Բարի օր,
Յիշեցնեմ ՝ նպատակ ու կոչում չունեմ վարկազրկել յարգուած գիտնականը: Չեմ սիրում հակճառելը, մանաւանդ որ նրա գործի ամբողջութեան չեմ տիրապետում: Այդուհանդերձ, այնպէս որ նախապէս ասացի, շատ չեմ հաւատում, որ գտնուել են 11 գրային համակարգեր: Կարծում եմ՝ նա հաւաքել է տարբեր հնագէտների, -նաեւ իր,- կողմից գտնուած փորագրութիւններ ու խորհրդանշաններ:
Ուրարտական սեպագրերի յայտնաբերման ու վերծանման պատիւը պատկանում է օտարազգի գիտնականներին:
Բայց ուզում եմ հաւատալ, քանի որ շատ հետաքրքրում են ինձ նմանօրինակ յայտնագործումները: Պէտք է մատնանշեմ մի քանի իրավիճակ, որոնք առողջ գիտական մթնոլորտի բացակայութեան մասին են մատնում:
Այնպիսի մի մեծ յայտանգործութիւն, ինչպէս ներկայացւում է, անուշադրութեան է մատնուած այլ պատմաբաններից: Նրանք չեն խօսում ու տարածում այս յայնտութիւնը, որ մեր ազգին պատիւ կարող է բերել: Յայտնագործում կատարած գիտնականը, ի'նքն է իր գտածը «գովազդում», որ անբնական չէ: Սակայն ինչու միւս գիտնականները լուռ են: Նախա՞նձ են: Եթէ իրօք մեծ գործ է կատարուել, պէտք է դրական գնահատեն, կամ մասամբ համաձայն լինեն կամ էլ քննադատեն:
Ընդհանրապէս, գիտնականները վիճում, քննարկում, թեր ու դէմ կարծիքներ են յայտնում, երբ՝ մինչ այդ ճանաչուածից տարբեր բան ասւում է, երբ նոր բան է յայնւում: Հետքրքիր է իմանալ, երբեւէ մի հայրենաբնակ պատմաբան (օտարազգիները չմէջբերենք), կարծիք յայտնե՞լ է. Արտակ Մովսիսեանի գտած 11 գրային համակարգի վերաաբերեալ:
Ենթադրեմ, Հայաստանում հնամեայ ժամանակների մասնագէտ պատմաբաններ մեկից աւելի պէտք է լինեն: Ի՞նչ են ասում նրանք, այս յայտնագործման վերաբերեալ:
Անշո'ւշտ, եթէ Արտակ Մովսիսեանը նորութիւն բերած չլինէր, պիտի չի սպասէինք այլ պատմաբանների կարծիքը:
Յարգելի "Lion", վերեւ ասացիր, թէ "գրային համակարգ» նշանակում է՝ միտք յայտնող գաղափարագիր: Միթէ՞ քարէ դարեան ժայռապատկերներն էլ միտք յայտնող չեն...
Միթէ՞ կարող ենք բոլոր արտայայտութեան ձեւերը «գրային համակարգ» անուան ներքեւ դասակարգել:
Յուսախաբ եմ եղել, քանզի «գրային համակարգ» անուան տակ հասկացել եմ այլ բան.- Այնպիսի մի գրանշային համակարգ, որ, ձայն ու հնչիւն, բառ ու իմաստ կնշի:
Իսկ մենք, -ինչպէս հասկացանք միչեւ հիմա,- չի գտնուել գէթ մի նախադասութիւն, որ լոյս կսփռի մեր պատմութեան էջերի վրայ, յայտնելով առ այսօր մեր չիմացածը:
Արտակ Մովսիսեանի գործը յստակեցում է պահանջում:
Էջանիշներ