Չէ, եղբայր, լրջորեն սխալվում ես... Թշնամին մեր դեմ պայքարում է տարբեր ճակատներում, որոնց թվում նաև ինֆորմացիոն ճակատը: Ու այդ գործին լծվել է պետական մակարդակով:
Եթե մեր երկրում պատմական ճշմարտությունները պաշտպանում են ընդամենը մի քանի էնտուզիաստներ, իրենց միջոցներով ու իրենց խելքովբ, ապա օրինակ Ադրբեջանում մի ամբողջ կառույց է գործում:
Իսկ դուք էլ, տարբեր մոտիվացիաներից ելնելով, դժվարացնում եք առանց այդ էլ դժվար էնտուզիաստների գործը: Իմ ասածներից որևէ մեկը Հայաստանի հնագույն պատմության մասին այստեղ ժխտվել է?? Հարց եմ տալիս, ժխտվել է - նայեք ֆորումն ու պատասխանեք, ես այստեղ եմ արդեն մոտ տարի ու կես...
Չի ժխտվել, բայց... անուշադրության է մատնվել: Ահա սա է ցավալին, հասկանում եք... ու ոչ թե այն, որ գրածներս գրեթե ոչ մեկին <մտքափոխ> չեն արել /ջահանդամը, կասեր իմ սիրած դասախոսներից մեկը/, այլ այն, որ ինձ ու իմ նմաններին գոնե մերոնք հանգիստ չեն թողնում: Այսինքն մենք պայքարում ենք... երկու ճակատով: Օտարալեզու ֆորումներում օտարի, իսկ հաճախ նաև թշնամու դեմ, ինչը բնական է, իսկ մեր ֆորումներում... յուրայինների դեմ

Էջանիշներ