User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Դիետա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Դիետա

    Կարծում եմ թեման քիչ թե շատ կարևոր նշանակություն ունի: Բոլորս էլ օրերից մի օր գիրության կամ առողջական խնդիրների պատճառով բժշկի նշանակմամբ անցնում ենք դիետայի:
    Ի՞նչ եք կարծում, իրոք այն իրեն արդարացնում է…

  2. #2
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիետա

    Եթե դիետան նշանակվել է բժշկի կողմից, ուրեմն կարևոր նշանակություն ունի և իհարկե օգտակար ու պարտադիր է առողջության համար: Դիետան չգիտեմ լիովին է արդյոք արդարացնում իրեն, բայց որ նպաստում է առողջությանը դրանում համոզված եմ: Ասենք ճնշում կամ շաքար ունեցողները հետևելով դիետային, պակասեցնում են հավանականությունը իրենց առողջական վիճակը վատթարելու:
    Կա մեկ այլ դիետա, ոերը ես վտանգավոր ու անարդյուք եմ համարում: Դա հիմնականում աղջիկների մոտ է, ինքնուրույն դիետան է, որի ընթացքում ուղղակի խուսափում են ուտլուց; Դա շատ մեծ սխալ է: Իմ ծանոթներից մեկը այդպես արեց, օրական մի խնձոր կամ մի քիչ մածոն էր ուտում միայն: Մենք նրան ասում էինք որ ճիշտ չի վարվում, բայց արդյունք չկար.. 2 ամսում նա 20 կգ քաշ կորցրեց, որ տեսանք, չճանաչեցինք նրան: Եկավ ժամանակը, որ նորից սկսեց ուտել և պատկերացրեք նա ավելացրց իր քաշը 30 կգ-ով...Ահա թե ինչի է բերում առանց մասնագետի խորհրդի պահվող դիետան:
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիետա

    Անձամբ ես դիետան, եթե բժշկի նշանակմամբ չէ, համարում եմ անիմաստ: Իսկ բուժական դիետաներից կարևորում եմ ստամոքսը տոքսիկ նյութերից մաքրելու համար նշանակված դիետաները:
    Իսկ նիհարելու համար դիետան անիմաստ է, ավելի նպատակահարմար է նիհարելու համար սպորտով զբաղվել, քան թե օրգանիզմը զրկել անհրաժեշտ նյութերից:

  4. #4
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիետա

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Կարծում եմ թեման քիչ թե շատ կարևոր նշանակություն ունի: Բոլորս էլ օրերից մի օր գիրության կամ առողջական խնդիրների պատճառով բժշկի նշանակմամբ անցնում ենք դիետայի:
    Ի՞նչ եք կարծում, իրոք այն իրեն արդարացնում է…
    Կյանքում դիետա չեմ պահել ու չեմ պահի
    Մանավանդ մի դեպքից հետո...
    Պապս ստամոքսի վիրահատությունից հետո պառկած էր հիվանդասենյակում, բժիշկը արգելել էր համարյա ամեն ինչ, մի քանի թեթև բաներ էր թույլատրել: Նենց էր ստացվել, որ երկար ժամանակ ջերմությունը չէր իջնում 38ից, բժիշկներն էլ չէին կարում բացատրեն ինչի հետևանք է: Երբ բոլորը դուրս են գալիս սենյակից, հարևան հիվանդը առաջարկում է պապուս միասին ճաշել Պապս էլ սաղ թողելով մի կողմ, միանգամից վերցնում է թթու կաղամբը ու միչև վերջ ուտում:
    Բժիշկը ներս է մտնում էն պահին ,երբ պապս վերջի կտորն է վայելում, ու տագնապած բոլորին ոտքի է հանում սպասելով հետևանքների, .............. Բայց հետևանքը եղավ էն , որ պապուս ջերմությունը կարգավորվեց, ու սկսեց վերականգնվել Էդ օրվանից պապս ասում է. մարդու օրգանիզմը լավ գիտի ,որ պահին իրան ինչ է անհրաժեշտ
    ԴԻԵՏԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՆՀԱՅՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիետա

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Կյանքում դիետա չեմ պահել ու չեմ պահի
    Մանավանդ մի դեպքից հետո...
    Պապս ստամոքսի վիրահատությունից հետո պառկած էր հիվանդասենյակում, բժիշկը արգելել էր համարյա ամեն ինչ, մի քանի թեթև բաներ էր թույլատրել: Նենց էր ստացվել, որ երկար ժամանակ ջերմությունը չէր իջնում 38ից, բժիշկներն էլ չէին կարում բացատրեն ինչի հետևանք է: Երբ բոլորը դուրս են գալիս սենյակից, հարևան հիվանդը առաջարկում է պապուս միասին ճաշել Պապս էլ սաղ թողելով մի կողմ, միանգամից վերցնում է թթու կաղամբը ու միչև վերջ ուտում:
    Բժիշկը ներս է մտնում էն պահին ,երբ պապս վերջի կտորն է վայելում, ու տագնապած բոլորին ոտքի է հանում սպասելով հետևանքների, .............. Բայց հետևանքը եղավ էն , որ պապուս ջերմությունը կարգավորվեց, ու սկսեց վերականգնվել Էդ օրվանից պապս ասում է. մարդու օրգանիզմը լավ գիտի ,որ պահին իրան ինչ է անհրաժեշտ
    ԴԻԵՏԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՆՀԱՅՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է
    Ես կարող եմ ասել, որ տվյալ դեպքում պապիկիդ բախտը պարզապես բերել է: Հետվիրահատական շրջանում դիետա նշանակելն ամենևին էլ անհայտ հետևանքներից խուսափելու համար չի արվում: Վիրահատությունից հետո հիվանդի աղիները չեն կծկվում, հետևաբար ընդունած կոշտ սնունդը կարող է խցանել աղիների լուսանցքը և բերել անանցանելիության, ինչը շատ վտանգավոր երևույթ է: Իսկ հեղուկները, մասնավորապես մսաջուրը և բնական հյութերը, խթանում են աղիների աշխատանքը, հետևաբար հնարավորություն ստեղծում, որ շատ շուտով հիվանդը կարողանա անցնել նորմալ սննդակարգի:
    Իսկ պապիկդ վիրահատությունից հետո որերո՞րդ օրն է կերել այդ թթու կաղամբը: Եթե նրա ջերմությունն իջել է այն ուտելուց հետո, ամենևին չի նշանակում, որ ջերմությունը չուտելով է պայմանավորված: Հետվիրահատական շրջանում հաճախ են այդպիսի բաներ լինում՝ պայմանավորված դիմադրողականության իջեցման և վերքի ինֆեկցման հետ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիետա
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 74
    Վերջինը: 04.02.2023, 09:55
  2. Համաակումբային գարնանային դիետա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 70
    Վերջինը: 22.03.2009, 22:21

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •