Ես ցանկանում եմ հետևյալ որ ցանակցած եզրահանգման հետևում կանցնած լինի տրամաբանություն և փաստ որը ավելի հավանական է դարձնում այս տարբերակի ընդունումը քան մյուսինը:
Նույն ցանկությունն էլ ունեմ ես: Դու մատնանշեցիր մեր վեճի պլատֆորմը ու շատ ճիշտ արեցիր: Առաջարկում եմ հետագայում ևս հավատարիմ մնալ դրան…

1) ժամանակային առումով
2)դիցաբանական առումով
3)պատմական առումով
4)ավանդապատման առումով
1.Ժամանակագրությանը արդեն անդրադարձա: Էլամի արքա Մեսլիմը թագավորել է ճշգրիտ այն ժամանակ, երբ ապրել և գործել է մեր Հակը: Դու մատնանշում ես <<աստվածաշնչային ժամանակագրություն>>-ը, սակայն համաձայնիր, որ այն այժմ պրակտիկորեն հերքված է:
2. Ինչ է հասկացվում սրա տակ?
3. Այս տեսակետից ամեն ինչ ավելի քան հիմնավորված է ու հաստատվում է, սեպագիր աղբյուրներով,
4. Այս տեսակետից ևս ամեն ինչ նորմալ է – չէ որ Մեսլիմը, տիրելով միջագետքին, ըստ էության հանդիսացավ նաև նրա տիրակալը: Բնականաբար <<Բել>> տերմինը սեմական ծագում ունի և ավելի ուշ ժամանակին է վերաբերվում, սակայն դա էլ կարելի է բացատրել այն առումով, որ Մեսլիմը իր լիազորությունների բնույթով իսկական <<Բել>> էր ու հենց դրա համար է նրա նկատմամբ կիրառվել այդ բառը…