StrangeLittleGirl (12.07.2019)
Ընդհանուր ահավոր դաժան հեքիաթ է. ամբողջ պատմությունը անխիղճ մի բան է, կարդալուց արցունքներս հոսում էին:
StrangeLittleGirl (13.07.2019), Varzor (12.07.2019), Աթեիստ (12.07.2019)
Si vis pacem, para bellum
Կարող է և էդպես է, բայց ես ուրիշ բան եմ տեսել մեջը։
Իմ կարծիքով, էստեղ գենդերային հարցեր չեն շոշափված, այլ սոցիալական դասերի ու անհավասարության։ Ստորին շերտից (ծովի ընդերք) վերին շերտ բարձրանալու ու դրա համար լիքը զոհաբերությունների գնալու հարցն է։ Ամեն ինչ զոհաբերել, բայց միևնույն է չընդունվել «վերևում»։
Անդերսենի կենսագրությանը նայելով՝ իրեն պիտի որ սոցիալական դասերի, վերինի ու ստորինի, չքավորության ու անհավասարության հարցերն ավելի հուզեին, քան գենդերայինը։
Ու որ նայես, անկախ ամեն ինչից, ամբողջ հեքիաթում գլխավոր կերպարները բավականին ուժեղ կանայք են, իսկ միակ արական կերպարը՝ արքայազնը, քյալի մեկն էր։ Ես որ գենդերային հարց էդքան էլ չեմ նկատել էստեղ։
Կարող է ամեն մեկս ուղղակի մեր պրիզմայի միջով ենք վերծանում, չգիտենք՝ իրականում ինչի մեջ ինչ իմաստ էր դրված
«Ջրահարսը» ֆիզիկական կերպարանափոխության, այլ կերպարի մեջ իրեն զգալու ու հնարավոր զգացողությունները բացահայտելու բուռն ցանկության, տառապանքների, մերժվելու ու ցավ ապրելու մասին է: Հետևաբար կարելի է ենթադրել, որ կնոջ զոհաբերությունների մասին չի խոսքը ։Ճ
Si vis pacem, para bellum
Սոցիալական դասի խնդիր չեմ տեսնում, որովհետև ինքը մի քանի ձևով նկարագրում ա ջրահարսի՝ հենց վերևներից լինելը, ազնվական ծագում ունենալը (էնտեղ որոշ դետալներ կան մաշկի գույնի և այլնի հետ կապված)։
Բայց Անդերսենի կենսագրությանը նայելով՝ ինքը նաև գենդերային ինքնության կամ սեռական կողմնորոշման հետ կապված խնդիրներ ա ունեցել։ Որոշ գրականագետներ նույնիսկ պոչը կորցնելն ու ոտքեր ձեռք բերելը սեռափոխության հետ են համեմատում։ Ու մի հետաքրքիր դրվագ էլ կա իրա կյանքում։ Իր արական սեռի ընկերներից մեկին նամակով սեր ա խոստովանում (մոտավորապես նենց մի բան, որ ինքը սիրում ա իրան ոնց որ կինը կսիրեր), հետո շնորհավորում նշանադրության առթիվ, իսկ կարճ ժամանակ անց «Ջրահարսը» գրում ու ուղարկում էդ ընկերոջը։
Իսկ ես հենց սոցիալական շերտերի խնդիր եմ տեսնում, որը պատկերված է ներքևի ու վերևի սիմվոլիկայով։ Ջրահարսի ազնվական ծագման մասին հիշատակումն էստեղ կապ չունի, քանի որ ջրահարսները, ինչ էլ լինեին, չեն կարող ապրել էնպես, ինչպես մարդիկ, նախ և առաջ, որովհետև չունեին հոգի, մի բան որ միայն վերևում ապրողներին էր տրված։
Կարող է և սխալ եմ մեկնաբանում, ու չկա էստեղ սոցիալական դասերի խնդիր․ արդեն ասեցի, որ հաստատ ոչ ոք իմանալ չի կարող։
Անդերսենի բիսեքսուալ լինելու մասին, հա, ինչ-որ փաստեր կան, բայց դա ամենևին չի նշանակում, թե ինքը իր սեռականության կամ գենդերային ինքնության հետ կապված խնդիրներ է ունեցել կամ թե իր սեռականությունը արտահայտել է Ջրահարսում։ Եթե նույնիսկ համարենք, որ էդպես է, ամեն դեպքում քո նախորդ գրածը սեռականությանը չէր վերաբերվում, այլ կանացի զոհաբերություններին ու կնոջ ուժը չգնահատելուն։
Վերջին խմբագրող՝ ivy: 13.07.2019, 22:49:
Ներքևի֊վերևի խնդիր չի, այլ անմահանալու֊չանմահանալու։ Արքայազնն անմահանալու խնդիր չունի, որովհետև մենակ էն փաստը, որ ինքը արքայազն ա ծնվել, իրա անունը գրվելու ա պատմության մեջ, ինքը անմահ ա լինելու։ Իսկ ջրահարսը՝ կինը, պիտի լիքը զոհողությունների միջով անցնի, լիքը ցավի դիմանա, ու դեռ հարց ա՝ կանմահանա՞, թե՞ չէ։ Իրա զորությունը՝ արքայազնին փրկելը, չի գնահատվում, անգամ ուրիշի ա վերագրվում։ Տղամարդու սերը որոշիչ ա լինում իրա անմահանալ֊չանմահանալու հարցում, այսինքն՝ ինքը մենակ կանմահանա, եթե տղամարդն իրա հետ ամուսնանա։
Իմ նախորդ գրածը ես շատ լավ գիտեմ ինչի մասին էր Սրանք երկու տարբեր մեկնաբանություններ են ու իրար առանձնապես չեն հակասում։
Այ սենց մեկնաբանություն գտա՝ ջրահարսի-հեքիաթը
Գեյոտ վիճակ է :Ճ
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (14.07.2019)
Sambitbaba (14.07.2019), StrangeLittleGirl (14.07.2019), Tiger29 (15.07.2019)
ivy (14.07.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ