Անսահմանափակ Ինտերնետ (18 Ապրիլ 2008)
Ս.թ. ապրիլի 22-ից Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները հնարավորություն կստանան օգտվել Hi-Line ծառայության նոր` անսահմանափակ սակագնային պլաններից: Վճարելով ամսական ֆիքսված բաժանորդային վարձ, բաժանորդները կստանան դեպի Ինտերնետ մուտքի հնարավորություն` առանց բեռնավորվող ինֆորմացիայի ծավալների սահմանափակման: Դա հնարավորություն կտա մշտապես միացած լինել Ինտերնետին առանց օգտագործվող ծավալների սահմանափակումների, միաժամանակ ունենալով ազատ հեռախոսագիծ:
Նախատեսվում են հետևյալ անսահմանափակ սակագնային պլանները`
Hi-Line Unlimited 256 12,000 դրամ ամսական (ներառյալ ԱԱՀ)
Ապահովում է տվյալների փոխանցումը դեպի օգտագործող (downlink) մինչև 256 կբ/վ, իսկ հակառակ ուղղությամբ (uplink) մինչև 32 կբ/վ արագությամբ
Hi-Line Unlimited 1024 30,000 դրամ ամսական (ներառյալ ԱԱՀ)
Ապահովում է տվյալների փոխանցումը դեպի օգտագործող (downlink) մինչև 1024 կբ/վ, իսկ հակառակ ուղղությամբ (uplink) մինչև 128 կբ/վ արագությամբ
Հա, մեկ էլ շատ մի ուրախացի, եթե նկատեցիր, արագությունը ամեն տեղ գրված է մինչև, այսինքն կարող է և դայլ ափից էլ դանդաղ լինել ու դա իրենց կողմից պայմանագրի խախտում չի լինի։Երևան քաղաքի ԱՀԿ-ների ցանկ, որտեղ կարող եք դիմել ADSL ծառայության ակտիվացման համար
ԱՀԿ 22/26/27 Երևան
ԱՀԿ 23/24/28 Երևան
ԱՀԿ 39 Երևան
ԱՀԿ 36 Երևան
ԱՀԿ 42/46 Երևան
ԱՀԿ 43/45 Երևան
ԱՀԿ 44/48 Երևան
ԱՀԿ 52/54/56/58 Երևան
ԱՀԿ 53 Երևան
ԱՀԿ 55/57 Երևան
ԱՀԿ 63/64/66 Երևան
ԱՀԿ 72/73/74 Երևան
ԱՀԿ 65 Երևան
Մեկ էլ էս վերջի երկու շաբաթը Արմինկոյի հոստի կայքերը չի բացում, Ակումբը դրանց թվում է։ Երեկ զանգեցի Բիլայն, կես ժամ լսում էի երաժշտություն ու հաղորդագորություն, որ ինձ 4 րոպեում կպատասխանեն… Էս էլ իրենց սուպորտն ա…
Էս Արմենտելը Բիլայն էլ դարձավ, բայց մեկա մարդ չդարձավ![]()
Մեկնումեկը գիտի՞ թե ինչ է կատարվում վերջին մեկ-երկու շաբաթը Բիլայնի ինտերնետի և Արմինկոյի հոստինիգի հետ կապված ու ո՞վ է մեղավոր։
Էջանիշներ