Կարդացի՜, խոսքեր չունեմ, հրաշալի գործ է:
Կարդացի՜, խոսքեր չունեմ, հրաշալի գործ է:
Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.
Ժողովուրդ,ի՞նչ գիրք խորհուրդ կտաք
Ուզում եմ,որ նաև մարդու ներաշխարհը բացահայտող լինի
Մի խոսքով լինի և հոգեբանական,և փիլիսոփայական
Սիրո մասին...
Խորհուրդ կտայի կարդալ նրանց, ում հետաքրքրում է Սիրո թեման - գիրքը ռուսերեն լեզվով է և այստեղ տեղադրել եմ միայն բովանդակությունը, նրանք ովքեր կցանկանան գրիքն ամբողջությամբ ունենան՝ թող նամակով ինձ հայտնեն միայն իրենց էլ. փոստի հասցեն և ես կուղարկեմ այն...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Շնորհակալ եմ դիտողության համար, ուղղակի գրքի համապատասխան բաժիններում տեղ են գտել մի շարք հեղինակների գրքերից վերցված հատվածներ և այդ պատճառով չեմ ներկայացրել բոլոր հեղինակների անուն, ազգանուններն մեկ մեկ...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Կոնկրետ ոչ մի բան չեմ առաջարկելում այս պահին: Ուղղակի Կաֆկայից մի մեջբերում եմ ուզում անել.
«Ես կարծում եմ, որ մենք պետք է կարդանք միայն այն գրքերը, որոնք կծում են ու խայթում են մեզ: Եթե գիրքը, որը կարդում ենք, մեր գլխներին հարվածելով մեզ չի արթնացնում , ապա էլ ինչո՞ւ կարդանք այն: Հիմա կասես՝ որպեսզի այն մեզ երջանկացնի՞: Բայց, աստված իմ, մենք երջանի կլինեինք առանց գրքեր կարդալու էլ, և այն գրքերը, որոնք մեզ երջանիկ են դարձնում, եթե պետք լինի, մենք ինքներս էլ կարող ենք գրել: Մենք կարիք ունենք այնպիսի գրքերի, որոնք մեզ վրա այնպիսի ազդեցություն կթողնեն, որպիսի ազդեցություն մեր վրա կթողներ մի ծանր դժբախտություն, օրինակ այն մարդու մահը, որին մենք մեզնից ավելի շատ ենք սիրում, մեր վտարվելը դեպի հեռու անտառներ՝ բոլորից հեռու, ինքնսպանության պես: Գիրքը պետք է լինի մեր մեջի սառցակալած ծովի կացինը:»
Բայց մինչև չկարդանք, ո՞նց կիմանանք՝ էդ գիրքն էդպիսին է թե չէ... Համ էլ գրքեր կան, որ մարդկանց մի մասի վրա կարող են ազդեցություն չունենալ, մյուս մասի վրա շատ մեծ ազդեցություն ունենալ։ Մեկը կարող է տվյալ գրքից մի բան քաղել, մեկ ուրիշը՝ այլ բան, մեկն ավելի շատ բան է ընկալում նույն գրքից, մյուսն՝ ավելի քիչ։ Բա, տենց բաներ կան։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Համենայն դեպս առօրյայում ամենամեծ junk-ն եմ համարում վատ գիրքը. ամենաթանկի՝ ժամանակի կորստի համար:
Իհարկե, ճիշտ ես ասում, բայց՝
եթե թիրախիդ կոորդինատները չգիտես, բայց պետք է կրակես, ապա գոնե մոտավորապես թիրախի հարավում,թե հյուսիսում լինելը օգտակար կլինի:
1. եթե քեզ հոգեհարազատ մեկին գիրքը «խայթելա», ուրմեն մեծ հավանականությամբ քեզ էլ «կխայթի»,
2. երբեմն նախաբանից, կամ գիրքը թերթելուց էլ կարելի է կողմնորոշվել ու մոտավորապես զգալ, թե այն «խայթելու» պոտենցիալ ունի, թե չէ:
3. ...
Բա, ըսենց բաներ էլ կան։
Անպայման արժե կարդալ Նորբեկովի "Հիմարի փորձը"... Եվ ներաշխարհը կբացահայտի, և կփոխի վերաբերմունքը կյանքի հանդեպ դեպի ավելի լավը: Եթե որևէ մեկին հետաքրքրեց, դիմեք, կարող եմ ուղարկել գրքի էլեկտրոնային տարբերակն ամբողջությամբ:
Երբեմն լինում է, երբ ուզում ես մի հետաքրքիր գործ ընթերցել, բայց չգիտես, թե ինչ: Եկեք այստեղ գրենք, թե ինչ գրքեր կարելի է այսօր կարդալ: Թող ամեն մեկը գրի իր վերջերս կարդացած հետաքրքիր գրքի մասին՝ նշելով վերնագիրը, հեղինակին, ժանրը և թե ինչով էր գիրքը լավը:
Խորհուրդ տվեք, թե ինչ գրքեր կարդանք:
Այսպիսի թեմա արդեն կա՝ «Խորհուրդ եմ տալիս կարդալ, չեք փոշմանի…»
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ