User Tag List

Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 703 հատից

Թեմա: Հայերի ծագումը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Ես էլ հալած յուղի տեղ չեմ ընդունում բայց փաստն այն է որ, մեր Պատմահայրը ինչ-ինչ նպատակներով մեզ տարել կցել է ավետարանական ծագումնաբանությանը, որն էլ դարձել է օֆիցիալ կարծիք նախահայկյան ծամանակների մասին:
    Անկասկած է հետևյալը - Խորենացին իր ձեռքի տակ ունեցել է Հայկի ու նրա հետնորդների մասին գրավոր և բանավոր աղբյուրներ, որոնցից էլ օգտվել է այդ ամենի մասին գրելիս: Սակայն, քանի որ նա թունդ քրիստոնյա էր, պետք է այդ ամենի ու Հին կտակարանի մեջ փորձեր համատեղելիության եզրեր գտնել: Ու հենց այդտեղից էլ սկսվել է ամենի ինչ -

    Ունենալով տեղեկություն այն մասին, որ Հայկը իր ցեղով եկել է Միջագետքից, Խորենացին բնականաբար այդ ամենը կապել է Բաբելոնի և աշտարակաշինության հետ: նույնն էլ ավետարանական ծագումնաբանության պահով - Խորենացին տեսել է, որ Հին կտակարանում գրված է Հաբեթի, Սեմի և Քամի մասին: Ու նա սկսել է <<քցել-բռնել>>, որ հայերը ոչ մի կերպ նման չեն սեմի հետնորդներին /անկասկած է, որ Խորենացին լավ տեղյակ է եղել ասենք հրեաների, ասորիների կամ արաբների էթնոմշակութային ինքնության մասին/, դե իսկ Քամին /նեգրերին/ հայերը արդեն ոչ մի կերպ նման չէին... մնացել է Հաբեթը, մանավանդ որ սրա սերունդների շարքում իրոք արիական ազգերն էին /սկյութեր, սարմատներ, պարթևներ և այլն/... Սա է ամենը: Իսկ այժմ մենք ընդամենը խնդիր ունենք, ԶՏԵԼՈՎ այս ամենից <<Ավետարանական ավելցուկներ>>-ը, վերականգնել մեր հնագույն պատմությւնը իր մաքուր տեսքով:

    Հայկի մասին, ջհուդական և ոչ մի հանրագիտարանում, բան չկա - որպես Թորգոմի որդի: Շատ շատ կասեն, որ "… որոշ հայեր ասում են, որ Թորգոմենց տղան էր…":
    Ճիշտ միտք հնչեց, որ դա եղել է կոնտեքստից դուրս: Ի դեպ, ըստ իս հրեաները հայ ժողովրդի մի մասն են եղել, որոնք, իրենց առաջնորդ Մովսեսի գլխավորությաբ հեռացել են Եգիպտոսից, հիմնվել Պաղեստինում, ուր և, խառնվելով տեղի սեմիտական տարրերի հետ, առաջացել են ներկայիս հրեաները: Կարճության համար մի հատված գրքիցս...

    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1>>-ից

    <<...Եգիպտոս մտած Հայկական բանակի ռազմիկները բնականաբար իրենց անվանում էին <<հայք>> այսինքն <<հայեր>>, որտեղ <<ք>>-ն ինչպես գիտենք հավասար է ներկայիս հայերենի հոգնակի <<ներ>> կամ <<եր>> վերջածանցին: Իր հերթին տեղաբնիկները, չունենալով <<յ>>-ին հավասարժեք հիերոգլիֆ, գրավոր աղբյուրներում սկսեցին նրանց անվանել <<հաք>>: Հետագայում, եգիպտական տաճարներում պահպանված պապիրուսներից օգտված հելլենականացված պատմիչ Մանեթոնի, ինչպես նաև Եվսեբիոս Կեսարացու ու Հովսեփ Փլավիոսի մոտ այն հնչյունափոխվեց <<հակսոս>>-ի (որտեղ <<սոս>>-ը լոկ զուտ հունական վերջածանց է, իսկ <<ա>>-ն <<ու>>-ի վերափոխվելու հատկության մասին արդեն խոսվել է), իսկ ներկայումս` <<հյուկսոս>>-ի: Այս հարցին ներկայումս հանգամանալից անդրադարձել է Սուրեն Այվազյանը` իր <<Ռուսաստանի պատմություն. Հայկական հետք>> (Մոսկվա 1997) (ռուսերեն) աշխատության մեջ: Ավելացնենք նաև, որ <<հակսոսներ>>-ի աստվածային պանթեոնում առաջնային տեղ ուներ կայծակի աստվածը և նրա կին Անահիտը: Հետաքիքիր է նաև, որ Եգիպտոսը գրավելուց հետո հայերն հիմնեցին իրենց նոր մայրաքաղաքը, կոչելով այն <<Ավարիս>>, այսինք <<սա իմ ավարն է` Ավարս>>: Այս մայրաքաղաքի երկրորդ անունը, ի դեպ <<Հայ-արու>> (ըստ իմ ձեռքի տակ եղած ռուսական աղբյուրների` <<Խայարու>>) էր, որը ակնհայտորեն նշանակում է <<Հայ տղամարդ>>` հավանական է այն պատճառով, որ սկզբնական շրջանում այս քաղաքում, որն այդ ժամանակ դեռևս մի լայնատարած ռազմական ճամբար էր, բնակվում էին միայն հայ տղամարդիկ, քանզի արշավանքի և նվաճման բնականաբար մեկնել էին հենց նրանք, իսկ կանայք մնացել էին տանը: Եգիտոսում իշխած և Հայկազունիների ճյուղը հանդիսացող տեղի արքայական դինաստիան կոչվում էր Հայկազուտներ: Հայկազուտների գահացանկը, որի անունների շարանում ի դեպ ակնհայտ են հայկական արմատ ունեցող անունները, ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների <<միջազգային-ընդունված>> ձևը),
    1. Սասուն (Սեսու) (մ.թ.ա. 1725-1707)
    2. Հակուբ-հայր (Իակուբհեր) (մ.թ.ա. 1707-1699)
    3. Օհանե Հիանալի (Իանե Հիանա) որդի (մ.թ.ա. 1699 - մոտ 1650)
    4. Հակոբ I (Ապոպի I) (մ.թ.ա. մոտ 1650-1610)
    5. Հակոբ II (Ապոպի II) (մ.թ.ա. մոտ 1610-1600)
    6. Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1600-1561)


    ...Խեթթիի մտած բանակը արձանագրություններում բնորոշվում է որպես <<ուրիների>> բանակ: <<Հուրի>> անվանումը ռուսալեզու գրականության մեջ անցյալ դարում բացատրելիորեն սխալ կերպով (քանի որ ռուսական այբուբենը չունի <<հ>> տառը) սկսեց գրվել <<Խուրի>> կամ <<Խուռի>> և այդ տեսքով հետագայում սկսեց արտաբերվել հայալեզու գրականության մեջ (օր.` ՀՍՀ հատոր 5, էջ 102)` ավելի հեռացնելով այն իր սկզբնական տեսքից, այն դեպքում, երբ <<հ>> տառ ունեցող այբուբեններով գրականությունում` օրինակ ֆրանսալեզու գրականության մեջ (պրոֆեսոր G. Contenau ,La Civilisation des Hittites et Hurrites du Mitanniiե, Paris 1948) նրանք կոչվում են իրականության ավելի մոտ` <<հուրի>> անունով, ինչպես նրանց իրականում կոչել են օրինակ եգիպտացիները: Իր հերթին հանրահայտ է <<ա>> և <<ու>> տառերի նույնացումը սեպագիր լեզվում (ամենահայտնի օրինակը` Արարատ-Ուրարատ և այլն): Այսպիսով կարելի է ասել, որ <<Հուրի>>-ին իրականում հնչվել կամ գրվել է որպես <<Հարի>>, որն էլ իր հերթին ակնհայտորեն հանգում է <<Հայարի>>-ի: Հետաքրքիր է, որ այս <<Հայարի>>-ների ակտիվությունը Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում հանընկնում է Հայկական մեծաքանակ հեծյալ բանակի` <<Հակսոս>>-ների (<<Հակսոս>> անվանումը այստեղ օգտագործվում է պայմանականորեն, խառնաշփոթից խուսափելու համար, քանզի <<Հակսոս>>-ներն ուղղակիորեն հայերն էին. այս մասին վերևում արդեն խոսվել է), Եգիպտոսից Պաղեստինի ուղղությամբ հեռանալու հետ: Այս գործընթացը սկսվեց արդեն մ.թ.ա. մոտ XVII դարի կեսերից և ավարտվեց մ.թ.ա. 1561 թ-ին: Իսկ մ.թ.ա. 1561 թ-ից հետո ըստ Մանեթոնի <<Հուրի (Հայարի – Մ.Հ.) երկրից>> եկած <<Հակսոս>>-ների մասին տեղեկությունները իսպառ դադարում են (ինչը բնական է, քանի որ այդպես Եգիպտոս մտած հայերին կոչում էին եգիպտացիները, իսկ այժմ նրանց մեծ մասը, չհաշված անկասկած <<անարժան հիշատակման>> որոշակի թվով գերիների, այլևս Եգիպտոսում չէր) և դրա փոխարեն աղբյուրները սկսում են ավելի ակտիվորեն խոսել <<Հայարի>>-ների մասին: Հատկանշական է, որ.
    1. Եգիպտոսից իր ժողովրդի և բանակի հետ հեռացած Հայկազուտների հերթական արքայի անունը` Կեռտա, մի, այն էլ իրար նման տառի (որը լիովին կարող էր շփոթվել արձանագրություններում կամ դրանց վերծանություններում) ճշգրտությամբ համապատասխանում է Միտանիի թագավորության առաջին արքայի անունին` Կիռտա, որը հատկապես վերևում ասվածի ֆոնի վրա, լիակատար հիմք է տալիս ասելու, որ դրանք նույն անձիք են:
    2. Եգիպտոսից Մովսեսի հեռանալու հայտնի պատմությունը տեղադրվում է այս իրադարձություններից մոտ 100 տարի հետո, մի հանգամանք, որը, հիմք ունենալով նաև հայ և հրեա ազգերի ընդհանրությունները, հիմք է տալիս համարձակ ենթադրություն անելու այն մասին, որ Պաղեստինում գտնվող հրեական ազգի սեմիտական նախնական էթնոզանգվածին խառնվել են Եգիպտոսում մ.թ.ա. 1561 թ-ին Հայկական հիմնական բանակի հեռանալուց հետո գերի մնացած և միայն հետագայում Մովսես անունով իրենց առաջնորդի գլխավորությամբ դժվարությամբ փախուստի դիմած հայեր ու արդյունքում վերջնականապես ձևավորվել է հրեական ազգը:
    3. Հարիներն արևապաշտ էին, որը բնորոշ է Հայկական լեռնաշխարհին, իսկ նրանց գերագույն աստվածներն էին Արևը և համաշխարհային գրականության մեջ Ինդրա անունով ընդունված աստվածը: Սակայն երբ <<Ինդրա>> անունը կարդում ենք ոչ թե ձախից աջ, այլ հակառակը, ապա ստանում ենք այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի աստվածներից մեկի անունը` <<Արդնի>>:
    Համաշխարհային գրականության մեջ այժմ գերիշխում է այն տեսակետը, որ <<Հակսոս>>-ներն ազգակից են եղել Հարիներին (<<Հայարի>>-ներին) կամ էլ ուղղակիորեն եղել են Հարիական ցեղեր (վերջին տեսակետի հիմնադիրն է հայտնի եգիպտոլոգ Վ. Հելկը): Այսպիսով հաստատելով ճշմարտությունը խառնաշփոթ կերպով ներկայացնող այս սխեման, կարելի է ուղղակի պարզաբանելով ճշգրտել այն և ասել, որ Հարիները (իրականում` <<Հայարի>>-ները) պարզապես հայերն էին, որոնք մտնելով Եգիպտոս և այստեղ կոչվելով <<Հակսոս>>-ներ ու հետագայում Պաղեստինով նահանջելով իրենց Հայրենիքի ուղղությամբ, Հյուսիսային Ասորիքում և Հայոց Միջագետքում իրենց կոչել կամ շրջապատի կողմից կոչվել են <<Հարի>> (<<Հայարի>>)` կամ այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում <<Հայ>> և <<Արի>> անվանումները նույնացվում և դեռևս հավասարապես օգտագործվում էին (այդ հետագայում էր հայերի մեջ ամրապնդվելու <<Հայ>>-ը, իսկ օտարների մեջ` <<Արի>>-ին համարժեք <<Արմեն>>-ը) կամ էլ դրանով Եգիպտոսի Հայկազուտների դինաստիայի <<Հայարիները>> իրենց առանձնացնում էին ընդհանուր <<արիական>> տարածքից արդեն որպես առանձին ժողովուրդներ առանձնացած այլ <<Արի>>-ներից (օրինակ` Հնդկաստանի հյուսիսում և Պարսկաստանի արևելքում իշխող <<Մարտի նետվող>> Հայկերի դինաստիայի <<Հնդարի>>-ներից): Հայրենիք վերադարձած Հարիները (<<Հայարի>>-ները) <<տեղ չգտնելով>> (թող սա ճիշտ իմաստով հասկացվի) Արատտայի կենտրոնական շրջաններում (որը բնականաբար զբաղեցված էր ժամանակին իրենց Հայրենիքից չհեռացած անձանց կողմից) ստիպված հաստատվեցին համեմատաբար նոսր բնակեցված Արատտայի ծայրամասային շրջաններում` Հայոց Միջագետքում և Հյուսիսային Ասորիքում, որտեղ հիմնեցին նոր Հայկական պետություն` Միտանիի թագավորությունը, որը արիական գերիշխանության վերջնական փլուզումից հետո ձեռք բերեց լիակատար ինքնուրույնություն:
    >>

    <<Ջհուդ-հրեա>> պահի մասին... Գուցե և <<ջհուդ>> անվանումը ունի իր հիմնավորումը, սակայն փաստն այն է, որ այն այժմ օգտագործվում է վիրավորական ենթատեքստով, ինչ առնվազն ինձ համար անընդունելի է, քանի որ խոսքը գնում է մի չափազանց խելոք, ստեղծագործ, իր արմատներով հայերից սերող և իր պատմական ճակատագրով հայերին շատ նման մի ազգի մասին: Ու որ ոչ մեկի մոտ կասկած չծագի իմ ազգային պատկանելիության մասին, ասեմ որ ես զտարյուն հայ եմ, իսկ իմ տոհմածառը, որի բոլոր ուղղակի արական անդամները բնականաբար հայ են, սկսվում է 1728 թվականից
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Loki (18.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  2. Ադրբեջանցիների ծագումը
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.04.2009, 17:34
  3. Երգերի ծագումը
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.10.2008, 17:41
  4. Հայերի բիզնես մտածելակերպը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.10.2008, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •