Կներեք, հարգելի Վանական, պատահականորեն շփոթել եմ նույնքան հարգարժան Վարպետի հետ: Զուտ տպագրական սխալ է;
Ձեր գրառման մեջ հատուկ ընգծել եմ «որոնցից մեկը»: Այս պնդմանը դեմ չեմ, և չեմ էլ կարող լինել: Այսինք, հայերը ի թիվս այլ ժողովուրդների, որոշակի արժեքային համակարգի կրողներ էին: Հետևապես, ինչպես է «Պյութագորասը հայ է», կամ «հայկական ծագում ունի», կամ «հայկական արժեքների կրող է» պնդումը տեղավորվում այս «որոնցից մեկն են նաև» դրույթի շրջանակներում: Կարելի է արդյո՞ք ձևակերպումը ներկայացնել մոտավորապես հետևյալ կերպ - Պյութագորասը հիմնադիրն է այն դպրոցի, որի արժեքային համակարգի հիմքում ընկած են դրույթներ, որոնք ընկած էին նաև հին հայերի աշխարհընկալման համակարգում: Այսինք, եթե կարճ կապենք, Պյութագորասը և հին հայեը նույն կոսմոգոնիական ուսմունքի կրողներ են, ի թիվս Փոքր Ասիայում ապրող այլ ժողովուրդների: Սա շատ բնական երևույթ է, հաշվի առնելով այն միջավայրը, որտեղ երկար տարիներ ապրել է Պյութագորասը, բայց հաստատ փոքր ասիայի ժողովուրդներից ոչ մեկին, ներառյալ հայերին իրավունք չի տալիս սեփականացնել հույն մտածողին:
Էջանիշներ