Համաձայն չես, քո գործն է, չնայախ չհամաձայնվելու բան չկա: Lion, քեզ ո՞վ բան ասեց: Էլի չեղած տեղից քո վրա ես վերցնում ամեն-ինչ:
Աաաաաաաաաայ, լավ ասեցիր: Բա որ էտքան աղբյուր կա, ու ամեն ինչ էտքան հազար տոկոսով գիտեն, էլ ու՞ր ենք խառնվել իրար, որ ադրբեջանցիներին կամ վրացիներին բան ապացուցենք: Բա մեր մշակույթի կրիչներ Աղթամարն ու Անին թողած, ու՞ր ենք ընկել ամեն քարի տակ աստղադիտարան ման գալիս ու ամեն կապիկի հայ ասում: Բա իմ ասածն ի՞նչ ա, որ անկապ բաներով են զբաղված էտ բարև-ին արև ասող ու մեզ արիացիների ու բոլորի պապա սարքողները: Բա որ էտքան օտարազգիները, հազար անգամ համաձայն եմ, ու մեր նորմալ պատմիչներն էլ վրից, ամբողջ աշխարհին հազար տարի ասել են մենք ով ենք, ինչ ենք որտեղից ենք, ու՞ր եք գլխներիցդ դուրս բաներ հորինում:
Ապեր, իմ ասածն էլ հենց դա է: Մենք մեր իրական մշակույթը թողած, ու մեր իրական մշակույթը պահպանելու փոպարեն, ընկել ենք Աստված գիտի ինչ ենք ման գալիս, ու մեզ հիմար վիճակի մեջ ենք դնում տենց ադրբեջանցի ումնիկի մոտ, որը եթե մեր ներկայությամբ, մի հատ ասենք խելքը գլխին մարդու, ասենք իտալացու մոտ, բացի ու ցույց տա, որ մեր մոտ մարդիկ լուրջ-լուրջ քննարկում են, ակադեմիական մակարդակով, որ մենք ենք սարքել եգիպտական բուրգերը, մեկը ես ամոթից գետինը կմտնեմ:
Էջանիշներ