User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 703 հատից

Թեմա: Հայերի ծագումը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան - ընդամենը մի դիտարկում: Այն ինչ անում եք դուք Հերունու հետ /նկատի ունեմ նրան վիրավորելը/ անում են մեր ազգի թշնամիները... հետևությունները թողնում եմ մտածող մարդկանց
    Թեմայից միայն այս գրառումն եմ կարդացել, հետո կփորձեմ կարդալ ու Հերունու նկատմամբ վիրավորանքները տեսնել: Բայց ասեմ, որ թշնամին լիքը բան ու գործ ունի Հերունու դատարկ վերլուծությունները քննադատելու ու նրան վիրավորելու փոխարեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայից միայն այս գրառումն եմ կարդացել, հետո կփորձեմ կարդալ ու Հերունու նկատմամբ վիրավորանքները տեսնել: Բայց ասեմ, որ թշնամին լիքը բան ու գործ ունի Հերունու դատարկ վերլուծությունները քննադատելու ու նրան վիրավորելու փոխարեն:
    Չէ, եղբայր, լրջորեն սխալվում ես... Թշնամին մեր դեմ պայքարում է տարբեր ճակատներում, որոնց թվում նաև ինֆորմացիոն ճակատը: Ու այդ գործին լծվել է պետական մակարդակով:

    Եթե մեր երկրում պատմական ճշմարտությունները պաշտպանում են ընդամենը մի քանի էնտուզիաստներ, իրենց միջոցներով ու իրենց խելքովբ, ապա օրինակ Ադրբեջանում մի ամբողջ կառույց է գործում:

    Իսկ դուք էլ, տարբեր մոտիվացիաներից ելնելով, դժվարացնում եք առանց այդ էլ դժվար էնտուզիաստների գործը: Իմ ասածներից որևէ մեկը Հայաստանի հնագույն պատմության մասին այստեղ ժխտվել է?? Հարց եմ տալիս, ժխտվել է - նայեք ֆորումն ու պատասխանեք, ես այստեղ եմ արդեն մոտ տարի ու կես...

    Չի ժխտվել, բայց... անուշադրության է մատնվել: Ահա սա է ցավալին, հասկանում եք... ու ոչ թե այն, որ գրածներս գրեթե ոչ մեկին <մտքափոխ> չեն արել /ջահանդամը, կասեր իմ սիրած դասախոսներից մեկը/, այլ այն, որ ինձ ու իմ նմաններին գոնե մերոնք հանգիստ չեն թողնում: Այսինքն մենք պայքարում ենք... երկու ճակատով: Օտարալեզու ֆորումներում օտարի, իսկ հաճախ նաև թշնամու դեմ, ինչը բնական է, իսկ մեր ֆորումներում... յուրայինների դեմ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Loki (18.08.2009), Չամիչ (10.03.2009)

  4. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)

    Չե՞ս կարծում, որ հայոց հնագույն պատմության նկատմամբ լրջության պակասն է, որը ստիպում մարդկանց նույնիսկ ներսում պայքարել դրանց դեմ:

    Ինչը ժխտենք Լիոն քո գրածներից, կես միլիոնանոց բանակները, թե յոթ կայսրությունները: Ախր ժխտելու բան չկա: նույն հաջողությամբ վաղն էլ մեկ միլիարդանոց հայկական պետության ու երեսուն կայսրության մասին կգրի: Որտե՞ղ է լրջությունը, երբ ինքներդ հազար տարվա գրված օրթոդոքս պատմությունը ժխտում եք, ու ինչ-որ թյուրիմացություններ եք գրում բոլոր հայկական ծագման մասին: Ի՞նչը ժխտենք: Դառը ժպիտից բացի ուրիշ ոչ մի էմոցիա ձեր գրածները չեն առաջացնում: Եթե շատ ես ցանկանում հաստատվել կամ ժխտվել, գնա ու վիճի ակադեմիական շրջանակների հետ: Մենք, կոնկրետ ես, հարգում ու սիրում ենք այն պատմությունը, որն ունենք, լրացուցիչ ինքնահաստատման կարիք չունենք, ի դեմս յոթ կայսրությունների, կես միլիոնանոց բանակի, Ադամի ու Եվայի միֆի հայկական ծագման, Քարահունջի առաջին աստղադիտարանի, մեր ամենահանճարեղ ազգ լինելու, Արքիմեդի հայ լինելու, հմոսափիենսի Հայաստանում ձևավորված լինելու:

    Ջահել ու հում ուղեղների վրա գրքեր տուլիտ անելն ու հիմնավորված ժխտում պահանջելը, լավ գործ չի: Նոյնիսկ ժխտման ենթակա թեզիսը պիտի ժխտման արժանի լինի:

    Ու սպանեցիք ձեր ադրբեջանցիներով: Ադրբեջանցիները ինչ ղալաթ ուզում են թող անեն ու գրեն: Ուրեմն ինչքա՞ն մենք չկանք, որ Ադրբեջանցիների հիմարությունները ժխտելու համար պիտի Արքիմեդին հայ սարքենք: Իիմ համար մի հատ կանգուն Գանձասարը, որը ուզածդ հիմար ադրբեջանցու բերանը փակել է ու մի հազար տարի էլ կփակի, եթե արիացիները չքանդեն իրենց ձեռքով, հազար հատ տխմար հետազոտություն արժի այն մասին, որ մենք բոլորի պապան ենք:

  5. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, եղբայր, լրջորեն սխալվում ես... Թշնամին մեր դեմ պայքարում է տարբեր ճակատներում, որոնց թվում նաև ինֆորմացիոն ճակատը: Ու այդ գործին լծվել է պետական մակարդակով:
    Էրիկ Դենիկինն ասում ա, որ 90 տոկոս ժայռապատկերներում այլ մոլորակայիններ են պատկերված: Ասում ա բուրգերը իրանք են գծագրել ու տեխնիկա են բերել, որ մարդիկ սարքեն, ասում ա որ մենք բոլորս այլ մոլորակայիններին ենք պարտական մեր գիտելիքների համար: Զատկի կղզու արձաններն էլ ուղակի կապում ա նրանց հետ, Սթուն Հենջն էլ ա իհարկե նրանց օգնությամբ կառուցվել: Ինքը իրա գրքերով միլիարդեր ա դառել արդեն:
    Դենիկինից առաջ էլ նման կեղծ գիտուններ կային աշխարհում, բայց իրանք միլիարդեր ջդառան: Գիտե՞ս ինչն ա Դենիկինի նմանների հաջողության գախտնիքը: Իրանք ոչ միայն ասում էին, որ այլմոլորակայիններն են սարքել, իրանք պնդում էին, որ իրանք ճիշտ են: Ինչքան էլ Հավազ-ը տուտուզը պատռում ա ու ապացուցում, որ էդ անտեր բուրգերը բանվորներն են սարքել, Դենիկինը մի կես բերան ասում ա չէ, ու սաղ իրան են հավատում: Տենց մարդկանց ավելի հետաքրքիր ա: Հերունին տենաս գիտի՞ էդ մարդու մասին:
    էսպես չի մնա

  6. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրիկ Դենիկինն ասում ա, որ 90 տոկոս ժայռապատկերներում այլ մոլորակայիններ են պատկերված: Ասում ա բուրգերը իրանք են գծագրել ու տեխնիկա են բերել, որ մարդիկ սարքեն, ասում ա որ մենք բոլորս այլ մոլորակայիններին ենք պարտական մեր գիտելիքների համար: Զատկի կղզու արձաններն էլ ուղակի կապում ա նրանց հետ, Սթուն Հենջն էլ ա իհարկե նրանց օգնությամբ կառուցվել: Ինքը իրա գրքերով միլիարդեր ա դառել արդեն:
    Դենիկինից առաջ էլ նման կեղծ գիտուններ կային աշխարհում, բայց իրանք միլիարդեր ջդառան: Գիտե՞ս ինչն ա Դենիկինի նմանների հաջողության գախտնիքը: Իրանք ոչ միայն ասում էին, որ այլմոլորակայիններն են սարքել, իրանք պնդում էին, որ իրանք ճիշտ են: Ինչքան էլ Հավազ-ը տուտուզը պատռում ա ու ապացուցում, որ էդ անտեր բուրգերը բանվորներն են սարքել, Դենիկինը մի կես բերան ասում ա չէ, ու սաղ իրան են հավատում: Տենց մարդկանց ավելի հետաքրքիր ա: Հերունին տենաս գիտի՞ էդ մարդու մասին:
    Ստորգրած գրածիդ տակ, ապեր: Մի հատ էլ Դենիկինի նմանին ես գիտեմ - Մուլդաշեվը: Մեռավ ախմախություններ գրելով, ու գրքերը գժական ծախվում են, ու ոչ մեկը չի ժխտում:

  7. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Ի միջի այլոց, ոչ մեկը Հերունու ու հերունիասերների նկատմամբ թշնաբար տրամադրված չի: Կարծիք կա, որ մեր բոլորի ամենամեծ թշնամին չեղած բաներ մեզ վերագրելն ու բոլորիս ծիծաղելի վիճակի մեջ դնելն է:
    Ու այ ստեղ դուք կանգ եք առնում: Չեղած բաներ - դուք ուղղակի չեք նկատում այն, ինչ կա...

    Չե՞ս կարծում, որ հայոց հնագույն պատմության նկատմամբ լրջության պակասն է, որը ստիպում մարդկանց նույնիսկ ներսում պայքարել դրանց դեմ:
    Ոչ: Ուղղակի հենց այդ լրջության պակասն է ստիպում պայքարողներին պայքարել: Այսպես, ինչ-որ մեկը, որը ժամանակին անգիր իմացել է հայ ժողովրդի ՍՈՎԵՏԱԿԱՆ պատմության դասագրքերը ու լիքը հինգեր է ստացել, և որը, սակայն, այժմ այնքան էլ չի հետաքրքրվում պատմությամբ, համառրեն չի ուզում որևէ նոր բան ընդունել Ինչու? պատճառները մի քանիսին էն: Օրինակ

    Նա ժամանակին լիքը ջանք ու եռանդ է թափել ու սովորել այն, ինչը պարզվում է սխալ է: Հիմա այս մարդը չի ուզում նոր ջանք ու եռանդ թափել: Ու քանի որ այս հարցերը իրեն առանձնապես չեն էլ հետաքրքրում, նույն այդ մարդը ավելի լավ է համարում ժխտել ամեն մի նորը, քան թե ընդունել: Բանն այն է, որ վերջին դեպքում կպարզվի, որ ինքը իրականում պատմություն չգիտի, ինքը ստիպված կլինի նոր ջանքեր թափել այն իմանալու համար, որի հավեսը չունի և ընդհանրապես այդ ամենը նրան քիչ է հետաքրքրում - այնքանն էլ, ինչքան հետաքրքրում է, իր գիտեցածի մակարդակով իրեն բավարարում է...

    Հա բայց ինչքան??? Նմանվում եք մեր ցեղի մեծերից մեկին, որը, ինչքան էլ նոր ավտո դուրս գար, ինչա թե տեխնիկան սովորելու վրա ջանք չթափեր, փրփուրը բերանին պնդում էր, որ Պոբեդայից լավ մեքենա չկա...

    Ինչը ժխտենք Լիոն քո գրածներից, կես միլիոնանոց բանակները,
    Ես նման բան չեմ գրել:

    թե յոթ կայսրությունները:
    Գրել եմ - դուք ի վիճակի չեք ժխտել

    Ախր ժխտելու բան չկա:
    Իհարկե - ուղղակի չեք ուզում ընդունել...

    նույն հաջողությամբ վաղն էլ մեկ միլիարդանոց հայկական պետության ու երեսուն կայսրության մասին կգրի:
    Թող բերի այնքան հիմնավորում, ինչքան ես եմ բերել - կհավատամ

    Որտե՞ղ է լրջությունը, երբ ինքներդ հազար տարվա գրված օրթոդոքս պատմությունը ժխտում եք, ու ինչ-որ թյուրիմացություններ եք գրում բոլոր հայկական ծագման մասին:
    Ես նման բան չեմ գրել - բոլորին մի արշինով մի չափիր: Ես պատասխան ունեմ տալու ԻՄ ԳՐԱԾ ամեն մի տառի համար - ոչ ավել:

    Ի՞նչը ժխտենք: Դառը ժպիտից բացի ուրիշ ոչ մի էմոցիա ձեր գրածները չեն առաջացնում:
    Նույնպիսի ժպիտ էլ առաջացնում է Ձեր համառությունը: Հիշում ես, չէ, Պոբեդայի պատմությունը...

    Եթե շատ ես ցանկանում հաստատվել կամ ժխտվել, գնա ու վիճի ակադեմիական շրջանակների հետ:
    Իսկ ով ասաց, որ չեմ վիճում??

    Մենք, կոնկրետ ես, հարգում ու սիրում ենք այն պատմությունը, որն ունենք, լրացուցիչ ինքնահաստատման կարիք չունենք,
    Դուք ձեր պատմության մեծագույն մասից ուղղակի խաբար չունեք

    ի դեմս յոթ կայսրությունների,
    Ասել եմ - կարաք, ժխտեք:

    կես միլիոնանոց բանակի, Ադամի ու Եվայի միֆի հայկական ծագման,
    Չեմ ասել:

    Քարահունջի առաջին աստղադիտարանի,
    Չեմ ասել, բայց որոշ վերապահումներով համաձայն եմ:

    մեր ամենահանճարեղ ազգ լինելու, Արքիմեդի հայ լինելու, հմոսափիենսի Հայաստանում ձևավորված լինելու:
    Չեմ ասել ու համաձայն էլ չեմ: Դրանից շովինիզմ է փչում, ինչը չեմ սիրում:

    Ջահել ու հում ուղեղների վրա գրքեր տուլիտ անելն ու հիմնավորված ժխտում պահանջելը, լավ գործ չի:
    Մի վիրավորիր այն հեղինակին, որի գործերին ծանոթ չես:

    Նոյնիսկ ժխտման ենթակա թեզիսը պիտի ժխտման արժանի լինի:
    Իսկ գոնե մեկ անգամ հարց առաջացել է - գոնե հարցնեմ, տեսնեմ ասենք Հայկական Չորրոդ կայսրության հիմնավորումը... որն է: Չես հարցրել - այ հենց դրանում է քո սուբյեկտիվությունը: Դու ավելի լավ է հավատաս արդեն իսկ սովորածիդ: Նոր բան քեզ ուղղակի պետք չի...

    Ու սպանեցիք ձեր ադրբեջանցիներով: Ադրբեջանցիները ինչ ղալաթ ուզում են թող անեն ու գրեն: Ուրեմն ինչքա՞ն մենք չկանք, որ Ադրբեջանցիների հիմարությունները ժխտելու համար պիտի Արքիմեդին հայ սարքենք: Իիմ համար մի հատ կանգուն Գանձասարը, որը ուզածդ հիմար ադրբեջանցու բերանը փակել է ու մի հազար տարի էլ կփակի, եթե արիացիները չքանդեն իրենց ձեռքով, հազար հատ տխմար հետազոտություն արժի այն մասին, որ մենք բոլորի պապան ենք:
    Ու էդ ղալաթներին... աշխարհը աստիճանաբար հավատում է: Այ սա է ցավը: Իսկ Գանձասարի պահով - այն էլ է մերը, Քարահունջն էլ: Ու խստագույն պատժի է արժանի նա, ով ցանկացած կրոնական համոզմունքից ելնելով ձեռք կբարձրացնի այդ եկեղեցու /եվ ոչ միայն այդ/ վրա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Loki (18.08.2009), Չամիչ (10.03.2009)

  9. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Տրիբուն ջան, ստորագրում եմ յուրաքանչյուր խոսքիդ տակ
    I may be paranoid but no android!

  10. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ձեր պատմության մեծագույն մասից ուղղակի խաբար չունեք
    Ցավալի է, բայց փաստ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. #9
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Տրիբուն ջան, մի անգամ ասել եմ, երեևի մոռացել ես, մի անգամ էլ կասեմ, բայց էլ չմոռանաս...
    Էդ Արքիմեդի պատմությունը դրոշակ մի սարքի, կարաս համապատասխան գրառումը նորից կարդաս, ու տեսնես, որ դու ավելի շատ աղավաղում ես էն, ինչ որ իրականում ասվել էր... Գրառման մեջ գրված էր, "իմ ծանոթներից մեկը հասկացավ, որ Արքիմեդը հայկական ծագում ունի", ուրիշ ոչ մի բան, ընդ որում լրիվ անուղղակի էր այս միտքը, ինչ որ մեկին մենք չենք ցանկանում ապացուցել որ դա էդպես է, ինչ որ մենք էլ չենք 100 տոկոս պաշտպանում էդ գաղափարը, մենք ստեղ իրականում ավելի լուրջ թեմաներ ենք քննարկել, որ քո մոտով անցել գնացել են, բայց դու ցավոք, դրանք կամ չես հասկացել, կամ էլ ուշադրություն էլ չես դարձրել:
    Հերունին իրա կյանքում նենց գյուտեր է արել, որ իրեն էլ պետք չի ինչ որ "անկապ" քարերի վրա փող աշխատի... մենակ արևի էներգիայի հետ կապված գյուտը տարեկան 3մլրդ դոլլար եկամուտ կարա տա ՀՀ-ին: Դե բայց ինչ մեղք ունենք, որ էսօր անգրագետ մարդիկ շատացել են....
    Կուկ ջան, անգրագիտությունը վիրավորանք չի, ես վստահ կարամ ասեմ, որ դու շատ հարցերում անգրագետ ես, ես էլ շատ հարցերում անգրագետ եմ:
    Իսկ ինչ վերաբերվում է հիմարություններին, շատ շատ գրառումներ, որոնք այս թեմայում ես անվանում եմ հիմարություն, դրանց այլ թեմաներում հնարավոր է նույնիսկ դրական վարկանիշ տայի:
    Ես երբեք էնպիսի բան չեմ գրել, որ այն արժանի լինի ծաղրանքի: Իսկ ծաղրել ցանկացողներին արդեն ասել եմ, որ իրենց գրառումները հիմարություններ են...և դա ամենից մեղմ արձագանքն է, որ կատարվել է իմ կողմից....

    Ադամի և Եվայի հետ կապված ժայռապատկերի նկարը ես կտեղադրեմ, ու վստահ եմ, որ էդպիսի ժայտապատկեր, էդ միլիոնների մեջ, ոչ մեկդ էլ չեք կարա գտնեք:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (10.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  2. Ադրբեջանցիների ծագումը
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.04.2009, 17:34
  3. Երգերի ծագումը
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.10.2008, 17:41
  4. Հայերի բիզնես մտածելակերպը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.10.2008, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •