Դե եթե գիտես – ավելի լավ, չիմացողների համար է: Իսկ հայկական ծագում ունենալն ու հայ լինելը տարբեր բաներ են:Lion ջան, հալալա, որ սրտանց էսքան բանը գրել ես: Գլխիս հնդեվրոպական ծագումնաբանության մասին լեկիցա մի կարդա: Լավ գիտեմ թե Եվրոպայում էլ, մնացած աշխարհամասերում ել, որ ժողովուրդը որ լեզվաընտանիքին է պատկանում: Դե, եթե արիացիների/հնդեվրոպացիների պապան հայերն են, կամ արիցացի ասելը նույն բանն է, ինչ-որ ասես հայ, ապա, միանշանակ ճիշտ ես - Բեթհովենը հայկական ծոգում ունի: Կարճ կապենք հայ է:
Եվ կրկին չէ… Հայկական ծագում ունենալը և հայ լինելը տարբեր բաներ են…Ես մի բանի վրա եմ զարմանում: Ինչի եք կպած հիմա մյուս թեմաներում չարչարվում, ու գիտնականներ ու աշխատություններ եք խառնել իրար, որ ապացուցեք թե Ուրարտուն հայկական էր թե ոչ:
Հեշտ ճանապարհ եմ ասում, ընկեր: Ձեր արիա/հայա/հնդեվրոպական փառահեղ տեսության հիման վրա, Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի ողջ պատմության անունը փոխում, դնում եք «Հայ Ժողովրդի Պատմություն»:
մեկ ու մեջ մի տողեվ կարելի է ասենք հույների մասին ասել, այս հայկական ցեղը առանձնացավ մյուս ցեղերից ու տեղափոխվեց ստեղ: Մնացած բոլոր տեղերում, հույնը փոխում եք հայով ու վերջ: Ու սենց մնացած բոլոր հնդեվրոպական ժողովուրդների համար:
Մերսի – կարծես արդեն ինձ չես մեղադրի ծայրահեղությունների համար…Հասել ես, իջի:
Եվ կրկին չէ… Հայկական ծագում ունենալը և հայ լինելը տարբեր բաներ են…Լատիները հնդեվրոպական/արիական/հայկական լեզվաընտանիքի, Իտալիկ խմբի, լատինո-թալիսկյան ենթախմբին պատկանող լեզու է: Կարճ ասած հայկական ծագում ունի: Կարծ ասած լատիններ հայ էին, Կոլիզեին էլ հայ կայսր է կառուցել:
Լավ, ասենք գտար ազնվորեն աշխատածս չտալու ձևը, բայց, տղավարի էլի, հո գիտես, որ առաջարկածդ գրազը պարտվել ես…Չեմ տալիս, քանի որ ոչ մի բան էլ չես ապացուցել: Եթե դու տենց բուռն կողմ ես բոլոր հնդեվրոպական/արիական ազգերի հայ լինելուն: Ապա ես էլ, կներես, հավատում եմ Հերունասերների այն տեսությանը, որ առաջին հոմոսափիենսը Հայաստանում է «առաջացել»: Այսինքն վերջին կապիկն ու առաջին մարդը, որին Ակումբի շրջանակներում պայմանականորեն տվել ենք Գուգո անունը, հայ էր:
Կհասկնամ, որ ուզում ես փրկել 100-նոցդԱյնպես որ, եղբայր, Ցին Շիհուն Դին, չինական մեծ պատի հիմքերը գցողը, այնքան հայ էր, որքան Վեսպանսիոսն ու Բեթհովենը: Էն կոմպոզիտորն էլ վրից: Կհասկնա՞ս միտքս:
Նացիստներ և Հիտլերը “արիակկանության”-ը արեցին անտիռեկլամ: Իսկ իրականում սա գիտական տերմին է…Մի հատ էլ թեթև մեջբերում, պռոստը տակ, «Էս ու՞ր եք գնում թեմայով»
Էջանիշներ