունջում օրինակ կա մի քար/այդպիսիք շատ կան/, որը վրայի անցքը ոչ կոնկրետ աստղի է նայում ոչ արևածագի կետի և այլն: Սակայն, եթե 7500 տարի ժամանակը հետ ենք տալիս, տեսնում ենք, որ 7500 տարի առաջ, այդ անցքը նայում է գարնանային գիշերահավասարի արևածագի կետին:/այդպիսիք քարեր շատ կան/: Հետաքրքիրն այն է, որ երկրաբանական հետազոտությամբ ևս այդ քարի տարիքը գալիս է այդ ժամանակահատվածից:
    Հա, իսկ ինչու ենք ժամանակը հետ տալիս: Չիմացողներին ասեմ, որ բացի իր առանցքի շուրջ պտտվելուց, երկիր մոլորակը այլ պտույտ է կատարում, որի արդյունքում, ասենք 13000 տարի մեկ տեղի է ունենում մեծ ջրհեղեղ:
    Հավանականությունը, որ ժամանակը հետ տալուց հետո մենք այդպիսի արդյունք կստանանք, կարելի է ասել, որ 0 է:
    Հիմա հարցս կրկնում եմ, բոլորիդ, ինչպես կբացատրեք այս փաստերը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  9. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Ինձ թվում է, որ ես գտել եմ այդ հարցի և այլ հարցերի հստակ պատասխանը: Կարծում եմ, որ երկիր մոլորակը վաղուց ի վեր հետաքրքրել է այլ մոլորակների բնակիչներին, ում քաղաքակրթությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան մերը: Վստահ եմ, որ նրանք վաղուց ի վեր փորձեր են անում մեր մոլորակում և միանշանակ այդ փորձերից մեկն էլ Քարահունջն է: Այն, որ այլ մոլորակում էլ կա կյանք ու քաղաքակրթություն, դրանում կասկած անգամ չկա: Անգամ մեր քիչ զարգացվածության պայմաններում կան գիտնականներ, ովքեր կարողացել են գտնել դրա ապացույցները, այդ ուղղությամբ բազմում գիտական հետազոտություններ կան, աշխատանքներ, հոդվածներ, հրապարակումներ: Եվ ճիշտն ասած պատահական չէ, որ 7500 տարի առաջ նաև այստեղ, մեր հողի վրա նրանք փորձեր դրած լինեին: Ի դեպ շատ հետաքրքիր կլինի պարզել, թե կոնկրետ որ կետին է նայել այդ քարը, դա հնարավոր է այդ մոլորակի հետ կապ հաստատելու, նրա վայրը գտնելու ցուցիչ լինել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա մի հատ հարց:
    Ես կասեմ մի "զուգադիպություն", ու դուք փորձեք բացատրել այն:
    Քարահունջում օրինակ կա մի քար/այդպիսիք շատ կան/, որը վրայի անցքը ոչ կոնկրետ աստղի է նայում ոչ արևածագի կետի և այլն: Սակայն, եթե 7500 տարի ժամանակը հետ ենք տալիս, տեսնում ենք, որ 7500 տարի առաջ, այդ անցքը նայում է գարնանային գիշերահավասարի արևածագի կետին:/այդպիսիք քարեր շատ կան/: Հետաքրքիրն այն է, որ երկրաբանական հետազոտությամբ ևս այդ քարի տարիքը գալիս է այդ ժամանակահատվածից:
    Հա, իսկ ինչու ենք ժամանակը հետ տալիս: Չիմացողներին ասեմ, որ բացի իր առանցքի շուրջ պտտվելուց, երկիր մոլորակը այլ պտույտ է կատարում, որի արդյունքում, ասենք 13000 տարի մեկ տեղի է ունենում մեծ ջրհեղեղ:
    Հավանականությունը, որ ժամանակը հետ տալուց հետո մենք այդպիսի արդյունք կստանանք, կարելի է ասել, որ 0 է:
    Հիմա հարցս կրկնում եմ, բոլորիդ, ինչպես կբացատրեք այս փաստերը:
    Հարգելի TuroJan,ինքս կարդացել եմ Հերունու տեսությունը և շատ հիացած եմ:

  11. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի TuroJan,ինքս կարդացել եմ Հերունու տեսությունը և շատ հիացած եմ:
    Իսկապես հրաշալի ֆիզիկոս-տեսաբան է Հերունին, և ես էլ եմ հիացած ֆիզիկայի բնագավառում նրա աշխատանքներով, չնայած որ հիմա ակամա հիշեցի ստանդարտավորման համար նախատեսված ու նրա սարքած ռադիոդիտակը, որն այդպես էլ չաշխատեց
    Բայց դե դա կապ չունի, Հերունին իսկապես հոյակապ ֆիզիկոս է, առանց սարկազմի, լրիվ լուրջ:
    Լրիվ այլ հարց է, որ ամեն մարդ պետք է զբաղվի նրանով, ինչն իր մոտ լավ է ստացվում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  2. Ադրբեջանցիների ծագումը
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.04.2009, 17:34
  3. Երգերի ծագումը
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.10.2008, 17:41
  4. Հայերի բիզնես մտածելակերպը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.10.2008, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •