Դե ուզում էի հասկանալ էս թեման բացելու նպատակը ռեալա, թե չէ, թե ամեն մեկը հիմա իրա կարդացած գրքերն ա նշելու` լավ կարդացածի տպավորություն թողնելու համար Հաաա... չէի ուզի, որ խորհուրդս անտեսված լիներ, դրա համար մտածեցի հարցնեմ, նոր խորհուրդ տամ
Իսկ ճոճանակը և հորը......առանց մեկնաբանությունների!!! Գրեթե բոլոր գործերն են տենց.
Եվ ընդհանրապես, վերջին մի քանի տարիներին անհամար գրքեր կարդալու անհագ ցանկությունս միանգամից մեռավ շատ վերջերս, երբ մի պահ հասկացա, որ էդքան ժամանակ ու աչք եմ թափում հաստափոր գրքեր կարդալու վրա, որի տված մեսիջը կարելիա վերծանել մի նախադասությամբ: Այնինչ մարդկանց հետ շփումը նույն նպատակով առավել արդյունավետա: Չեմ ուզում ցինիզմի նման հնչի, բայց հիմա, երբ հիշում եմ կարդացածս մի շարք համաշխարհային հռչակ վայելող գրքեր, հասկանում եմ, որ դրանք իրենց դարն ապրել են, իրենց գրողների նման: Հասկացա, որ առավել արժեքավոր են եղել փոքր պատմվածքները (զերծ բառերի կույտերից և ճոռոմ-ճոռոմ գեղարվեստական նկարագրություններից) - համ շուտ վերջացնում ես, համ էլ նույն մի քանի բառանի մեսիջը վերծանում ես,,, դե համ էլ կարդում ես` ասենք` խոսքդ հարստացնելու համար: Կարծում եմ` հակիրճության մեջ հանճարեղ միտք ասելը միայն հանճարների գործն է:
Անտիպռոպագանդա չեմ անում, ընթերցանությունն էլ ինդիվիդուալա` յուրաքանչյուր մարդու նման:
Իսկ թե ինչ եմ կարդում հիմա.... մի քանի տարի ինձ զսպելուց հետո, որպեսզի ամբողջական ու ձևավորված աշխարհայացքով և հստակ դիրքորոշմամբ ընկալեի այն, ինչ կարդալու էի... Աստվածաշունչ....
Էջանիշներ