Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

Իսկ կելտերն էլ ունեն արիական, այսինքն հայկական ծագում:
Փաստորեն էն Աստերիքսն ու Օբելիքսը կինոն հայերի մասին ա: Ես էլ ասում եմ երեխեքս ինչի՞ են տենց հավեսով նայում:

Էլ ովքե՞ր ունենք արիական/հայկական ծագում , lion ջան; Մի հատ հատ հատ խնդրում եմ բոլորին ասեք, որ իմանանք, հանկարծ սխալներ թույլ չտանք խոսքի մեջ: Մարդ ես, որ մեկը հարցնի ասենք Հռոմի Կոլիզեյը ով է սարքել, մեկ էլ տեսար մեկս ախմախ-ախմախ ասեցինք լատինները: Բայց փաստորեն սարքել են հայերը, քանի որ լատինները արիական ծագում ունեն, այսինք հայկական: Դե ողջ գերմանական մշակույթի մասին չեմ խոսում, ծերից ծեր հայկական ա: Lion ջան, էլ չասես, որ դու Արքիմեդն էլ ա հայ, հանրության անդամներից չես; Ապեր, էս ի՞նչ մառազմի եք հասել:

Բայց դու իզուր ես քո լուրջ աշխատանքը թողած անցել կելտերի հայկական ծագմանը: Քանի կայսրություն ունեի՞ր: Ու՞թ: Ինձ լսես կհասցնես 18-ի: Որ լավ մտածես ահագին բան ես բաց թողել: Օրինակ Կառլոս Մեծի կայսրությունը, զուտ հայկական եղած կլինի: Ֆրանկ էր, չէ՞: Ֆրանկները գերմանական ցեղ են չէ՞: Այսինք արիական, հետևապես հայկական, չէ՞: Տեսնում ես ինչքան ամբողջությամբ չհետազոտված փաստեր կան, որ կարողա ես խորանալ: