User Tag List

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910
Ցույց են տրվում 136 համարից մինչև 149 համարի արդյունքները՝ ընդհանուր 149 հատից

Թեմա: Խորհուրդ եմ տալիս կարդալ, չեք փոշմանի…

  1. #136
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհուրդ եմ տալիս կարդալ Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը»։ Մեծ տարիքում ու շա՜տ ուշադիր։ Հետո կարանք քննարկենք, թե ինչի մասին ա։
    Մոտ մի տարի առաջ եմ վերընթերցել Սոնյայի հետ:
    Եկեք քննարկենք
    Մեջը լիքը սիմվոլիզմ կա. տարբեր ձևերով կարելի է մեկնաբանել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (12.07.2019)

  3. #137
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտ մի տարի առաջ եմ վերընթերցել Սոնյայի հետ:
    Եկեք քննարկենք
    Մեջը լիքը սիմվոլիզմ կա. տարբեր ձևերով կարելի է մեկնաբանել:
    Ահա։ Սիմվոլիզմը դեռ մի կողմ, որոշ բաներ ուղղակիորեն սարսափելի են, որ փոքր ժամանակ կարդալիս լրիվ արհամարհել ես. լեզուն կտրելը, ոտքերի ցավը, որ ոնց որ թուր անցնի մարմնի միջով, ոտքերի արյունլվիկ լինելը։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.07.2019), Varzor (12.07.2019), Աթեիստ (12.07.2019)

  5. #138
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր ահավոր դաժան հեքիաթ է. ամբողջ պատմությունը անխիղճ մի բան է, կարդալուց արցունքներս հոսում էին:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.07.2019), Varzor (12.07.2019), Աթեիստ (12.07.2019)

  7. #139
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհուրդ եմ տալիս կարդալ Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը»։ Մեծ տարիքում ու շա՜տ ուշադիր։ Հետո կարանք քննարկենք, թե ինչի մասին ա։
    Ես գիտեմ (ժամանակին կարդացել եմ) ինչի մասին է, բայց սպոյլ չեմ անի :Ճ Փոքր ժամանակ սա ու նմանատիպ «հեքիաթները» ինձ լավ կտցրել էին, լավ է, որ դրանց ազդեցության տակ սեքսուալ մանիակ չդառա :Ճ
    «Փոքրիկ Ջրահարսը»-ից հետո կարդացեք Շառլ Պերոյի «Կապույտ Մորուքը»
    Si vis pacem, para bellum

  8. #140
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր ահավոր դաժան հեքիաթ է. ամբողջ պատմությունը անխիղճ մի բան է, կարդալուց արցունքներս հոսում էին:
    Դե հա, բայց էդ դաժանությամբ ուղղակի ցույց ա տալիս կնոջ զոհաբերությունները հանուն զանազան բաների ու կանացի ուժի չգնահատվածությունը։

  9. #141
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, բայց էդ դաժանությամբ ուղղակի ցույց ա տալիս կնոջ զոհաբերությունները հանուն զանազան բաների ու կանացի ուժի չգնահատվածությունը։
    Կարող է և էդպես է, բայց ես ուրիշ բան եմ տեսել մեջը։
    Իմ կարծիքով, էստեղ գենդերային հարցեր չեն շոշափված, այլ սոցիալական դասերի ու անհավասարության։ Ստորին շերտից (ծովի ընդերք) վերին շերտ բարձրանալու ու դրա համար լիքը զոհաբերությունների գնալու հարցն է։ Ամեն ինչ զոհաբերել, բայց միևնույն է չընդունվել «վերևում»։
    Անդերսենի կենսագրությանը նայելով՝ իրեն պիտի որ սոցիալական դասերի, վերինի ու ստորինի, չքավորության ու անհավասարության հարցերն ավելի հուզեին, քան գենդերայինը։
    Ու որ նայես, անկախ ամեն ինչից, ամբողջ հեքիաթում գլխավոր կերպարները բավականին ուժեղ կանայք են, իսկ միակ արական կերպարը՝ արքայազնը, քյալի մեկն էր։ Ես որ գենդերային հարց էդքան էլ չեմ նկատել էստեղ։
    Կարող է ամեն մեկս ուղղակի մեր պրիզմայի միջով ենք վերծանում, չգիտենք՝ իրականում ինչի մեջ ինչ իմաստ էր դրված

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (13.07.2019), Տրիբուն (14.07.2019)

  11. #142
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ջրահարսը» ֆիզիկական կերպարանափոխության, այլ կերպարի մեջ իրեն զգալու ու հնարավոր զգացողությունները բացահայտելու բուռն ցանկության, տառապանքների, մերժվելու ու ցավ ապրելու մասին է: Հետևաբար կարելի է ենթադրել, որ կնոջ զոհաբերությունների մասին չի խոսքը ։Ճ
    Si vis pacem, para bellum

  12. #143
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող է և էդպես է, բայց ես ուրիշ բան եմ տեսել մեջը։
    Իմ կարծիքով, էստեղ գենդերային հարցեր չեն շոշափված, այլ սոցիալական դասերի ու անհավասարության։ Ստորին շերտից (ծովի ընդերք) վերին շերտ բարձրանալու ու դրա համար լիքը զոհաբերությունների գնալու հարցն է։ Ամեն ինչ զոհաբերել, բայց միևնույն է չընդունվել «վերևում»։
    Անդերսենի կենսագրությանը նայելով՝ իրեն պիտի որ սոցիալական դասերի, վերինի ու ստորինի, չքավորության ու անհավասարության հարցերն ավելի հուզեին, քան գենդերայինը։
    Ու որ նայես, անկախ ամեն ինչից, ամբողջ հեքիաթում գլխավոր կերպարները բավականին ուժեղ կանայք են, իսկ միակ արական կերպարը՝ արքայազնը, քյալի մեկն էր։ Ես որ գենդերային հարց էդքան էլ չեմ նկատել էստեղ։
    Կարող է ամեն մեկս ուղղակի մեր պրիզմայի միջով ենք վերծանում, չգիտենք՝ իրականում ինչի մեջ ինչ իմաստ էր դրված
    Սոցիալական դասի խնդիր չեմ տեսնում, որովհետև ինքը մի քանի ձևով նկարագրում ա ջրահարսի՝ հենց վերևներից լինելը, ազնվական ծագում ունենալը (էնտեղ որոշ դետալներ կան մաշկի գույնի և այլնի հետ կապված)։
    Բայց Անդերսենի կենսագրությանը նայելով՝ ինքը նաև գենդերային ինքնության կամ սեռական կողմնորոշման հետ կապված խնդիրներ ա ունեցել։ Որոշ գրականագետներ նույնիսկ պոչը կորցնելն ու ոտքեր ձեռք բերելը սեռափոխության հետ են համեմատում։ Ու մի հետաքրքիր դրվագ էլ կա իրա կյանքում։ Իր արական սեռի ընկերներից մեկին նամակով սեր ա խոստովանում (մոտավորապես նենց մի բան, որ ինքը սիրում ա իրան ոնց որ կինը կսիրեր), հետո շնորհավորում նշանադրության առթիվ, իսկ կարճ ժամանակ անց «Ջրահարսը» գրում ու ուղարկում էդ ընկերոջը։

  13. #144
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոցիալական դասի խնդիր չեմ տեսնում, որովհետև ինքը մի քանի ձևով նկարագրում ա ջրահարսի՝ հենց վերևներից լինելը, ազնվական ծագում ունենալը (էնտեղ որոշ դետալներ կան մաշկի գույնի և այլնի հետ կապված)։
    Բայց Անդերսենի կենսագրությանը նայելով՝ ինքը նաև գենդերային ինքնության կամ սեռական կողմնորոշման հետ կապված խնդիրներ ա ունեցել։ Որոշ գրականագետներ նույնիսկ պոչը կորցնելն ու ոտքեր ձեռք բերելը սեռափոխության հետ են համեմատում։ Ու մի հետաքրքիր դրվագ էլ կա իրա կյանքում։ Իր արական սեռի ընկերներից մեկին նամակով սեր ա խոստովանում (մոտավորապես նենց մի բան, որ ինքը սիրում ա իրան ոնց որ կինը կսիրեր), հետո շնորհավորում նշանադրության առթիվ, իսկ կարճ ժամանակ անց «Ջրահարսը» գրում ու ուղարկում էդ ընկերոջը։
    Իսկ ես հենց սոցիալական շերտերի խնդիր եմ տեսնում, որը պատկերված է ներքևի ու վերևի սիմվոլիկայով։ Ջրահարսի ազնվական ծագման մասին հիշատակումն էստեղ կապ չունի, քանի որ ջրահարսները, ինչ էլ լինեին, չեն կարող ապրել էնպես, ինչպես մարդիկ, նախ և առաջ, որովհետև չունեին հոգի, մի բան որ միայն վերևում ապրողներին էր տրված։
    Կարող է և սխալ եմ մեկնաբանում, ու չկա էստեղ սոցիալական դասերի խնդիր․ արդեն ասեցի, որ հաստատ ոչ ոք իմանալ չի կարող։

    Անդերսենի բիսեքսուալ լինելու մասին, հա, ինչ-որ փաստեր կան, բայց դա ամենևին չի նշանակում, թե ինքը իր սեռականության կամ գենդերային ինքնության հետ կապված խնդիրներ է ունեցել կամ թե իր սեռականությունը արտահայտել է Ջրահարսում։ Եթե նույնիսկ համարենք, որ էդպես է, ամեն դեպքում քո նախորդ գրածը սեռականությանը չէր վերաբերվում, այլ կանացի զոհաբերություններին ու կնոջ ուժը չգնահատելուն։
    Վերջին խմբագրող՝ ivy: 13.07.2019, 22:49:

  14. #145
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես հենց սոցիալական շերտերի խնդիր եմ տեսնում, որը պատկերված է ներքևի ու վերևի սիմվոլիկայով։ Ջրահարսի ազնվական ծագման մասին հիշատակումն էստեղ կապ չունի, քանի որ ջրահարսները, ինչ էլ լինեին, չեն կարող ապրել էնպես, ինչպես մարդիկ, նախ և առաջ, որովհետև չունեին հոգի, մի բան որ միայն վերևում ապրողներին էր տրված։
    Կարող է և սխալ եմ մեկնաբանում, ու չկա էստեղ սոցիալական դասերի խնդիր․ արդեն ասեցի, որ հաստատ ոչ ոք իմանալ չի կարող։

    Անդերսենի բիսեքսուալ լինելու մասին, հա, ինչ-որ փաստեր կան, բայց դա ամենևին չի նշանակում, թե ինքը իր սեռականության կամ գենդերային ինքնության հետ կապված խնդիրներ է ունեցել կամ թե իր սեռականությունը արտահայտել է Ջրահարսում։ Եթե նույնիսկ համարենք, որ էդպես է, ամեն դեպքում քո նախորդ գրածը սեռականությանը չէր վերաբերվում, այլ կանացի զոհաբերություններին ու կնոջ ուժը չգնահատելուն։
    Ներքևի֊վերևի խնդիր չի, այլ անմահանալու֊չանմահանալու։ Արքայազնն անմահանալու խնդիր չունի, որովհետև մենակ էն փաստը, որ ինքը արքայազն ա ծնվել, իրա անունը գրվելու ա պատմության մեջ, ինքը անմահ ա լինելու։ Իսկ ջրահարսը՝ կինը, պիտի լիքը զոհողությունների միջով անցնի, լիքը ցավի դիմանա, ու դեռ հարց ա՝ կանմահանա՞, թե՞ չէ։ Իրա զորությունը՝ արքայազնին փրկելը, չի գնահատվում, անգամ ուրիշի ա վերագրվում։ Տղամարդու սերը որոշիչ ա լինում իրա անմահանալ֊չանմահանալու հարցում, այսինքն՝ ինքը մենակ կանմահանա, եթե տղամարդն իրա հետ ամուսնանա։

    Իմ նախորդ գրածը ես շատ լավ գիտեմ ինչի մասին էր Սրանք երկու տարբեր մեկնաբանություններ են ու իրար առանձնապես չեն հակասում։

  15. #146
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ սենց մեկնաբանություն գտա՝ ջրահարսի-հեքիաթը
    Գեյոտ վիճակ է :Ճ
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (14.07.2019)

  17. #147
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սենց մեկնաբանություն գտա՝ ջրահարսի-հեքիաթը
    Գեյոտ վիճակ է :Ճ
    Հա, իմ ասածն էլ էր էլի սրա մասին

  18. #148
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սենց մեկնաբանություն գտա՝ ջրահարսի-հեքիաթը
    Գեյոտ վիճակ է :Ճ
    Ուֆ-ուֆ, կարող է և էդպես է, կարող է և էդպես չի։
    Իսկ ինչ, եթե էս էն դեպքն է, որ բանանը ուղղակի բանան է, ու ջրահարսի մասին հեքիաթն էլ ուղղակի ջրահարսի մասին հեքիաթ է։

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.07.2019), StrangeLittleGirl (14.07.2019), Tiger29 (15.07.2019)

  20. #149
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուֆ-ուֆ, կարող է և էդպես է, կարող է և էդպես չի։
    Իսկ ինչ, եթե էս էն դեպքն է, որ բանանը ուղղակի բանան է, ու ջրահարսի մասին հեքիաթն էլ ուղղակի ջրահարսի մասին հեքիաթ է։
    Դու ինչից ես խաբար, որոշ գրականագետներ հենց բանանի մասին էլ են գրում
    Որ չար կախարդի պոլիպները ֆալիկ սիմվոլներ են։ Բայց դե հեքիաթներ վերլուծողների յանը տարած ա ֆալիկ սիմվոլների վրա։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (14.07.2019)

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս դիտել
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 1634
    Վերջինը: 02.01.2024, 18:58
  2. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19
  3. Ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք կարդալ
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 147
    Վերջինը: 27.08.2015, 00:39
  4. Այս գիրքը ո՞ր լեզվով խորհուրդ կտաք կարդալ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.04.2013, 15:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •