Lion-ի խոսքերից
Աստերիքսն ու Օբելիքսը կելտեր են կամ գալլեր – 2 տերմիններն էլ կիրառելի են: Ինձ թվում է, որ գոնե մի քիչ լեզվաբանության, մարդաբանության կամ պատմության ոլորտում գիտելիքներ ունեցող մարդը չի կարող ժխտել, որ գալլերը կամ կելտերը ունեն հնդեվրոպական ծագում:
“Հնդեվրոպական” բառն այնքան էլ չեմ սիրում, ինձ թվում է “արիական” բառն ավելի տեղին է: Իսկ երկուսն էլ իրականում վերաբերվում են հայերին, այն հայերին, որոնք մ.թ.ա. 1700 թ-ին իրականացրեցին Արիական արշավանքները…
Սակայն – հայկական ծագում ունենալը, և հայ լինելը միանգամայն տերբեր բաներ են: Օրինակ – թուքմեններն ունեն թյուրքական ծագում, սակայն թյուրք չեն. “Թյուրք” անունը կրող ազգ հիմա ընդհանրապես չկա: Այնպես որ Աստերիքսի ու Օբելիքսի ժամանակներում և արդեն 200-300 տարի դրանից էլ առաջ, արմատապես սխալ է խոսել Եվրոպայում բնակվող որևէ հայկական տարրի մասին: Սրանք արդեն վաղուց մոռացել էին իրենց արմատները և առանձնացել էին որպես ինքնուրույն և նոր ազգեր:
1. Բոլոր ներկայիս եվրոպական ազգերը, բացառությամբ հունգարների և ֆիների: Առաջինը ունի թյուրքական, իսկ երկրորդը, ինչքան էլ զարմանք, ուգրական (մոտավորապես հավասար է թյուրքականին, ուղղակի ավելի շուտ է առանձնացել): Առանձնակի տեղ են գրավում բուլղարները, որոնք ունեն թյուրքական ծագում, սակայն հարյուրամյանկների ընթացքում այնքան են խառնվել սլավոնների հետ, որ սլավոնականացել են,
2. Արիական/հայկական ծագում ունեն նաև ալանները, բասկերը, քրդերը, պարսիկները (թեև սրանք այնքան են խառնվել թյուրքական ցեղերի հետ, որ բուլղարների նման գրեթե կորցրել են իրենց սկզբնական հիմքը), Հյուսիսային Հնդկաստանի բնակիչների մի մասը (բացառությամբ դրավիդական ցեղերի), տաջիկները, աֆղանցիները և այլն,
3. անհետացած ազգերից Արիական/հայկական ծագում են ունեցել շատերը. հիշատակենք ամենաաչքիընկնողներին – խեթեր, կիմերներ, սկյութեր, սոգդիացիներ, քուշաններ, պարթևներ, գալլեր, մասագետներ, սակեր և այլն:
…
Էջանիշներ