Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Բռնի ըստ քեզ ասածներիցս ԱՄԵՆԹՈՒՅԼԸ և ժխտի: Չես կարող, ուրեմն կամ գիտելիք չունես, կամ էլ ես ճիշտ եմ: Երկու դեպքում էլ խոսել շարունակելը իմաստ չունի: Թե չէ նմանվում ենք այն մարդկանց, որ նստած վիճում են. մեկն ասում է ես կարող եմ ցատկել 3 մետր, մյուսն ասում է չես կարող: Ու փոխանակ հավակնոտ պնդում անողը վեր կանա ու ցատկի... վիճում են:
..
Իսկ կարո՞ղ եմ միանգամից ամբողջը ժխտել:

Լիոն, ժխտում եմ որ Ապոպը հայ Հակոբն էր: Ժխտում եմ, որ հիքսոսները ընդհանրապես կապ են ունեցել հայերի հետ: Ժխտում եմ, որովհետեև նման բան ուղղակի չի կարող լինել: Աբսուրդ է: Ժխտում եմ, որ Հակոբն ընդհանարպաես հայկական անուն է: Եբրայերեն նշանակում է վազանցող, կամ արագ անցնող:

Հիմա կսկսես ասել, փաստեր բոր որ ժխտում ես Լիոն, ի՞նչ փաստ բերեմ: Հիմա որ ես ասեմ Ֆրանկների թագավաոր Կարլոս մեծը հայ էր, անունն էլ Կարապետ առաջին, դու ի՞նչ փաստերով կարող ես ժխտել դա:

Ժխտում եմ
, որ որևէ զիկուրատ կառուցվել է քարով, քանի որ մինչև հիմա պեղված բոլոր զիկուրատները աղյուսով են կառուցված:

Իսկ ներկայացված ժայռապատկերը ով ոնց հարմար է կարող է այնպես էլ մեկնաբանել. մեկը Ադամ ու Եվա է տեսնում, մյուսը Աստված գիտի ինչ: Ի՞նչ ես կարծում, եթե այս ժայռապատկերը վերցնենք ու գնանք մի որևէ միջազգային կոնֆերանսի ու փորձենք ապացուցել, որ Ադամ-Եվա առասպելը հայկական ծագում ունի, կորդինատներն էլ տանք ժայռապատկերի, մեզ ինչի՞ տեղ կդնեն:

Ու լուրջ եմ ասում, հերիք եղավ ձեր բարդույթավորվածությունը փաթաթեք ուրիշների վզին: Ու լուրջ անտեղի հայտարարություններ անելու ու դրանք պեչատելու կարիք չկա, թե մազնից ով է հայրենասեր ու հայանպաստ: Սետղ հայանպաստության խնդիր չկա ընդհանրապես: