Ապեր ջան, թեման մի խեղղաթյունրի: Էդ .հ-ով գրառումս ընդամենը նախորդ գրառումներիս կրկնությունն էր, իսկ եթե չես մոռացել խոսակցությունը սկսվել էր cmath-ը .հ-ով գրելուց կամ չգրելուց, սակայն բուն հարցը ծագեց, թե ինչ է անում Include-ը այդ ֆայլերի հետ:
Header ֆայլը դա տվյալ ծրագրավորման լեզվին հասկանալի ֆայլ է, որը մեխանիկորեն ներառվում է կոմպիլյատորի կողմից ծրագրային կոդի մեջ, համապատասխան տեղում (համապատասխան հրամանի դեպքում):
Ու Include-ի մեջ մենակ այդպիսի ֆայլեր կարելի է գրել: Բացի .h-ից կան նաև .hpp ֆայլեր: Սրանք ստանդարտ տարբերակներն են: Բայց կարող ես հանգիստ .txt-էլ գրել:
Սենց ասեմ, եթե Include արվող ֆայլի պարունակությունը ուղղակի մեխանիկորեն copy-past անես ծրագրի մեջ include-ի տեղում ու ծրագիրը կաշխատի (կոմպիլյացիա կլինի), ուրեմն այդ ֆայլը կարելի է Include անել:
Էլ ոնց գրեմ որ իրար հասկանանք?
???
Ես ասել եմ կապ ունի?
Ես ասել եմ, որ այդ "պատրաստի" գրադարանների ու մոդուլների ներառման գաղափարը հենց Pascal-ից էլ անցել ա C, ինչպես և շատ գաղափարներ:
Պասկալում կա սենց հրաման` $I file.inc: Նման չի? Բայց ասեմ, որ ավելի հին ա
Դե հատուկ քո համար թարգմանում եմ
Դիմումը C++-ի ստանդարտ գրադարանների հնարավորություններին ապահովվում է #include հրամանի միջոցով համապատասխան ստանդարտ գլխագիր ֆայլերը ծրագրում ներառելու միջոցով:
Այսինքն` գրադարաններին դիմելու համար անհրաժեշտ է ներառել տվյալ գրադարանին համապատասխան ստանդարտ գլխագիր ֆայլերը: (Լեզու հանել էլ ամոթ ա )
Էջանիշներ