User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 703 հատից

Թեմա: Հայերի ծագումը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայերի ծագումը

    Արտակ Մեսրոպյանը նաեւ հաղորդել է
    Մովսիսյանը...

    Ի դեպ, կարողա իմանաք, ֆիլմը որտեղից կարելի է գտնել?
    Որոշ ժամանակ անց կլինի վաճառքում:

    Ի դեպ, Արտակ Մովսիյանը անցած տարվանից ԵՊՀ-ում պատմություն առարկան ա դասավանդում:
    Լաաավ ասիր... Ապեր, ինքը առնվազն 1998-ից ԵՊՀ-ում դաս է տալիս...

    Դու պատեկարցնու՞մ ես, որ հսկայական մշակութային ժառանգություն թողած ազգը, կախվել է
    Բայց ով ասեց, որ ՄԻԱՅՆ դրանից ենք կախվե՞լ:

    Եղբայր, մի հատ Քարահունջի աստղադիտարանով վերածնված ազգային ինքնագիտակցությամբ հայը, առաջին իսկ հարմար պահին, չիշիկ կանի Քարահունջի հենց առաջին քարի կողքին:
    Դե լավ, հա...

    Լիոն ջան, պատմական ու մշակութային ժառանգության պահպանման հետ կապված այնքան արդիական խնդիրներ կան այսօր Հայաստանում, որ Քարահունջի առաջին աստաղդիտարան լինելը այդ ցանկում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը:
    Մեկը մյուսին չեն և ՉՊԻՏԻ բացառի:

    Երևանի կենտրոնում, Էրեբունու ամրոցը սարքել են հասարակական զուգարան, իսկ թանգարանի վիճակն ուղղակի ողորմելի է: Գառնի-Գեղարդ ուղղությամբ երկու հատ տուրիստ են գնում, որ մի հատ նորմալ բան տեսնեն, առաջին բանը որ հանդիպում են, ձորում թափված աղբակույտերն են, խորոված քյաբաբն ու դհոլ զուռնայով տնգլտաշին: Զվարթնոցի մասին համարյա մոռացել են: Սանահին, Հաղպատ, Հաղարծինի կողմերը հեսա ծառ չի մնալու, իսկ դուք ընկել եք մի հատ Քարահունջի հետևից, որ ազգային ինքնագիտակցություն բարձրացնենք:
    Է հա, համաձայն եմ, վատ է... Բայց դա նշանակում է Քարահունջը մոռանա՞նք: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ, ինչու պիտի մեկը մյուսին բացառե՞ն:

    Էսօր արդեն, ապաշնորհների պատճառով, Հայաստանից մի միլիոն մարդ գնացել է: Սենց բան մեկ էլ Ցեղասպանության ժամանակ էր եղել: Քանի՞ հայի ազգային ինքնագիտակցությունն ա ստիպել մնալ Սիսիանում, Քարահունջի կողքը՝ Վալդիվաստովսկ գնալու փոխարեն: Ընկեր, երկիրը հելել տեղից գնում ա, իսկ դուք ազգային ինքնագիտակցություն եք ուզում բարձրացնել երկու քարով ու դրանց հորիզոնական ծակերով:
    Հա ի՞նչ, որ Քարահունջից չխոսեցինք, դա կուղվի՞: Որ իմանամ կուղվի, առաջինը ես չեմ խոսի...

    Ինձ մի բան ասա, ոնց անենք, որ մեր էն ունեցածի, որի մասին ամբողջ աշխարհը գիտի ու որով հպարտանում ենք, հերը վերջնականապես չանիծենք, ու մի հիսուն տարի հետո էլ Հայաստանում հայ մնացած լինի, որ Քարահունջի ծակերից աստղերին նայի: Ո՞նց անենք, որ էս մի կտոր մնացած հայրենիքի սահմանները պաշտպանող բանակ լինի: Ո՞նց անենք, որ թուրքերից բեթար Երևանի հետ վարվող քաղաքապետը, մինչև Քարահունջին հասնելը, Էրեբունու ամրոցը իրացման տարածք չհայտարարի ու տեղը հերթական անճոռնի շինությունը չկառուցի: Ո՞նց անենք, որ Գեղարդ հյուր տանելուց ամոթից գետինը չմտնենք:
    Ապեր, կասեի, բայց... ես ֆորումներում քաղաքականությունից չեմ խոսում, երևի արդեն նկատած կլինես

    Ընկեր, իմ համար էտ Մեծամորի աստղադիտարանի մասին կինոն, մեր ցավալի իրականության ծաղրն է: Լուրջ մարդը էտ կինոն նայելուց հետո, դուրս կգա որ սենց հնագույն ու փաահեղ քաղաքակրթություն կերտողների մշակույթի հետ ծանոթանա, ու ռաստ կգա աղբակույտի՝ բարձր ազգային ինքնագիտակցությամբ թափված, երեկոյան կողմ, երբ բոլոր աստղասեր հայերը դուրս են գալիս փողոց աստղագիտությամբ զբաղվելու:
    Ֆիլմը նայելիս ՀԵՆՑ ԱՅԴ մտքերը մի պահ անցան ուղեղովս...

    Հա, քանի չեմ մոռացել, հենց առաջին հնարավորության դեպքում, այդ ֆիլմը դիտելու եմ, քանի որ համոզված եմ, որ շատ հետաքրիր ֆիլմ կլինի:
    Հզոր ֆիլմ է: Անպայման նայիր

    Ի միջայլոց մի քանի օր առաջ ձեռս վիդեո ֆայլ էր ընկել: Մի հատ պրոֆեսր աստղային քարտեզի վրա գիծ միծ էր քաշում, հետո հայկական տառերը վերածում էր թվերի ու ըստ էդ թվերի էդ գծերը միացնում էր իրար, հետո տանում էր միացրած գծերի անկյան կիսորդը ու են հին կետերի վրայից զուգահեռ գծեր էր տանում դեպի սկզբում գծած գիծը՝ մինչև հատվելը: Ստացված կետերը սահուն կորով միացնում էր ու գիտե՞ք ինչ էր ստանում: Հայկական լեռնաշխարհի ջերմաստիճանի տատանման գրաֆիկը ըստ տարվա եղանակները Դրանով «ապացուցում» էր մեր այբբուբենի 10 000 տարեկան լինելը:
    Իհարկե եթե աստղագիտությունից ժեշտի մակարդակի գիտելիքներ ունենայի, հաստատ հավատալու էի ու էս թեմայում ըդնիմախոսների հետ կատաղի վիճեի, բայց էդ գիտնական ձաձան մի բան բաց էր թողել:
    Պրեցեսիա երկրի առանցքի պտույտը 25 765 տարի պարբերությամբ: Երևի պարոն գիտնական ձաձան չգիտեր, որ 10000 տարի առաջ աստաղյին քարտեզը այլ տեսք է ունեցել: ափսոս:
    Էհհհ, դե դա արդեն...

    Բոլորն էլ գիտեն ու հասկանում են թվարկածդ խնդիրները, բայց դա չի նշանակում, որ քանի այդ հարցերը լուծված չեն, մարդիկ չեն կարա պատմությամբ զբաղվել. Ամեն մարդ իրա գործնա անում.
    Կեցցես - լավ է ասված:

    Ի՞նչ լեզուով է գրուել, գոնէ մի նախադասութիւն թարգմանուէր: Չկայ, չկայ ու չկայ: Եթէ թարգմանելի նախադասութիւններ, խօսքեր չկան, գոնէ տեքստերը ներկայացուեն, ինչպէս՝ սեպագրերի ու մեհենագրերի իսկական տեքստերը կան արձանագրուած՝ ժայռի, որմի եւ պապիրոսի վրայ:
    Ի դէպ՝ սեպագրերն ու մեհենագրերը, մի տողի կամ մի գծի վրայ շարուած, իսկական տեքստ են յիշեցնում:
    Կա, եղբայր, թարգմանված է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (18.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  2. Ադրբեջանցիների ծագումը
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.04.2009, 17:34
  3. Երգերի ծագումը
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.10.2008, 17:41
  4. Հայերի բիզնես մտածելակերպը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.10.2008, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •